RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան “Արմենիա” հ/ը հարզազրույց մաս երկրորդ

Posted on May 10, 2007, by , under Տեսաերիզներ.

36 Comments

Հրանտ Մարգարյան “Արմենիա” հ/ը հարզազրույց մաս առաջին

Posted on May 10, 2007, by , under Տեսաերիզներ.

37 Comments

Ակնկալիքները շա՜տ-շատ են

Posted on April 11, 2007, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԺԱՄԱՆԱԿ»-ին

 

– Պրն Մարգարյան, ՀՅԴ-ն կարծես սկսել է ավելի շատ ընդդիմադիրների դիրքերից խոսել:

– Մենք ինչ ասել ենք սրանից 5 տարի առաջ, այսօր էլ նույնն ենք կրկնում:

– Ձեր ելույթում նշեցիք, որ ժողովրդին ճնշելու միջոցով չեք ղեկավարելու: Ստացվում է, որ ինչ-որ ուժեր ճնշո՞ւմ են մեր հասարակությանը:

– Այո, մեր այսօրվա ժողովրդի մեջ խեղճացածություն է նկատվում, որն արդյունք է իշխանության գաղափարախոսության: Սա ոչ մեկ, ոչ էլ ութ տարվա պատմություն է: Իսկ մենք հակառակը, ուզում ենք տեսնել հպարտ ժողովուրդ, ինքնասիրություն ունեցող ժողովուրդ, որն իր շահերի ու իրավունքների համար պայքարի: ՀՅԴ-ն այդպես է ընկալում: Եվ այստեղ է մեր տարբերությունը շատերից: (more…)

34 Comments

Խեղճացած մարդն ի վիճակի չէ պայքարել

Posted on March 3, 2007, by , under Հարցազրույցներ.

Իսկ մեզ դեռ վտանգներ են սպառնում

«Կյանքիս նպատակը մեկն է եղել` այն, ինչին հավատում եմ, կարողանամ դրա համար պայքարել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ»

«Ինձ անասելի շատ է մտահոգում երկրում որոշ տարրերի շփացածությունը, որը չի բխում նրանց ներքին կարողականությունից կամ հնարավորությունից: Շփացածություն, որ ընձեռում է կամ թույլ է տալիս այս պետական համակարգը, շփացածություն, որը չի կանխում ներքին գործոց նախարարությունը, շփացածություն, որի դեմ բացասական կեցվածք չի ընդունում այս հասարակությունը` իր բոլոր շերտերով: Սա շատ ծանր է եւ ցավեցնող, քանի որ առօրյա երեւույթ է: Մարդկային հարց լինելուց զատ սա ինձ համար նաեւ ազգային խնդիր է, որովհետեւ հավատացած եմ` խեղճացած մարդն ի վիճակի չէ պայքարել, իսկ իմ ժողովրդից ես դեռ դիմադրություն եմ ակնկալում թրքական վտանգի հանդեպ: Ամեն քայլափոխի խեղճացնելով մթնոլորտը` այս երկիրը երկիր չի՛ դառնա, չի՛ հզորանա, չի՛ զարգանա»,- համոզված է Հրանտ Մարգարյանը:

-Ծնվել եմ Նոր Ջուղայում (Սպահան, Իրան), հաճախել հայկական դպրոց, տեղի պետական համալսարանի հայագիտության բաժին, զբաղվել ուսուցչությամբ, հասարակական-կուսակցական ակտիվ գործունեությամբ: 1986-87թթ. պարտադրված էի թողնել երկիրը եւ հաստատվել Հունաստանում: Հալածանքն իմ հանդեպ որեւէ առնչություն չուներ ներերկրային քաղաքական իրավիճակի հետ եւ պայմանավորված էր զուտ ազգային իմ հայացքներով եւ գործունեությամբ: (more…)

50 Comments

Փարիզում հանդիպել են ավանդական երեք կուսակցությունների ղեկավարները

Posted on February 8, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»,- Փարիզում երեկ հանդիպել են Սփյուռքում գործող երեք հայ ավանդական քաղաքական կուսակցությունների` Հայ Յեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունների ղեկավարներ Հրանտ Մարգարյանը, Սեդրակ Աճեմյանը եւ Մայք Խարաբյանը:

«Գուցե սա դառնա Սփյուռքի քաղաքական ուժերի համախմբման սկիզբ. այս փուլում պարզապես համագործակցության ոլորտներն ենք որոշել, բուն ծրագիրը շուտով կմշակի աշխատանքային խումբը», -«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նախնական այս հանդիպմամբ Սփյուռքի հայ կուսակցությունների լիդերները`աշխարհի այսօրվա վիճակում համագործակցության նոր որակ են կամենում` ջանքերը համախմբելու ՙհամահայկական բազմաբնույթ հարցերի շուրջ. Հայ Դատի ու Ցեղասպանության ճանաչման հարցեր, հայանպաստ լոբբիստական աշխատանք, լիբանանահայ համայնքի անվտանգության խնդիրներ՚:

Ինչ վերաբերում է ներհայաստանյան հարցերին, Հրանտ Մարգարյանն ասաց, որ յուրաքանչյուր կուսակցություն Հայաստանի ներսում ազատ է իր ինքնուրույն քաղաքականության մեջ, բայց Հայաստան – Թուրքիա հարաբերությունների, Հայ Դատի հետ կապված ընդհանուր կարծիք գոյություն ունի:

Ռուզան Խաչատրյան

35 Comments

Գուցե տանն է՞լ են Աղվան Հովսեփյանի վրա խոսել

Posted on January 30, 2007, by , under Հարցազրույցներ.

