RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հավատում եմ, որ անցյալի ու այսօրվա ընտրության մեջ կհաղթի ապագան

Posted on November 2, 2007, by , under Հարցազրույցներ.

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

– Ինչպես եք գնահատում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը երկարատեւ լռությունից հետո:

– Ընդհանրապես խուսափում եմ ուրիշների ելույթներին գնահատական տալուց: Բայց որովհետեւ այս մեկը շատ հնչեղություն ուներ, ասեմ. ցանկացած ելույթ որպեսզի համոզիչ լինի, կարողանա համոզիչ լինել, պետք է կազմված լինի ճիշտ տրամաբանության վրա: Այդ ելույթը կարող էր համոզիչ լինել, եթե նա սկսեր իր իշխանության ժամանակաշրջանին գնահատական տալով, ինքնաքննադատությամբ սկսեր: Եթե այդպես սկսեր, այդ խոսքը կարող էր համոզիչ եւ տպավորիչ լինել: Անշուշտ, չեմ ասում, որ խոսքի հիմնական բաժինը դա լիներ, բայց գոնե այդ տեսակ մուտք ունենար:

– Դա պակասո՞ւմ էր:

– Այո, պակասում էր, եւ դա ոչ միայն ձեւի հարց է, այլեւ բովանդակության իմաստ ունի: Երկրորդը, այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, քաղաքական, բարոյահոգեբանական իրավիճակը ոչ մեկիս չի բավարարում, եւ, անշուշտ, արժե դա քննադատության նյութ դարձնել ու մենք, հակառակ շատ-շատերի, անցած տասը տարիների ընթացքում հաճախ ենք քննադատության նյութ դարձրել, բարձրաձայնել այդ ամենի մասին, եւ հիմա էլ կարելի է անել, բայց ի՞նչ հարաբերությամբ. (more…)

37 Comments

Հրանտ Մարգարյան. -Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ

Posted on October 30, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», –«Հայաստանում կատարյալ իշխանափոխություն տեղի չունեցավ» Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե «կտպավորվեր, եթե Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 26-ի հանրահավաքի իր ելույթը սկսեր ինքնաքննադատությամբ:

«Այդ ելույթը կարող էր ինչ-որ չափով համոզիչ լինել, եթե ինքը( Տեր-Պետրոսյանը) սկսեր իր իշխանության ժամանակաշրջանին գնահատական տալով, – ասաց Մարգարյանը: – «Եթե այդպես սկսեր, կարող էր, որ այդ խոսքը համոզիչ լիներ եւ տպավորեր»: (more…)

35 Comments

Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացել էր հանդիպում, մենք ընդառաջեցինք, որովհետեւ չընդառաջելը չէր բացատրվի

Posted on October 1, 2007, by , under Հարցազրույցներ.

«Արմթաուն».- Սեպտեմբերի 29-ին ՀՅ Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ընդունեցին ՀՀՇ-ի ներկայացուցիչներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին:

Այդ կապակցությամբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հարցազրույց է անցկացրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ բերվում է ստորեւ:

– Պարո՛ն Մարգարյան, ո՞ւմն էր հանդիպման նախաձեռնությունը եւ ի՞նչ հարցեր քննարկեցիք երկրի առաջին նախագահի հետ:

– Առաջին հերթին հանդիպման փաստն էր կարեւոր, ոչ թե հանդիպման բովանդակությունը: Առաջին նախագահը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ցանկացել էր հանդիպում, մենք ընդառաջեցինք, որովհետեւ չընդառաջելը չէր բացատրվի: Սա ոխակալություն կնշանակեր եւ քաղաքական կեցվածք չէր լինի: Մենք ընդառաջեցինք եւ հանդիպումը կայացավ: (more…)

41 Comments

ՀՅԴ-ն «Ազատության» դեմ չէ, այլ` կողմ է սկզբունքներին

Posted on July 17, 2007, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏԻՆ»-ին

Մեր թերթին տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շարունակում է պնդել, որ հանրային ալիքը այլ պետության ռադիոկայանին ժամեր չպետք է տրամադրի

-«Ազատություն» ռադիոկայանին հետ հարցազրույցում հայտարարեցիք, որ ձեր ազգային արժանապատվությունը վիրավորվում է, երբ այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրվում հանրային ալիքով: Այդ դեպքում ինչո՞ւ չեք վիրավորվում, երբ նույն ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է տրամադրում նույն մեր պետությանը, կամ ինչո՞ւ եք ամեն ինչ անում ստանալու «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրով եկող գումարները, ուրեմն եկեք հանուն ձեր նշած ազգային արժանապատվության դրանից էլ հրաժարվենք:

-Նախ ասեմ, որ այն ալիքը որ բարձրացավ իմ հարցազրույցից հետո, խոսքի ազատությունը սահմանափակող կազմակերպված արշավ էր` տեռոր: Ինչ ասես ասացին, որ, մենք ժամանակին քո մասին լուր ենք տվել, ուրեմն դու պարտական ես մեզ, ինչեր-ինչեր չասացին: Այս մթնոլորտը լավ մթնոլորտ չէ: Սա վախի եւ սարսափի մթնոլորտ է, բանը հասել է նրան, որ նույնիսկ այդ օրենքը նախաձեռնողները չեն համարձակվում բարձրաձայն արտահայտվել; Սա բուն տեռորն է, տեռորը սա : (more…)

33 Comments

Դաշնակցությունը նախագահի 10 թեկնածու ունի

Posted on July 13, 2007, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ»-ին

– Խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցությունը հայտարարեց, որ այլընտրանք է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, այդպես լինո՞ւմ է:

– Այո, մենք իսկապես այլընտրանք ենք, մենք այլընտրանք ենք նախ մեր պահվածքով, վարքուբարքով, մեր մտածողության ձեւով, մեր ծրագրերով, մեր քաղաքական ուղղությամբ, այս ամեն ինչի մեջ հստակությամբ, որ ունենք: Մենք արտառոց ճիգ չենք թափում տարբեր երեւալու համար: Այն ուժերն են արտառոց ճիգ թափում, որոնք կայանալու խնդիր ունեն: Մենք հանգիստ, հանդարտ, հաստատուն քայլերով գնում ենք այն ուղիով, որը մերն է, ուրիշինը չէ, եւ հենց որովհետեւ մերն է, դրանով տարբերվում է բոլորից: (more…)

54 Comments

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության համար հարցը ազատ խոսքը իր ճիշտ տեղում դնելն է

Posted on July 9, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».- Դաշնակցության համար հարցը ոչ թե ազատ խոսքը սահմանափակելն է, այլ ճիշտ հակառակը` ազատ խոսքը իր ճիշտ տեղում դնելը: Այդ մասին հայտարարեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ներկայացնելով կուսակցության տեսակետը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի վերաբերյալ, որոնց ընդունումը անցած շաբաթ Ազգային ժողովում տապալվեց:

Օրինագծերի փաթեթը, ըստ մի շարք փորձագետների եւ քաղաքական գործիչների, սպառնում էր Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը: Խորհրդարանում դրա քննարկումների ժամանակ Դաշնակցության խմբակցության անունից տեսակետ չարտահայտվեց: Խմբակցությունը առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել փաթեթին, իսկ երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը մասնակցեցին դաշնակցական երկու պատգամավորներ, որոնցից մեկը քվեարկեց կողմ, մյուսը` ձեռնպահ: (more…)

43 Comments

Կայացավ ՀՅԴ – ՌԱԿ միջկուսակցական համաժողովը

Posted on June 11, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».-Այսօր Երեւանում կայացավ Սփյուռքի երկու ավանդական կուսակցությունների` Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության միջկուսակցական համաժողովը:

«Չպետք է մնալ անցյալում, պետք է առաջ շարժվել». – ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` հավելելով. – «Առնվազն հայկական հարցերում պետք է համերաշխ լինենք»:

«Ռամկավար եւ Դաշնակցության կուսակցության հակադրությունները, մրցակցությունները շատ երկար պատմություն ունեն: Եթե մենք կարողանում ենք մեր մեջ ուժ հավաքել, նստել իրար հետ սեղանի շուրջ եւ քննել այն հարցերը, որոնք բոլորիս համար նույնն են, երկու կողմիս համար նունն են, սա պետք է օրինակ դառնա Հայաստանի քաղաքական կյանքի համար», – հավելեց Մարգարյանը: (more…)

31 Comments

Մենք ընտրութիւններից դուրս ենք եկել աւելի հզօրացած

Posted on June 6, 2007, by , under Հարցազրույցներ.

«Դրօշակ»- ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը

«Դրօշակ».- Բոլոր տեսակի մրցոյթներում, իսկ ընտրութիւնը նոյնպէս մրցոյթ է, մրցանակային, պատուաւոր, այսինքն` յաղթական տեղ է համարւում նաեւ երրորդը: ՀՅԴ կուսակցութեան ձեռք բերածը խորհրդարանական այս ընտրութիւններում Դուք համարու՞մ էք յաղթանակ:

Հր. Մարգարեան. – Խորհրդարանական ընտրութիւններում մեր ձեռք բերածը գնահատելիս ես պիտի փորձեմ խուսափել յաղթանակ եւ պարտութիւն բառերի գործածումից, որովհետեւ Դաշնակցութեան դերն ու նշանակութիւնը հայկական իրականութեան մէջ պայմանաւորուած չէ ընտրութիւնների արդիւնքում դրսեւորուած քուէների չափով: (more…)

1 Comment

Հրանտ Մարգարյան. Մոտենում ենք վերջնագծին

Posted on June 4, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».-«Մենք մոտենում ենք վերջնագծին», – նոր կառավարության ձեւավորման շուրջ ՀՅԴ-ի ստացած առաջարկներին վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր հետկեսօրին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մեր պատասխանը կհրապարակվի, կարծում եմ, վաղը. կա’մ այս կողմ, կա’մ այն կողմ», – հավելեց Մարգարյանը: (more…)

36 Comments

Հրանտ Մարգարյան. Դաշնակցությունը կոալիցիա մտնելու որոշում դեռ չի կայացրել

Posted on May 29, 2007, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». -Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքեց տեղեկությունները, թե կուսակցությունն արդեն որոշել է մտնել կոալիցիա եւ իշխանության մաս կազմել:

«Նման համաձայնություն չկա, եւ հարցը, այսպես ասած, «բազարի» մեջ չէ, պորտֆելների կամ կադրերի հարցով չի պայմանավորված բանակցությունների ձգձգումը», – ասաց Հրանտ Մարգարյանը` ընդգծելով. – «Բանակցությունների ձգձգումը, ավելի շատ, սկզբունքային, հիմնական հարցերի շուրջ է»: (more…)

34 Comments

« Older Entries   Recent Entries »