RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Սերունդների իրավունքը ապահովագրել` պարտավոր ենք

Posted on October 13, 2008, by , under Հարցազրույցներ.

Հ-1 հեռուստաընկերության «25 րոպե»հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

-Պարոն Մարգարյան, միանգամից անցնեմ հայ-թուրքական հարաբերությունների թեմային, որովհետեւ մեկ ամիս շարունակ ժողովուրդը դրանից է խոսում: Բոլորը զսպվածություն ցուցաբերեցին, ինչ-որ չափով ընդունեցին Գյուլի այցը, դուք չընդունեցիք եւ դրա դեմ բողոքեցիք: Դուք նույն կոալիցիայի կազմում եք, որն, ի դեպ, նախագահի հետ միասին հրավիրել էր Թուրքիայի նախագահին Հայաստան: Չնայած դրան` դուք այդ այցի դեմ ցույց արեցիք: Ինչպես կբացատրեք Ձեր դիրքորոշումը:

-Ասեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունը ցանկացած երկրի հետ հարաբերություն չէ, եւ շատ բնական է, որ Թուրքիայի հետ հարաբերությունը մեզ լրջորեն մտահոգում է: Հարցին պետք է նայել մի քանի կտրվածքով: (more…)

34 Comments

Երանի թե Իրանում կարողանայի այդպիսի լուրջ դերակատարում ունենալ

Posted on October 8, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Իրավունք»-ին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ դաշնակցությունը կարգապահ եւ կուռ կուսակցություն է, եւ որ այն փորձերը, որոնք արվում են դաշնակցության վրա անիմաստ տեղը ցեխ շպրտելու համար, զուր են եւ անարդյունավետ:

Պրն Մարգարյան, թեպետ հասկանալի է, որ սփյուռքահայ պրոֆեսոր Ա. Միրզախանյանի մասին խոսելը ձեզ համար այնքան էլ ցանկալի թեմա չէ, բայց ամեն դեպքում, ի՞նչ կռվախնձոր կա ձեր միջեւ:

-Իսկպես այդ թեման տհաճ է, եւ ես չեմ ուզում իրենով զբաղվել: Այն, ինչի մասին ինքը խոսում է, 30 տարի է անցել այդ ամեն ինչից, եւ ես կարծում էի, որ այդ տարիները լիովին բավական էին, որ հասկանար, որ այն, ինչ կատարվել է սփյուռքահայ իրականության մեջ, առնվազն ինքը ամոթ պետք է զգար խոսելու նման թեմաների շուրջ: Ինքը անկեղծ չէ եւ լավ կլինի` ասեր, թե ինքն ո՞վ է, որ պարսկական կազմակերպության անդամ է եղել, ինչ էր անում Իրանում, որտե՞ղ է ուսանել, ի՞նչ առաքելությամբ էր եկել հայկական գաղութ, աշխատելու եւ այլն: (more…)

33 Comments

Թուրքիայի այսօրվա պահվածքը ինձ հույս չի ներշնչում, թե այս հարբերություններում կարող է առաջընթաց լինել

Posted on September 26, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազւոյցը «Հորիզոն»-ին:

Սեպտեմբերի 20-21-ը ՀՅԴ Կանադայի ընտանիքի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը հաջորդաբար Տորոնտոյում ու Մոնրեալում կայացած` Հայաստանի վերանկախացման 17-ամյակի տոնակատարությունների գլխավոր պատգամը փոխանցեց:

– Հարավային Կովկասում ռուս-վրացական բախումներն ու դրանց հաջորդած միջազգային քագղաքական ճգնաժամն իրենց բացասական ազդեցությունը ունեցան տարածաշրջանի կայունության վրա: Այսօր` ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպե՞ս կբացատրեք քաղաքական ներկա իրավիճակը:

