RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Կոալիցիայի հայտարարությունը` տոտալիտարիզմի հաստատման փորձ

Posted on February 19, 2011, by , under Լուրեր.

«Երկիր».- Օրաթերթը տպագրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կարծիքը իշխող կոալիցիայի ստորագրած նոր փաստաթղթի մասին: «Ասում են` երկիրը վատ վիճակի մեջ է, դրա համար ստորագրում ենք։ Ավլի ճիշտ կլիներ, եթե ժողովրդի վիճակը լավ լիներ, և տրամաբանական կլիներ, եթե որոշեին, որ այս լավ վիճակը շարունակելու համար իրենց համագործակցությունը շարունակեին։ Եթե վատ է, ես չեմ հասկանում՝ ինչն են ուզում շարունակել։ Արտաքին վտանգ միշտ էլ կա, և պետք է դրա դեմ համախմբված լինենք, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն և տափակ։


Կոալիցիայի համատեղ ստորագրած հայտարարությունը իշխանական թևերի կողմից քաղաքական դաշտում տոտալիտարիզմի հաստատման փորձ է, որը հղի է լուրջ վտանգներով։ Այսօր հասարակական-քաղաքական կյանքը ճգնաժամ է ապրում, և ձախողումները ակնհայտ են բոլոր ոլորտներում։ Դրանց գլխավոր պատճառը ժողովրդավարական արժեքներով չառաջնորդվող քաղաքական իշխանությունն է, որն իր ցանկությունների բավարարման ճանապարհին ավելի է խորացնում առկա ճգնաժամը` միջկուսակացական հարաբերություններում կոպտորեն խախտելով էթիկայի բոլոր կանոնները։

Ակնհայտ սխալ և վտանգավոր մոտեցում է, երբ ղեկավարող կուսակցությունը, իր մեջ կլանելով կոալիցիոն մյուս ուժերին, իշխանությունը պահելու համար շարունակում է հասարակությունը բաժանել «սևերի և սպիտակներիե։ Քաղաքական ուժի այսպիսի կենտրոնացումը և բևեռացումը բերելու է հասարակության կողմից հակառակ բևեռում քաղաքական, իսկ, որ ավելի վտանգավոր է, տարերային ուժի ձևավորման՝ իր բոլոր հետևանքներովե։

Leave a Comment