RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Հարցազրույցներ'

Արցախը՝ հայրենի պետութեան եւ մեր բոլորիս առաջնահերթ պատասխանատուութիւնն է

Posted on December 10, 2010, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հարցազրոյցը «Հորիզոն» շաբաթաթերթին

Մոնթրէալ հրատարակուող «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշեան հարցազրոյց մը ունեցած է ՀՅԴ 120ամեակի տօնակատարութեան առիթով Գանատա այցելած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Ստորեւ կը ներկայացնենք սոյն հարցաազրոյցը ամբողջութեամբ:

Տարածաշրջանի քաղաքական վերջին իրադարձութիւններու համապատկերին մէջ, երբ Ատրպէյճանի նախագահը կը շարունակէ սպառնական եւ ռազմաշունչ յայտարարութիւններ կատարել, երբ զինեալ բախումները սահմանագիծին վրայ յարատեւ աճ կ՛արձանագրեն, ի՞նչ ուղղութեամբ կ՛ընթանայ Ղարաբաղի հիմնահարցը եւ ինչպէ՞ս կ՛արժեւորէք քաղաքական իրավիճակը:

– Առաջին հերթին ասեմ, որ ատրպեճանական սպառնալիքները կամ ուժի դիմելու այլընտրանքին վերաբերեալ Պաքուի յայտարարութիւնները ինձ չեն մտահոգում: Բացատրեմ ինչու: (more…)

47 Comments

Ազգի մեկությունը եւ ազգային անկախ պետականությունը սրբություն են ու դավանանք

Posted on December 4, 2010, by , under Հարցազրույցներ.

«Դրօշակ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

«Դրօշակ».-ՀՅԴ 120-ամյակի կապակցությամբ Ձեր ելույթները Տորոնտոյում, Մոնրեալում եւ Բեյրութում շահեկանորեն ոչ միայն տարբերվում, այլեւ փոխլրացնում են մեկը մյուսին` բացահայտելով աշխատանքի այն ընդարձակ դաշտի սահմանները, որի մեջ այսօր գտնվում է Դաշնակցությունը: Որքան էլ տարբեր, փոխլրացնող, այսուհանդերձ, այդ ելույթներն ունեն խոսքն ամբողջացնող մեկ հիմնական մոտեցում` կարեւորել եւ գնահատել Դաշնակցության ամենամեծ ձեռքբերումը, Ձեր բառերով ասած` «ազգի մեկության ապահովումը» եւ «հայկական պետականության վերականգնումը»:

Հրանտ Մարգարյան.- Այո, ամենամեծ ձեռքբերումը դա է: ՀՅ Դաշնակցության ծնունդով սկիզբ առավ մեր ժողովրդի երկու մեծ հատվածների ընտրյալների ժողովումը մեկ միացյալ կազմակերպության մեջ, մեկ ընդհանուր նպատակի համար ծավալվեց մեկ ընդհանուր պայքար: Ու շարունակվեց պայքարը, եւ շարունակվելով էլեկտրականացավ հայկական իրականությունը: Ի տես ծավալված միասնական պայքարի` անհետացան նույն ազգը բաժանող 9-դարյա արգելքները, խոչընդոտող սահմանները: Մի քանի տասնամյակ երկարող պայքարից հետո, հրի ու սրի, մոխիրների միջից ծնունդ առավ Հայկական պետականությունը` իբրեւ հիմնական գրավական ազգի մեկության ու հավերժացման: (more…)

42 Comments

Քաղաքական միտքը լուրջ պատճառներ ունի անհանգիստ ու մտահոգ լինելու համար

Posted on April 26, 2010, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«7 ՕՐ» կայքէջին:

«Այսօր երկրում արդարության, սոցիալական անարդարության, տնտեսական իրավիճակի առումով իսկապես տագնապ գոյություն ունի»

 

-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձը։

-Առաջին հերթին պետք է դրական գնահատեմ, բայց’ ոչ բավարար, ոչ ամբողջական։ Հարցն այն է, որ վավերացման գործընթացի կասեցումը չի նշանակում հրաժարվել արձանագրություններից։ Դա կարող է երկու նպատակով լինել։ Առաջին՝ սա կասեցնում ենք, որ հետո կարողանանք ստորագրությունը հետ քաշել։ Այդ առումով դրական է։ Երկրորդ՝ կարող է լինել իբրև հերթական քայլ Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար, որ Թուրքիան հաստատի արձանագրությունները, որից հետո մենք հաստատենք։ Այդ պարագայում մենք չենք կարող կողմ լինել, չենք կարող արդարացնել և կհամարենք վտանգավոր քայլ, որովհետև հիմնական հարցն արձանագրություններից ձերբազատվելն է՝ նոր հարաբերություններ ստեղծելու, նոր բանակցության դիմելու, որ այդ արձանագրությունների երկիմաստությունը, արձանագրություններում պարունակվող քողարկված ու բացահայտ նախապայմաններն իսպառ վերանան, և մենք կարողանանք արժանապատիվ հարաբերություններ նախաձեռնել։ Ես հույս ունեմ, որ իշխանության նպատակը դա է։ Համենայնդեպս, քանի դեռ փաստը չի արձանագրվել, այսինքն արձանագրությունները չեղյալ չեն հայտարարվել, մենք մեր պայքարը պետք է շարունակենք։ Մենք իրավունք չունենք այս տեսակի մարտավարությունների դիմաց նահանջել կամ տատանվել։ Մենք պետք է շարունակենք, մինչև հասնենք վերջնական արդյունքի։

(more…)

33 Comments

Չենք անցնի այն կարմիր գիծը, որից կվնասվի մեր երկիրը

Posted on March 20, 2010, by , under Հարցազրույցներ.