– Փաստորեն, այն, ինչ տեղի ունեցավ Հարավաին Կովկասում, նոր աշխարհակարգի, նոր բեւեռների ձեւավորման գործընթաց էր: Ռուսաստանը ռազմական այս գործողությամբ փորձում էր նվաճել իր ազդեցության գոտին: Ռուսական այս քայլով, թվում է, թե երկար տարիներ գոյություն ունեցող միաբեւեռ քաղաքական աշխարհի դրությունը դառնում է բազմաբեւեռ: Ես հատուկ նշում եմ «թվում է» բառը, որովհետեւ նշված միջազգային զարգացումները դեռ իրենց ավարտին չեն հասել: Այսինքն` վաղ է
վերջնական որեւէ եզրակացության հանգել, որովհետեւ տարածաշրջանում իրադրությունը փոխվում է ամեն օր: (more…)

35 Comments

Երբ ՀԱԿ-ը սրբագրի սխալը, Ժառանգությունը լինի անկախ

Posted on September 8, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ճեպազրույցը «ԼՐԱԳԻՐ» կայքէջին:

-Այսօր շատ է խոսվում Հայ ազգային կոնգրես-Ժառանգություն-ՀՅԴ համագործակցության մասին: Դուք ինքներդ հնարավոր համարո՞ւմ եք այդ համագործակցությունը:

-Երբ կոնգրեսը կսրբագրի իր անցյալը, կմատնանշի իր անցյալի սխալները, երբ Ժառանգությունը կդառնա անկախ կազմակերություն, այդ ժամանակ էլ կմտածենք հնարավոր համագործակցության մասին:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` Ժառանգությունը դառնա անկախ կազմակերպություն. մի՞թե նրանք անկախ կուսակցություն չեն:

-Լինի անկախ կուսակցություն, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի արբանյակը: (more…)

34 Comments

Հրանտ Մարգարյան. Ամոթ կլինի մեզ, որ մեր երկրում մենք մեր խոսքը լսելի չդարձնենք

Posted on September 3, 2008, by , under Լուրեր.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».-Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ասաց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցի կապակցությամբ, որը սպասվում է սեպտեմբերի 6-ին (Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով գալու է դիտելու Հայաստան եւ Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը), Դաշնակցությունը «պատրաստվում է լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել»:

«Մենք պատրաստվում ենք լուրջ, սոլիդ, կարգապահ ցույց անել», – Մատենադարանի մոտ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ Դաշնակցության կազմակերպած հանրահավաք-համերգից առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարգարյանը` շարունակելով. – «Ցույց տալ մեր ժողովրդի տրամադրությունը, խոսքը: (more…)

31 Comments

Նախագահն իրեն սրբագրելու հնարավորություն ունի

Posted on August 31, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին


-Պարոն Մարգարյան սեպտեմբերի 2-ին Դաշնակցության կողմից նախատեսվում է հանրահավաք: Որքանով մեզ հայտնի է, այն լինելու է շարունակական: Ղարաբաղի հետ կապված կա՞ն ձեւակերպումներ: Կոչ եք անում, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին: Այսօր Ղարաբաղը հեռու է բանակցությունների սեղանից: Այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ:

-Հարցին պետք է նայել տարբեր տեսանկյուններից: (more…)

40 Comments

Մենք խնդիր չունենք, որովհետեւ մենք մեր խղճի առաջ մաքուր ենք

Posted on July 25, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի պատասխանները «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին

-Դուք արդեն ի մի բերե՞լ եք Ձեր կարծիքը 100 -օրյա իշխանության վերաբերյալ: Այսինքն կա՞ որոշակի գնահատական:

-Գնահատականը, կարծում եմ, կտանք հաջորդ շաբաթվա ընթացքում: Մոտ օրերս մեր Գերագույն ժողովն է, եւ դա քննության նյութ է դառնալու: Բանաձեւված կարծիք չեմ կարող հայտնել, բայց մի քանի նկատառումներ ունեմ:
Ասեմ, որ, այդ 100 օրը դյուրին 100 օր չի եղել: Սա բնական պայմանների 100 օր չէր եղել: Դժվար իրավիճակի 100 օր է եղել: Մենք շատ ծանր սկիզբ ենք ունեցել այդ 100 օրվա համար եւ, բնականաբար, այն իր ազդեցությունն է թողել ամբողջ ընթացքի վրա: Այն նաեւ իր ազդեցությունն է թողել մեր գնահատականի վրա, այսինքն` լավը անհրաժեշտ չափով չի գնահատվել, որովհետեւ ծանրացած մի բան կա մթնոլորտում: Վատը նույնպես այդ քաղաքական մթնոլորտի գնահատանքին է արժանացել, այսինքն քաղաքական մթնոլորտը ծանրացել է այնքան, որ նույնիսկ բացասականը հստակությամբ արժեւորել հնարավոր չի եղել: (more…)

