RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Նախագահն իրեն սրբագրելու հնարավորություն ունի

Posted on August 31, 2008, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայանին


-Պարոն Մարգարյան սեպտեմբերի 2-ին Դաշնակցության կողմից նախատեսվում է հանրահավաք: Որքանով մեզ հայտնի է, այն լինելու է շարունակական: Ղարաբաղի հետ կապված կա՞ն ձեւակերպումներ: Կոչ եք անում, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին: Այսօր Ղարաբաղը հեռու է բանակցությունների սեղանից: Այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ:

-Հարցին պետք է նայել տարբեր տեսանկյուններից:
Հայր Ալիեւի ժամանակ, երբ Ղարաբաղը չէր մասնակցում բանակցություններին,մենք դրան ըմբռնումով էինք մոտենում այն նկատառումով, որ Ադրբեջանը ընդունում է, որ Ղարաբաղը Հայաստան է:
Ալիեւի որդու ժամանակ ամեն ինչ փոխվեց: Նա բանակցություններն սկսեց զրոյից: Ղարաբաղի հարցում, մենք միշտ բաց ենք եղել, եւ մեր կարծիքը բարձրաձայնել ենք հրապարակավ: Ասել ենք, որ Ղարաբաղը պետք է մասնակից լինի բանակցություններին, իսկ մենք պետք է լինենք Ղարաբաղի անվտանգությունն ապահովող կողմ: Սա ասել ենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ Դաշնացությունը կոալիցիայի մաս էր կազմում:

-Հայ Ազգային Կոգրեսի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել է, որ այն ժամանակ, երբ դուք կոալիցիայի մեջ էիք, արտգործնախարարի հրաժարականը չէիք պահանջում եւ հիմա այն պահանջելը Ձեզ համար ավելի հեշտ է: Ինչու այն ժամանակ չէիք պահանջում:

-Մեզ համար արտգործնախարարի հրաժարականի պահանջը ինքնանպատակ չի եղել: Այն ժամանակ մենք ձախողման փաստ չէինք արձանագրել, որ հրաժարական պահանջեինք, բայց այսօր, կա ձախողված քաղաքկանության փաստ ու թեեւ ընդհանուր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, բայց այս հանգրվանում մենք նպատակահարմար ենք գտնում պահանջել արտգործնախարարի հրաժարականը: Կարծում եմ այն հնարավորություն կտա նախագահ Սերժ Սարգսյանին սրբագրել իր արտաքին քաղաքականությունը:

Արդյոք Դուք հույս ունեք, որ Սերժ Սարգսյանը ձեր կամքը կկատարի: Կան մեկնաբանություններ, որ նախագահի հրաժարականով դուք ձեր վերաբերմունքն եք հայտնում ողջ իշխանությանը:

-Ոչ, մենք մեր վերաբերմունք ենք արտահայտում տարվող արտաքին քաղաքականության նկատմամբ:

-Արտգործնախախարն ասել է, որ ինքնուրույն չի արել դա:

– Ես կարծում եմ, որ իր կողմից դա ազնիվ մոտեցում չէ: Նա պետք է հանդես գար պաշտոնյայի դիրքերից եւ ոչ գործադրողի: Մեր ասածները իշխանությունները հաճախ չեն լսել, եւ դրա գինը վճարել են առջին հերթին հենց իրենք: Շատ կուզենայինք, որ Սերժ Սարգսյանը մեզ լսի:

– Եթե Ս.Ս-ն ձեզ չլսի, հնարավո՞ր է որ պահանջեք նրա հրաժարականը:

– Ամեն բան հնարավոր է մեր պայքարի մեջ: Մենք ինքնուրույն կուսկակցություն ենք: Չենք ուզում, եւ աստված չանի, որ մենք նմանվենք ՀԱԿ-ին: Մեր պայքարը ընթացքում ձեռք կբերի նոր շեշտադրումներ` մեղմացում կամ խստացում, կախված նրանից, թե ինչ կեցվածք կդրսեւորի նախագահ Սերժ Սարգսյանը:

-Պարոն Մարգարյան, Դուք սկսում եք հանրահավաքների ու ակցիաների շրջան: Ձեր կարծիքով, ներքին քաղաքական դաշտում կատարվող այդ իրադարձությունները չեն խանգարի արդյոք Ղարաբաղի խնդրի լուծմանը:

-Երբ հայ-թուրքական հարաբերությունները սկսվեցին մենք դադարեցրինք մեր հանրահավաքները: Սա շատ խոսուն փաստ է, մենք հանրահավաքներ չենք սկսում, մենք հանրահավաք ենք անում: Մեզ համար հանրահավաքը թատերաշրջան չի, որ բացենք կամ փակենք: Անցած տարի, սեպտեմբերի 2-ին մենք հանրահավաք արեցինք եւ նշեցինք Ղարաբաղի անկախության հռչակման տարելիցը: Այս անգամ նույնպես նույն քաղաքական ակցիայով ենք որոշել նշել Արցախի անկախության օրը:

