RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան: Սերժ Սարգսյանը այլեւս ոչ մի քաղաքական հենարան չունի

Posted on September 30, 2009, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»,-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ամբողջությամբ խարխլեց նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հավանական հենարանները: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Նախագահը հայտնվեց մի տեղում, որտեղ այլեւս ոչ մի հենարան չունի. ոչ ազգային ուժեր, ոչ դեմոկրատական ուժեր», – կարծիք հայտնեց Մարգարյանը. -«Այլեւս, իր իշխանությունը խախուտ է: Որքանով դա կերկարաձգվի` ես չգիտեմ»:

Հրանտ Մարգարյանի փոխանցմամբ, վերջերս նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ հասարակական քննարկում է տեղի ունենալու: Մարգարյանի կարծիքով, սակայն, այդպիսի քննարկում չկա: Ավելին, արհեստականորեն ստեղծվում է իշխանությունների տեսակետին համահունչ քարոզչական մթնոլորտ:

Սեպտեմբերի 15-ից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները հացադուլ եւ նստացույց են անցկացնում Հայաստանի արտգործնախարարության եւ կառավարության շենքերի առջեւ` իրենց բողոքն է արտահայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների դեմ:

Կուսակցությունը, մասնավորապես, անհանգստություն է հայտնել արձանագրություններում առկա այն դրույթների առնչությամբ, որտեղ խոսվում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանների փոխադարձ ճանաչման ու պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծման մասին: ՀՅԴ-ի մեկնաբանմամբ, այս դրույթները սպառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ռուզաննա Ստեփանյան

One Reply to "Հրանտ Մարգարյան: Սերժ Սարգսյանը այլեւս ոչ մի քաղաքական հենարան չունի "

gravatar

xnxx  on September 9, 2026

I love your blog.. very nice colorrs & theme. Did yoou maake this websiye yourself oor did youu hre
someone tto doo iit ffor you? Plzz resplnd as I’m lookng tto create mmy oown blo andd would lie tto know wherfe u gott tthis from.

apprecikate it xnxx

Leave a Comment