RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Հայաստանի իշխանությունները վտանգում են ազգային ուղեգիծը

Posted on December 18, 2010, by , under Լուրեր.

«ՆՅՈՒԶ». – Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով, վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա նշել է, որ Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրը իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: «Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու համար»,- նշել է Մարգարյանը:

Վերջինիս կարծիքով՝ «Մեր ժողովրդի զարգացման բնական պայմաններն են արդարությունն ու ազատությունը, օրենքի ու կարելիությունների սահմաններում հավասարությունը: Այդ ամենը մեր երկրում դեռեւս թերի է, հիվանդ, հիմնական լուծումների կարոտ: Համոզված ենք` լուծումները բերելու է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ հավատում է սոցիալական արդարության, ունի ծրագիր, անցել է պատմության քննությունը: բռնության, անարդարությունների դեմ պայքարը եղել է նրա կենսակերպը, մտածելաձեւն ու դավանանքը: Հ.Յ.Դաշնակցությունը այդ բոլոր հարցերի համար ունի լուծումներ, մենք փոխելու ենք մեր կյանքը»:

Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ ՀՅԴ-ն շարժվելու է իր իր ճանապարհով եւ ուրիշների խաղը չի խաղալու:

Leave a Comment