-Կարծիք կա, որ չեն վերանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լրջագույն վտանգները: Ընդամենը երկու օր առաջ, Ս.Ս-ն BBC-ին հարցազրույց է տվել, եւ կրկնել նույն հատարարությունը, որ եթե ճանապարհը չբացվի, ինքը Թուրքիա չի գնա:

– Նախագահն այդպես չի ասել: Լավ կլիներ եթե այդպես ասած լիներ: Նա ասում է, եթե ճանապարհը չբացվի, կամ բացվելու շեմին չլինի Թուրքիա չի գնա: Շեմին ասվածը շատ լայն հասկացություն է, միշտ էլ կարելի է գտնել, որ շեմին ենք: Մեկ տարի է շեմին ենք, դեռ հինգ տարի էլ կարող ենք շեմին լինել: Սա խոսում է այն մասին, որ նախագահը նորից ուզում է տրվել թուրքական խաղին, ողջ հարցը սրա մեջ է: Թուրքիայի համար ընթացքն է կարեւոր եւ ոչ արդյունքը: Իսկ առանց նախապայմանների հասկացությունը, դարձյալ համեմատական հասկացություն է եւ պետք է հասկանալ, ի՞նչն է համարվում նախապայման, ինչը` ոչ:
Կարծում եմ նախագահը իրեն սրբագրելու հնարավորություն ունի: Եվ թող չփորձի իր ներքին դժվարությունները արտաքին քաղաքական խաղերով մեղմացնել:

-Պարոն Մարգարյան արդյոք Դաշնակցությանը հայտնի՞ են հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բոլոր մանրամասները: Ձեր դժգոհություններից ենթադրվում է, որ ամեն ինչ գիտեք:

-Բոլոր ասվածը շատ մեծ հասկացություն է, բայց նաեւ այնքան ենք տեղյակ, որ կարող ենք լինել դժգոհ: Մի անգամ արդեն ասել ենք, այն ինչ պետք է լինի մեր սերունդների հաշվին, դրա իրավունքը մենք չունենք: Թուրքիան երեք նախապայման է դրել` հայտարարել, որ հողային պահանջ չունենք, դադարեցնել ցեղասպանության հարցի հետապնդումը եւ հետ քաշվել Ղարաբաղից: Այս երեք նախապայմանը տարբեր ձեւակերպումներով կարող է արծարծվել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվի: Նախապայմանը կարող է տարբեր բանաձեւումներ ունենալ, սակայն ձեւական կողմը բուն հարցը չի կարող թաքցնել:

-Մի ճշտում` Դուք կարծում եք, որ Ս.Ս-ն ոչ մի դեպքում չպետք է գնա՞ ֆուտբոլային այդ խաղը դիտելու:

-Ես կարծում եմ, եթե սահմանը բացվի, առանց նախապայմանի կարող է գնալ: Մենք հայ-թուրքական հարաբերություններին դեմ չենք, սակայն կարծում ենք, որ դրանք պետք է լինեն արժանապատիվ ձեւով, չպետք է լինեն սերունդների իրավունքների հաշվին, իսկ մենք իբրեւ պետականություն պետք է պատրաստվենք այդ օրվան, որպեսզի կարողանանք դիմակայել տնտեսական մրցակցությանը, որի համար մենք մեծ աշխատանք ենք տարել եւ թղթածրար ներկայացրել վարչապետին:

-Իսկ այդ բանակցությունների գաղտնիությունը այսօր պե՞տք է:

-Չգիտեմ, որքանով է գաղտնի, որորվհետեւ արդեն հրապարակավ շատ բան է խոսվում: Ուղղակի մի քիչ զննող հայացք է պետք, հատկապես լրագրողներին:

-Ավելի շատ ինչի մասին կուզեիք, որ Ս.Ս-ն բաց, հրապարակավ հայտարարություն աներ:

-Որ Թուրքիա չի գնա, եթե սահմանը չբացվի:

-Նկատի ունեի բանակցությունների պայմանականությունը:

-Դե եթե նախապայման չենք ընդունում, առանց նախապայմանների հարաբերություն, նշանակում է վերադարձ 93 թվական: Սահմանը կբացվի, հետո կխոսենք ինչպես հարաբերվենք: Ինձ համար, Թուրքիայի նախապայմանները հայտարարված են, դրանց որեւէ այլ ձեւակերպում անընդունելի է: Եվ սրա մեջ կարծեմ կա մեծ իմաստ:

Leave a Comment