34 Comments

Անմեղ մեղավորները

Posted on May 28, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի պատասխանները «ԱՌԱՎՈՏԻ» հարցերին

-Հետընտրական շարժման մասին խոսելիս շեշտեցիք, որ դա ՀՀՇ-ական շարժում էր, չե՞ք ընդունում, որ դա համաժողովրդական շարժում էր:

– Ամեն ուժ, ամեն կազմակերպություն, նույնիսկ ամեն անհատ խոսում է ժողովրդի անունից: Եթե մեկը որդեգրում է ժողովուրդ բառը, դա անպայման չի նշանակում, որ դա ժողովրդային է: (more…)

37 Comments

Մերօրյա հեղափոխականները առաջնորդվում են նպատակը արդարացնում է միջոցը սկզբունքով

Posted on May 22, 2008, by , under Լուրեր.

Հրանտ Մարգարյանի դիտարկումները:

«ԿԱՊԻՏԱԼ».– ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած ՀՅԴ 30-րդ տարեկան ընդհանուր ժողովին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը խիստ քննադատության է ենթարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիշեցնելով 1996 և 2008 թթ. ընտրությունները, որոնցից հետո արյունալի բախումներ են եղել, Հ.Մարգարյանը պատահական չհամարեց, որ երկու դեպքում էլ գլխավոր դերակատար-մասնակից եղել է նույն անձը. առաջին դեպքում՝ իբրև իշխանություն, երկրորդ դեպքում՝ ընդդիմություն։

«Երկրում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր: Մեր երկիրը 18 տարի պարարտ դաշտ է եղել այլոց համար, մեր քթի տակ ձևավորել է կազմակերպված մի մեխանիզմ կամ, ինչպես սիրում են իրենք ասել, ցանց, հար ու նման այլ պետությունների՝ Վրաստանի, Սերբիայի և Ուկրաինայի, ձևավորվել է օտարի պատվերով, գծած պատկերով և ֆինանսներով։ Նույն խորհրդանիշները, նույն նշանախոսքերը, պայքարի նույն ձևերը՝ բամբասանք, սուտ, զրպարտանք. ամենը կիրառվեց նաև մեզ մոտ»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամը: (more…)

36 Comments

Վճռական, պատասխանատու, հաղթական

Posted on May 12, 2008, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը  ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովին

Յ.Դաշնակցության ամեն մի Ընդհանուր ժողով ինչ-որ առումով անկյունադարձային է:

Մենք գնահատում ենք անցած քառամյակը, գնահատում ենք խիստ, քննադատաբար եւ հավատքով, պատասխանատ վությամբ ճշտում անելիքը:

Այս 30-րդ Ընդհանուր ժողովը ճիշտ ժամանակին է.Մենք համապետական երկու ընտրություն ենք անցել:Նախագահական ընտրությունները դեռ մեր կյանքն են:Այնպես որ` արվածը հետահայաց քննելը, ներկան պատասխանատվությամբ արժեւորելը, վճռականորեն առաջ շարժվելու հիմքեր ստեղծելը մեր պարտավորությունն է: Ինչպես միշտ պետք է այդ անենք հրապարակավ, անկեղծ, պարտքի գիտակցումով:

Այս ժողովը, մեր կամքից անկախ, ընթանալու է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների, հաջորդած իրադարձությունների ազդեցության ներքո: Մեր այլ կարեւոր հարցերի հարաբերության մեջ` բնական ու արդարացված է այս. մեր հարցերի հարցը Հայաստանի Հանրապետությունն է եւ մեր դերակատարությունը ազգային պետականության մեջ: Ուստի շատ կարեւոր է առարկայորեն վերլուծել անցած ուղին: (more…)

51 Comments

« Older Entries   Recent Entries »