Հրանտ Մարգարյան. Քվեի զենքը միայն կարող է զարգացում ու առաջադիմություն ապահովել
2012/04/28ՀՅԴ-ն վանաձորցիներին կոչ արեց տեր կանգնել իրենց ձայներին
«Առավոտ».- Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու քվեն զենք է եւ այն պետք է ճիշտ օգտագործել:
Ապրիլի 28-ին նախըտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ մեկ շաբաթ ունենք` առանց ցնցումների, առանց լարված իրավիճակի, լարումի ազգի մեջ փոփոխություն բերելու. «Այդ քվեն` զենքը, մենք իրավունք չունենք վաճառելու, մենք իրավունք չունենք այն պահ տալ ուրիշին, որովհետեւ այդ զենքը կհայտնվի ուրիշի ձեռքում` մեր դեմ կրակելու, ինչպես կրակում է երկու տասնամյակ ավելի»:
Հրանտ Մարգարյանը կոչ արեց վանաձորցիներին տեր լինելու իրենք ձայներին, քանի որ, ըստ նրա, քվեի զենքը միայն կարող է զարգացում ու առաջադիմություն ապահովել. «Եթե մեզ չեք քվեարկելու՝ ում որ քվեարկեք, ձեր կյանքում բան չի փոխվելու, ձեր հոգսերից բան չի պակասելու, ձեր հարցերից որեւէ բան չի լուծվելու: Մենք չենք կարողանում հոգատարություն տեսնել մեր իշխանություններից, մենք տեսնում ենք աղքատություն, եւ վերջ չկա այդ աղքատությանը: Մենք տեսնում ենք արտագաղթ, տեսնում ենք` մարդիկ լքում են այս երկիրը, որովհետեւ այս ժողովրդի նկատմամբ հոգատարություն ցույց տվող չկա, որովհետեւ չկա մեկը, որ մտածի` ինքը այս երկրում պետք է ապրի ժողովրդի հետ միասին, եւ դուք ձեր քվեով պիտի փոխեք իրավիճակը»,-նշեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքերով միայն Դաշնակցությունն է հավատում , որ պետությունը պարտավոր է ունենալ իր դերակատարությունը տնտեսական բնագավառում: (more…)