Վնասի առաջը որտեղից էլ առնենք, շահ է։
Posted on January 12, 2010, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «7 ՕՐ» կայքէջին
-Պարո՛ն Մարգարյան, Ղարաբաղի հարցի ակտիվացումը պայմանավորվա՞ծ է հայ-թուրքական գործընթացով։
-Ես կարծում եմ՝ առաջին օրվանից պարզ էր, թեպետ կարող էր նաև հակառակ մղումը մեր իշխանություններին դրդել ակտիվացման, բայց ինչպես մենք կանխատեսում էինք, փաստորեն, այս ամբողջ գործընթացը դարձավ մեր դեմ, շուռ եկավ մեր դեմ, և առաջին վնասվողը Ղարաբաղի բանակցություններն են, Ղարաբաղի հարցն է։ Այս առումով կարծում եմ, որ մեր ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ուժ գտնեն իրենց մեջ՝ համախմբվեն, ոտքի կանգնեն, այս գործընթացից հետ քաշվեն և կարողանան կուրծքը դեմ տալ արտաքին ճնշումներին։ Ապա թե ոչ՝ մենք երկու ճակատում էլ՝ թե՛ թուրքկան, թե՛ ադրբեջանական, պարտադրված կլինենք կորուստներ ունենալ։
-Դուք նշեցիք, որ այլ մղումներ ևս կարող էին իշխանություններին դրդել ակտիվացման։ Ո՞ր մղումների մասին է խոսքը։
-Կարծեմ՝ սխալ հաշվարկումը, որ ենթադրվում էր, թե կարելի է այս նախաձեռնությամբ Թուրքիային չեզոքացնել և առանձնաբար Ադրբեջանի հետ գործ ունենալ։ Փաստորեն դա չհաջողվեց, և գործընթացը շուռ եկավ մեր դեմ։
-Եթե արձանագրությունները չվավերացվեն, դրանից հետո ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան Դաշնակցության քաղաքական ուղեգծում և օրակարգում։
-Մենք այս հարցով կդադարենք ընդդիմադիր լինելուց և կշարունակենք մեր սոցիալ-տնտեսական ծրագրի հետապնդումը, որով ունենք լուրջ հիմքեր՝ իբրև ընդդիմադիր կուսակցություն աշխատելու։ Իհարկե, միշտ պատրաստ ենք նաև արտաքին ճնշումները չեզոքացնելու համար բոլորին ձեռք մեկնել, բոլորին մեր շուրջը հավաքել և ընդդիմանալ իբրև հայկական քաղաքական ուժ և ժողովուրդ։
-Կարելի՞ է ասել, որ Դաշնակցության քաղաքականությունն այսօր կախված է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից։
-Կարծում եմ, որ այդքան Թուրքիայով պայմանավորված չէ, որքան Հայաստանի իշխանություններով, որովհետև Թուրքիայի քաղաքականությունը հարցի ձգձգումն է։ Հարցի ձգձգումն ուղղակի մեր դեմ է, և մենք ավելի շատ ակնկալում ենք ճիշտ քայլ Հայաստանի իշխանությունների կողմից։
-Չե՞ք կարծում, որ նախաձեռնողական քաղաքականությունը փակուղային իրավիճակ ստեղծեց Ղարաբաղի հարցի լուծման տեսանկյունից։
-Այո՛, այս նախաձեռնությունը ձախող էր և ձախողության հանգեց, և Ղարաբաղի հարցում ևս մենք ունեցանք ընդհանուր ճնշման ճակատ։
-Ելքն այս իրավիճակում ո՞րն է։
-Նահանջը։ Հետ կանգնելը։ Վնասի առաջը որտեղից էլ առնենք, շահ է։ Հետ կանգնել և փորձել արդարության հիմքի վրա բոլորին համախմբել իրար շուրջ։
-Ղարաբաղի հարցում այս տարի շրջանակային համաձայնագրի ստորագրումը հնարավոր համարո՞ւմ եք։
-Կարծում եմ՝ ոչ։ Կարծում եմ՝ նման բան հնարավոր չէ այս պայմաններում։
-Ի՞նչ սպասելիքներ ունեք հունվարի 20-ին կայանալիք Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպումից։
-Ես մեծ բան չեմ ակնկալում, կարծում եմ՝ այս ամեն ինչից հետո այդ հանդիպումն արդյունք չի տալու։
Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը




web site on October 1, 2026
Montague county texas adult protective servicesLesbian web cam free mpegsAmateru teen titsBest home
made pornosHomemade spank and fuck moviesNude milf latina dvd saleNude pics of linsay
lohan xnxx Watch free porn on pdaGrandma having
sex with grandpaYoung pussy xhampsterVery old man fuckingYoung teen juicy archivesBoy fucks
girl home videosSwingers clubs in buffalo new yorkCl erotic https://xxxxvideos.cc Coughign fetishComic medieval
sexAdult humor cartoonVintage helbros chronograph movementsHentai review private psycho lessonBig tited
wonemDate married mature sex xnxx Mature tax offsetBottom lounge
box officeVery hard sexNaked brothers band tv guideMasturbation my sisterOrgasm teen vidTeens
home xxx tvRaised black fistMichigan state university adult
medicine