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այս պնդումը ստիպեց վերհիշել նրա մեկ այլ հայտարարություն, երբ 1999-ին պատրաստակամություն էր հայտնել բանակի դեմ դուրս գալ բենզինի շշերով:

– Հակադարձելով ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պնդմանը, թե երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չէր ծնվել` «Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում»`ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել էր. ՙԵթե պարոն Հովհաննիսյանը թուրքերի հետ հաջող բանակցություններ ասելով նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ՚: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հիշեցմանը:

– Ես չեմ կամենում պատասխանել այդ մարդուն, զուտ պատմական առումով այս հարցի պատասխանն ուրիշ վեճ կդառնար, որին չեմ ուզում անդրադառնալ այս հարցազրույցի մեջ: Միայն ուզում եմ նորից ասել` մենք այն կուսակցությունն ենք, որ թուրքերի հետ կռվել ենք, համագործակցել ենք ու նույնիսկ դաշնակցել, թշնամացել: Ամեն հանգրվաններն անցել ենք: Այն, ինչ մենք անցել ենք անցած մեկ դարի ընթացքում` հայ ժողովրդի պատմությունից առանձին չէ: (more…)

68 Comments

Թուրքիայի համար օղակը գնալով նեղանում է

Posted on March 19, 2010, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ»-ին:

– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքը` Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու մասին, հիշեցրել էր 1915թ. դեպքերի մասին` այնուամենայնիվ նա նշեց, թե այդ հայտարարությունը չեն ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ:

– Այս բոլոր իրադարձությունների մեջ մի տեսակ կեղծիք կա: Կեղծն այն է, որ կա՛մ մենք մեզ լավ չենք ճանաչում, կա՛մ հակառակ կողմին լավ չենք ճանաչում, իսկ գուցե փորձում ենք մեզ խաբել կամ էլ հակառակ կողմին: Ազգային ամբողջ կյանքը ալեկոծվեց այս արձանագրությունների հետեւանքով: Եվ ունեցանք ՍԴ որոշում, որը չեմ ասի, թե արձանագրությունների վերաբերյալ միայն թրքական կողմին պատասխան էր: ՍԴ որոշումը նաեւ պատասխան, գնահատական էր ստորագրողներին, թե այն, ինչ դուք ստորագրել եք` չէ՛ր կարելի ստորագրել, այն թերի է, անընդունելի ու միայն այս ձեւով կարելի է համարել ընդունելի: (more…)

44 Comments

Վնասի առաջը որտեղից էլ առնենք, շահ է։

Posted on January 12, 2010, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «7 ՕՐ» կայքէջին

«Այս իրավիճակից ելքը` նահանջն է, հետ կանգնելը»

 

-Պարո՛ն Մարգարյան, Ղարաբաղի հարցի ակտիվացումը պայմանավորվա՞ծ է հայ-թուրքական գործընթացով։

-Ես կարծում եմ՝ առաջին օրվանից պարզ էր, թեպետ կարող էր նաև հակառակ մղումը մեր իշխանություններին դրդել ակտիվացման, բայց ինչպես մենք կանխատեսում էինք, փաստորեն, այս ամբողջ գործընթացը դարձավ մեր դեմ, շուռ եկավ մեր դեմ, և առաջին վնասվողը Ղարաբաղի բանակցություններն են, Ղարաբաղի հարցն է։ Այս առումով կարծում եմ, որ մեր ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ուժ գտնեն իրենց մեջ՝ համախմբվեն, ոտքի կանգնեն, այս գործընթացից հետ քաշվեն և կարողանան կուրծքը դեմ տալ արտաքին ճնշումներին։ Ապա թե ոչ՝ մենք երկու ճակատում էլ՝ թե՛ թուրքկան, թե՛ ադրբեջանական, պարտադրված կլինենք կորուստներ ունենալ։ (more…)

45 Comments

Դաշնակցությունը գնում է հիմնական լուծումների

Posted on December 15, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը

«Դրօշակին»

«Ճանաչիր ինքդ քեզ»` նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է Մենք այդպես ենք եկել, հասել այսօրվան»

 

– Ամեն տարվա պես, այս անգամ էլ ՀՅ Դաշնակցութիւնը նշում է իր հերթական` տոնական, բայց եւ հաշվետվական օրը: Ինչո՞վ է առանձնահատուկ այս տարվա Դաշնակցության օրը:

