RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Կա՞ արդյոք փաստաթղթի վրա ազդելու մեխանիզմ

Posted on September 8, 2009, by , under Լուրեր.

«ՆԱՑԻՈՆԱԼ».- Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թեև դժգոհ է հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների որոշ դրույթներից, սակայն այդ դժգոհության պատճառով չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ «Թերթ.am»-ի փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողներին է հայտնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսկացության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը, նա մասնավորաօես ասել է. «Կարծում եմ, որ այդ քայլը առնվազն իր համար արդարացված է»:

Հրանտ Մարգարյանը մասնավորապես խոսել է հայ-թուրքական համաձայանագրի մասին: «Պանորամայի» փոխանցմամբ քաղաքական գործիչը հայտնել է , որ ինքը ծանոթ է եղել օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների «ուրվագծին»: «Պետք է ասեմ, որ մենք մեր մտահոգություններն արտահայտել ենք նախքան դրանց ստորագրելը, որովհետև մենք ինչ-որ առումով այս փաստաթղթի ուրվագծին ծանոթ ենք եղել», – ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Իսկ նախաստորագրված արձանագրությունների մասով Դաշնակցությունը մի շարք վերապահումներ ունի, մասնավորապես այն, որ այդ փաստաթղթում չի նշվում ազգերի ինքնորոշման խնդրի մասին:
«Այստեղ մենք խնդրո առարկա ենք դարձնում Ցեղասպանության հարցը, որը Հայաստանի համար խնդրո առարկա հարց է, արդարության ու արժանապատվության հարց է: Բայց նաև այս ձևով` գնալով առաջ, ազգի պառակտման հարց ենք դնում, ինչը մեծ վտանգ է», -ասել է բանախոսը:

Նա իշխանությունից պահանջում է մեկ հարցի պատասխան` կա՞ արդյոք մեխանիզմ, կա՞ արդյոք ձև, որ հնարավոր լինի ազդել փաստաթղթի վրա, հնարավոր լինի փոփոխություն մտցնել փաստաթղթում:
Իսկ ահա «7or.am»-ը հաղորդում է, որ լրագրողի այն հարցին, թե փաստաթղթային ամրագրման առումով որևէ փոփոխություն տեսե՞լ է, որը նրան մտահոգության առիթ է տալիս, Հրանտ Մարգարյանը պատասխանել է. «Վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ որ կուզեր անել Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Նա նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ այն լուծման տարբերակի վերաբերյալ, որը նա ուզում էր ընդունելի դարձնել, Դաշնակցությունը դեմ էր, և այդ փաստը հրապարակայնորեն նշվել է։

Հրանտ Մարգարյանին նաև հարցրին, թե ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը այնուամենայնիվ գնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն այս ձևով, որն ըստ Դաշնակցության, վտանգավոր է, դաշնակցականը պատասխանեց, որ չի հավատում, թե Սերժ Սարգսյանը այդ քայլին գնում է գիտակցաբար:

«Գործնապաշտությունը, գործնական արդյունքի ակնկալիքը, պրագմատիզմը, դժվարությունները, որ առկա են, ներքին ճնշումները, ներքին ճնշումների և արտաքին ճնշումների կապը, սրանք կարող են պատճառ դառնալ, որ մարդը սխալվի: Ես հավատացած եմ, որ դա վատությունից չի գալիս, դա սխալ հաշվարկից է»,- մեջբերում է «Պանորաման» Հրանտ Մարգարյանի խոսքերը:

natnews.info

Leave a Comment