ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին
Posted on April 21, 2011, by admin, under Լուրեր.
«ԵՐԿԻՐ»,- Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա:
Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման,- ասաց նա: (more…)
914 Comments
ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների
Posted on April 20, 2011, by admin, under Լուրեր.
«Ազատություն» ռադիոկայան
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտավախություն հնչեցրեց, թե իշխանությունը կարող է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
(more…)
41 Comments
Մեկը հավանաբար չէր ընտրվել` իրեն համարեց նախագահ, մյուսն Էլ չէր ընտրվել` իրեն ուզում էր համարել նախագահ
Posted on April 15, 2011, by admin, under Հարցազրույցներ.
Ներքաղաքական վիճակը եւ զարգացումները` սեւի եւ սպիտակի բաժանման համատեքստում:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԴԵ ՖԱԿՏՈ» ամսագրին:
-Պարո՛ն Մարգարյան, ներկայիս ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում:
-Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատում եմ վատ, որովհետեւքաղաքական դաշտը գնալով բեւեռացվում է` ճիգ գործադրելով սեւի եւ սպիտակի բաժանման մեջ ցույց տալ ամբողջ քաղաքական դաշտը, որը չի համապատասխանում իրականությանը: Կա սեւը իր տարբեր երանգների հետ, եւ կան տարբեր գույներ: Իսկ սեւը փորձում է իր մեջ առանձնացնել սեւն ու սպիտակը, որը չի նպաստում ամբողջ ներկապնակը ճիշտ ձեւով ցույց տալուն: Տնտեսական քաղաքականության առումով այսօրվա իշխանությունը եւ, այսպես կոչված, առճակատման գնացող ընդդիմությունը նույն մոտեցումներն ունեն: (more…)
34 Comments
Մեր ժողովրդի հաւատքով պայքարը մեզ միշտ կը պահեն առաւելութեան մէջ
Posted on March 15, 2011, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱԼԻՔ» օրաթերթին:
– Պրն. Մարգարեան, վերջին ժամանակաշրջանում աֆրիկեան, ինչպէս եւ Մերձ. Արեւելքի արաբական երկրներում ընթացող ազատախոհական ու սոցիալ-տնտեսական ընդվզումները բնութագրւում են որպէս դոմինոյական յաջորդականութիւն եւ համարւում նախադէպ` տարածաշրջանի միւս երկրների համար: Ըստ Ձեզ` դրանք կարո՞ղ են նախադէպ լինել առհասարակ մեր տարածաշրջանի եւ մասնաւորապէս, ասենք, Հայաստանի համար:
– Գիտէք, առաջին հերթին, բոլոր ժողովուրդների այսպէս ասած պոռթկումը`անարդարութեան դէմ, բռնութիւնների դէմ եւ սոցիալական ապահովութեան համար տեղի ունեցած, խրախուսւում է, քաջալերւում է, գնահատւում է, եւ այդ առումով`դրանք բոլորը դրական երեւոյթներ են, բայց կայ նաեւ մի հարց, որ պոռթկումը աւելի շատ ընդդէմ երեւոյթ է, այսինքն` ընդդէմ բռնութեան, ընդդէմ անարդարութեան համար կատարւած երեւոյթ է: (more…)
34 Comments
Հրանտ Մարգարյան. Կոալիցիայի հայտարարությունը` տոտալիտարիզմի հաստատման փորձ
Posted on February 19, 2011, by admin, under Լուրեր.