– Մեզ համար «Ճանաչիր ինքդ քեզ»` նշանախոսքը նպատակ ունենալու, ճամփա գնալու եւ տեղ հասնելու ամենաճշմարիտ խորհուրդն է: Մենք այդպես ենք եկել, հասել այսօրվան: Այդպես էլ շարունակելու ենք: Դաշնակցության օրվա, մեր կուսակցության 119-ամյակի նշումը մեզ համար հաշվետվություն ներկայացնելու, արածն ու չարածը քննադատաբար գնահատելու, տարին ամփոփելու առիթ է:
Երբ հայ իրականությունը դեմ առ դեմ է կանգնում որեւէ կարեւորագույն երեւույթի, բնականորեն ալեկոծվում է մեր քաղաքական միտքը, եւ, բնականաբար, այդ ալեկոծությունն իր ազդեցությունն է ունենում մեր կազմակերպության վրա: Անբնականն այն է, որ այդ ամբողջը ուղեկցվում է կրքով, մեր մեջ թշնամիներ որոնելով, հաճախ իրական բանավեճ, քննարկում չի լինում: Միշտ վախ կա, թե կպիտակավորեն եւ ճիշտ չես հասկացվի: (more…)

38 Comments

Ոչ կոնկրետ գնահատական կար, ոչ էլ կոնկրետ լուծում

Posted on December 4, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ» շաբաթաթերթին

 

-Խոսեցիք հայ-թուրքական հարաբերություններից: Նախագահի խոսքը ՀՅԴ-ի մտավախությունները փարատե՞ց:

-Բնականաբար, ոչ: Թուրքիան, որը գուցե մեզ համար ցավոք սրտի հաջող արտաքին քաղաքականություն ունի, այսօր մեզնից կորզում է նաեւ վերջին նախապայմանը` Ղարաբաղի հարցը: ԼՂ հիմնախնդրի այս ակտիվացումն ուղղակի առնչվում է հայ-թուրքական հարաբերություններին: Բայց կարծում եմ` հայկական կողմի շտապողականությունը պատճառ դարձավ, որպեսզի Հայաստանը զիջեր եւ ընդուներ նախապայմանները: ԼՂ հիմնախնդրի առնչությամբ մտավախություն ունեմ: (more…)

49 Comments

ՀՀ իշխանությունները դեռ կսթափվեն եւ կհասկանան, թե դեպի ուր են տանում երկիրը

Posted on November 5, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»-ին

-Պարոն Մարգարյան, Ձեր կարծիքով Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունների միջեւ կարո՞ղ էր նախապես պայմանավորվածություն լիներ արձանագրությունների վավերացման գործընթացն ավարտին հասցնելու շուրջ:

-Հնարավոր է, որ ինչ-որ սկզբունքների շուրջ բանավոր պայմանավորվածություններ եղած լինեն, սակայն թվում է նաեւ, որ կան խնդիրներ, որոնց շուրջ այնուամենայնիվ պայմանավորվածություններ չեն եղել, այլապես կստացվի, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները փոխադարձաբար խաբում են միմյանց:

-Իսկ Ձեզ չի՞ թվում, որ նույն հաջողությամբ երկու երկրների իշխանությունները կարող են խաբել իրենց հասարակություններին:

-Ըստ իս, դա ավելի հավանական է, քանի որ մենք տեղյակ չենք խոհանոցային խոսակցություններին, անտեղյակ ենք նաեւ բանակցությունների մանրամասներին, ուստի վտանգը չի բացառվում: (more…)

37 Comments

Որպես ընդդիմություն էլ մենք կպահենք մեր դեմքը

Posted on September 30, 2009, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

«Մեր նպատակը իշխանափոխությունը չէ, մեր նպատակն է`թույլ չտալ, որ այս պայմանագիրը ստորագրվի»

-Պարոն Մարգարյան վերջին ասուլիսում, Դուք ասացիք, որ ուզում եք հանդիպել Նախագահ Սերժ Սարգսյանին -Մեկ հանդիպում արդեն եղել է: Նախագահն ասել է, որ տեղի է ունենալու հասարակական քննարկում, մի բան, որ, ինչպես ես տեսնում եմ տեղի չի ունենում: Եվ ճիշտ հակառակն է տեղի ունենում` արհեստականորեն ստեղծվում է իրենց տեսակետներին համահունչ քարոզչական մթնոլորտ, որի հարվածը, կարծում եմ, իրենք են ստանալու: Քննարկումները, ինչպես, որ ծրագված են, եւ այն ձեւով, որ տեղի են ունենում, վատ հետեւանք են ունենալու առաջին հերթին հենց իշանությունների համար: Նախ` ժողովրդի համար այսքան լուրջ հարցը այսպես անլուրջ քննարկել եւ փորձել ցույց տալ, թե քննարկումը տեղի է ունենում, վստահ եմ` ժողովուրդը չի հանդուրժելու: Եվ սա բերելու է հակազդեցություն, որն ուղղված է լինելու իշխանությանը: (more…)

54 Comments

« Older Entries   Recent Entries »