«Մի ժամանակ էր, որ դաշնակցականը հնչակյանին աղջիկ չէր տալիս»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԻՐԱՎՈՒՆՔ»-ին

«Ես չեմ ուզենա գալ իշխանության, եւ հաջորդ օրը ժողովուրդը սկսի մեր դեմ պայքարել»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի 100 հոգուց բաղկացած համամասնական ցուցակում «ոչ դաշնակցականները քիչ են լինելու»: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի համամասնական ընտրացուցակում անցած ընտրությունների ժամանակ տեղ էր զբաղեցրել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը, որն այսօր տատանումների մեջ է` առաջադրի իր թեկնածությունը, թե ոչ: Թեպետ պրն Մարգարյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ դաշնակցության կարծիքով ԱԺ-ի որակը գցում են մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, այնուամենայնիվ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ-ն կրկին պաշտպանելու Է Աժ-ում անցնող 4 տարիների ընթացքում ոչինչ չարած ու շատերի համար անհայտ մի պատգամավորի` Սամվել Սահակյանի թեկնածությունը, ինչպես նաեւ«Ավշարի» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանի թեկնածությունը: Բայց միայն այս հարցերի շուրջ չէ, որ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հետ:

 

(more…)

53 Comments

Խոսք, որն իրականություն դարձնելու կամքը, վճռականությունը եւ համոզումն ու ծրագիրը ունի Հ.Յ. Դաշնակցությունը

Posted on December 15, 2006, by , under Ելույթներ.

Արդեն մեկ ամիս է, հանրապետության մարզերում անցկացվում են միջոցառումներ` ՀՅԴ օրվան նվիրված, որոնք կշարունակվեն քաղաքամայր Երեւանում: Դեկտեմբերի 14-ին Գյումրիում նշվեց Դաշնակցության օրը: Օրվա բանախոսն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

 

Հարգելի եւ սիրելի ներկաներ,

Ձեզ խոսք ունեմ ասելու, հետեւաբար պետք է խուսափեմ նախաբանից, դարձիկ-դարձիկ արտահայտություններից եւ ուղղակի պետք է անցնեմ բուն ասելիքիս:

ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն որոշ ուժեր սկսել են պետական հնարավորություններից բաշխել, ուրիշները իրենց քսակն են լայն  բացել եւ, վերջապես, որոշներն էլ նոր ոգեւորությամբ մահ ու կործանում են շաղակրատում իրենց շուրջբոլորը:

Մենք խոսք ունենք ձեզ ասելու, խոսք` որ տրամաբանական է, խոսք` որ գործին է հետեւում, խոսք` որն իրականություն դարձնելու կամքը, վճռականությունը եւ  համոզումն ու ծրագիրը ունի ՀՅ Դաշնակցությունը: (more…)

37 Comments

Անպայման հաղթելու ենք

Posted on September 18, 2006, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարեանի խօսքը Հայաստան-Սփիւռք երրորդ խորհրդաժողովի բացման նիստին

Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ
Վեհափառ հայրապետներ,

Սիրելի ժողովուրդ,

Հայոց անկախ պետականության 15-ամյակն է եւ հայ ժողովրդի այս հերթական համախմբումը :
Շնորհավորելով ու ողջունելով ամենքին` նախ ուզում եմ հաստատել` մենք այլեւս գոյատեւման խնդիր չունենք: Մենք ունենք զարգացման խնդիր: Մենք չունենք ազգային ուժի ձեւավորման հարց, այլ` ազգային ուժի հզորացման: 15-ամյա Հայոց Անկախ Պետականությամբ մենք արդեն նոր մակարդակի վրա ենք: Գուցե` ավելի լարված, հաստատ` ավելի բարդ: Բայց` որակապես նոր մակարդակի: (more…)

34 Comments

Հրանտ Մարգարյան. Դատախազը կուսակցություն ստեղծելու իրավունք չունի

Posted on May 31, 2006, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- «Դատախազն իրավունք չունի քաղաքական կուսակցություն ստեղծելու` ո’չ ուղղակի, ո’չ անուղղակի: Երկիրը նրան չպիտի թույլ տա», – «Ազատություն »ռադիոկայանին ասաց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով լուրերին, թե է«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը ստեղծում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Հարցին, թե արդյո՞ք հավաստի են այդ լուրերը, Հրանտ Մարգարյանը պատասխանեց` «Այո, ինձ համար դա համոզում է»: (more…)

40 Comments

«Վայ էն ժողովրդին, վայ էն պետականությանը ուր գործող դատախազը ուղղակի կամ անուղղակի ձեւով կուսակցություն է ստեղծում»

Posted on May 26, 2006, by , under Հարցազրույցներ.

«ԻՐԱՎՈՒՆՔ» – Ներկոալիցիոն վերջին զարգացումների շուրջ իր տեսակետն է հայտնում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան

– Միջազգային քաղաքական իրադարձությունները կարող են շփոթներ ստեղծել քաղաքական զանազան ուժերի մեջ: Նախընտրական հատուկ մթնոլորտը եւս կարող է տարբեր ձեւերով ազդել զանազան մարդկանց եւ ուժերի վրա: Կարծում եմ, այն, ինչ պատահեց, սպասվում էր երկար ժամանակից ի վեր, դա ինչ-որ ընթացքի «տրամաբանական» հետեւանքն էր,- ասաց պրն Մարգարյանը:

– Ի՞նչ ընթացքի մասին է խոսքը:

– Ընթացք, որը վաղուց սկսվել էր, եւ որի վերջակետը դրվեց կոալիցիայից (Օրինաց երկրի) ՕԵ-ի հրաժարականով:

– Խնդրում եմ մի փոքր բացել փակագծերը: (more…)

49 Comments

« Older Entries   Recent Entries »