Մենք կորցրեցինք լավագույն ընկերոջ, լավագույն դաշնակցականի, լավագույն հայի
2018/07/28ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Վահե Հարությունյանի մահվան առիթով
Վահեն դաշնակցական ընկեր էր, մեր ընկերն էր, իմ ընկերն էր եւ ընկեր էր՝ բառի լիարժեք իմաստով:
Դժվար ու ծանր է այս առիթով գրել. գրել ընկերոջ մասին, ում հետ մեծացել ես, գրել ընկերության մասին, որը երբեք չի ընդհատվել…
Վահեի հետ դպրոց ենք հաճախել, դասի ժամանակ միասին սովորել ու կարդացել, դասից դուրս միասին ժամանակ ենք անցկացրել, լավ ու վատ օրեր տեսել, կուշտ ու քաղցած եղել, կռիվներ ենք արել՝ պաշտպանելով հայ աղջիկներին ու ֆիզիկապես թույլ մեր դասընկերներին: Միասին հասունացել ենք, ճանաչել մեր ժողովրդին ու աշխարհը եւ պատանեկան տարիների ապրումների ու պրպտումների արդյունքում ձեւավորվել է մեր աշխարհհայացքը՝ հիմքում ունենալով ազգն ու հայրենիքը: (more…)