RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Երբ ՀԱԿ-ը սրբագրի սխալը, Ժառանգությունը լինի անկախ

Posted on September 8, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ճեպազրույցը «ԼՐԱԳԻՐ» կայքէջին:

-Այսօր շատ է խոսվում Հայ ազգային կոնգրես-Ժառանգություն-ՀՅԴ համագործակցության մասին: Դուք ինքներդ հնարավոր համարո՞ւմ եք այդ համագործակցությունը:

-Երբ կոնգրեսը կսրբագրի իր անցյալը, կմատնանշի իր անցյալի սխալները, երբ Ժառանգությունը կդառնա անկախ կազմակերություն, այդ ժամանակ էլ կմտածենք հնարավոր համագործակցության մասին:

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` Ժառանգությունը դառնա անկախ կազմակերպություն. մի՞թե նրանք անկախ կուսակցություն չեն:

-Լինի անկախ կուսակցություն, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի արբանյակը:

-ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծիք հայտնեց, որ ՀՅԴ-ն կոմպլեքսներ ունի` Կոնգրեսի հետ համագործակցության հարցում, բացի այդ, ՀՅԴ-ին խանգարում է այն փաստը, որ երկար ժամանակ լինելով իշխանության մեջ, դաշնակցական տարբեր գործիչներ տնտեսապես խոցելի են դարձել:

-Չէի ասի կոմպլեքսներ, բայց որոշակի պատճառներ կան դժվարանալու` Կոնգրեսի հետ շփվելիս:

Իսկ ահա դաշնակցական Արմեն Ռուստամյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե իրենք կոչ են անում միասնական ազգային ճակատ ստեղծել: Բոլորին, այդ թվում` Կոնգրեսին կոչ արեց միանալ այդ ճակատին եւ որեւէ խնդիր չի տեսնում նրանց հետ համագործակցության առումով:

-Ես էլ որեւէ խնդիր չեմ տեսնում այս հարցում, եթե ազգային ճակատը հիմնված է բարոյականության վրա, այլ ոչ թե խաբեբայության եւ հստակ նպատակ է հետապնդում:

-Կարծում եք, որ ընդդիմադիր երկու ուժերից որեւէ մեկն ընդառաջ կգնա ձեր առաջ քաշած նախապայմանին:

-Այդ ամենն իրենց շահերից է բխում, այլ ոչ թե մեր: Ես իրենց համար եմ ասում:

Ճեպազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

Leave a Comment