Հրանտ Մարգարյան. Մթնոլորտը, որ ձեւավորվել է, մտահոգիչ է
2007/11/27«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ձեւավորված մթնոլորտը «մտահոգիչ» որակեց:
Ստվերային կառավարություն ձեւավորելուն ուղղված ընդդիմադիր մի շարք գործիչների հետ Դաշնակցության կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ մամուլի հրապարակումների կապակցությամբ Մարգարյանը ասաց. – «Իսկապես խորհրդակցություններ կան, հանդիպումներ կան: Մթնոլորտը, որ ձեւավորվել է, մտահոգիչ է: Արհեստականորեն ստեղծվում է երկբեւեռ դրություն: Դա ավելի շատ լրատվական միջոցների ստեղծած մթնոլորտն է. նկատի ունեմ երկու գլխավոր թեկնածուների, այսպես ասած` արհեստական մթնոլորտը, որ ստեղծվել է: Բնականաբար, շատ ավելի հիմնական հարցերն է, որ խորհրդակցության նյութ ունեն, եւ ոչ թե պաշտոնների բաժանում»: (more…)