«Երկիր».- Օրաթերթը տպագրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կարծիքը իշխող կոալիցիայի ստորագրած նոր փաստաթղթի մասին: «Ասում են` երկիրը վատ վիճակի մեջ է, դրա համար ստորագրում ենք։ Ավլի ճիշտ կլիներ, եթե ժողովրդի վիճակը լավ լիներ, և տրամաբանական կլիներ, եթե որոշեին, որ այս լավ վիճակը շարունակելու համար իրենց համագործակցությունը շարունակեին։ Եթե վատ է, ես չեմ հասկանում՝ ինչն են ուզում շարունակել։ Արտաքին վտանգ միշտ էլ կա, և պետք է դրա դեմ համախմբված լինենք, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն և տափակ։
38 Comments
Ընտրությունը պետք է լինի գիտակցված
Posted on February 14, 2011, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Ա1+»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
–Պարոն Մարգարյան, նախ ուզում եմ ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին: Ընտրությունների նախաշեմին ներքաղաքական պայքարը կարծես թե ընթանում է միեւնույն տեսակների միջեւ` իշխանությունը իշխանության դեմ, ընդդիմությունը` ընդդիմության: Դուք չունե՞ք այդպիսի տպավորություն:
Գույները մի քիչ խտացնում եք: Ընտրապայքար, անշուշտ կա, սակայն կարծում եմ, ընտրապայքարը սկսում է ձեւավորվել որպես միահեծանության դեմ պայքար: Այդ շարժումն ամեն տեղ է նկատելի, թե իշխանության ներսում եւ թե ընդդիմության մեջ: Հայաստանի քաղաքական դաշտը որոշ բյուրեղացումների անհրաժեշտություն ունի: (more…)
14 Comments
Մեր ցուցակն, ի տարբերություն շատերի, ինքը չի կազմել
Posted on February 11, 2011, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթին
-Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքականություն վերադառալու հայտ էր: Ինչը հնարավոր է միմիայն քաղաքական ուժերի միջոցով: ԲՀԿ-ից բացի այս իմաստով որոշ դեր վերագրվում է ՀՅԴ-ին:
-Մենք այն ժամանակ էլ, երբ համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, կոալիցիայի մաս ենք կազմել, շեշտված ունեցել ենք մեր անկախությունը: Մենք չենք ղեկավարվել ուրիշներով, մեր ցուցակը, ի տարբերություն գուցե շատ-շատերի, չի կազմել ինքը: Իբրեւ անկախ քաղաքական ուժ մենք ունեցել ենք համագործակցություն նախկին նախագահի հետ: Բայց դրանից հետեւություն անել, թե այսօր ինքնաբերաբար մենք պետք է հայտնվենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, կարծում եմ` մի քիչ միամիտ եզրակացություն է: Որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը, եթե մեր ծրագրերը կհամընկնեն, չենք բացառում: Բայց որ որեւէ ուժի, որեւէ անձի կցորդի կարգավիճակով քաղաքական ասպարեզ մտնենք, բացառված է: (more…)
14 Comments
ՀՅԴ 120 – Այսօր Արցախն է Հայաստանի ու հայության կենտրոնը
Posted on December 23, 2010, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Արցախում
Թվում էր` ՀՅԴ 120-ամյակի առիթով Լիբանանում արտասանած խոսքս, եզրափակիչն է լինելու: Սակայն երեկ անդրադարձա, որ Արցախում կազմակերպած տոնակատարությունը այլ կարեւորություն ու իմաստ ունի: Պարտավորված էի ներկա գտնվել եւ խոսք ասել:
120 տարիների վերջին 20-ամյակը սկսել ենք Արցախով: Արցախի ազատագրական պայքարով է մեր կազմակերպությունը վերընձյուղվել Հայրենիքում: (more…)
42 Comments
Հրանտ Մարգարյան. Հայաստանի իշխանությունները վտանգում են ազգային ուղեգիծը
Posted on December 18, 2010, by admin, under Լուրեր.
«ՆՅՈՒԶ». – Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով, վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրը իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: «Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու համար»,- նշել է Մարգարյանը: (more…)
41 Comments
ՀՅԴ 120 – ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում
Posted on December 17, 2010, by admin, under Ելույթներ.
Հ.Յ.Դաշնակցության օրվա տոնակատարությունների շարքում, հավանաբար, սա իմ եզրափակիչ խոսքն է: Տոնակատարությունները ինքնանպատակ չեն, ինչպես ինքնանպատակ չէ ՀՅ Դաշնակցությունը:
Դաշնակցության ծննունդը պատմական անհրաժեշտություն էր: Ծննունդ առավ, որ ապահովի Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը: Այսօր` 120 տարվա բարձունքից, վստահ կարող ենք ասել` Դաշնակցության գոյությունը արդարացված է, ընթացքն արդյունավետ, ապագան` հուսալի:
(more…)









