Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի
Posted on April 24, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Այսօր, Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի անդամները ու ծաղկեպսակ դրեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Գալու է այն օրը, երբ Թուրքիան կընդունի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Վստահ եմ` կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի: Վստահ եմ՝ Թուրքիան նաև կպարտավորվի հատուցում կատարել: Կգա այն օրը, որ մեր հայրենիքը կազատագրվի: Բայց այսօր մենք ունենք շատ ավելի լուրջ քաղաքական մթնոլորտի իրավիճակ և մեր քաղաքական պատասխանատուները Ապրիլի 24-ի շեմին կարողացան կամք դրսևորել, զիջել, երկիրը դուրս բերել առճակատումից և երկիրը զերծ պահել նորանոր մարտիմեկերից, արյունահեղություններից, ցնցումներից»,– ասաց նա:
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ այս համընդհանուր կեցվածքը պետք է նոր էներգիա տա բոլորին և մղիչ ուժ դառնալ՝ կողք կողքի գալու ու համախմբվելու համար:
«Որ կարողանանք համախմբությամբ մշակել այն ծրագրերը, որոնք կարողանան երկրի հիմնական հարցերին կարողանան լուծում բերել և երկիրը առաջ տանել: Հիմա դրա մասին պետք է մտածենք»,-ավելացրեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը զգում է, որ Թուրքիան արդեն պարտավորվում է անել այնպիսի քայլեր, որոնք մենք 10-20 տարի առաջ չէինք էլ ենթադրել:
«Զգում ենք, որովհետև Հայոց ցեղասպանության հարցը դարձել է միջպետական հարաբերությունների մղիչ հարց, միջազգային կառույցների, օրվա խնդիր և Թուրքիայի խնդիրը»,-ասաց նա:
Անդրադառնալով երեկվա իրադարձություններին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը մեկ անգամ եւս համախմբվածության եւ միասնականության կոչ արեց։
«Մենք տեսանք, որ ժողովուրդը կարող է համախմբված լինել, այդպիսի համախմբվածությամբ շարունակենք աշխատել նորովի պետականություն կերտել, մի կողմ դնելով անձնական ամբիցիաները՝ աշխատել հանուն երկրի բարօրության»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
«Տեղի ունեցավ այն, որ ժողովուրդն իսկապես ակտիվացավ, իր իրավունքներին տեր կանգնեց, քաղաքական դաշտն էլ ցույց տվեց հասունություն` ամեն գնով խուսափելով առճակատումից»,- ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով` մենք օրինակելի հասունթություն ցուցաբերեցինք: «Խոսքս բոլորին է վերաբերում. զիջելու Կամքը որ դրսևորվեց, որպեսզի բախում տեղի չունենա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է տալ մեր քաղաքական դաշտին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Մարգարյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն միշտ ունեցել էիր տեսակետներն ու ուղղությունը: «Մենք մեր ուղղությունից ու տեսակետից երբեք չենք շեղվել: Ես հույս ունեմ, որ ոչ ոք չի փորձի կամք պարտադրել, անտրամաբանական բաներ անել և կկարողանանք համախոհությամբ լուծել հարցերն այնպես, որից շահի երկիրն ու ժողովուրդը»,- կատեց Մարգարյանը:
Նա նշեց, որ բոլորի հետ պատրաստ են աշխատել: «Հարցը երկիրն է, ժողովուրդը և թե ով ինչ ծրագիր է գալու իրականացնի: Ամենակարևոր հարցերը մեր երկրում անվտանգությունն է, Արցախն է, մեր սոցիալական խնդիրները, որոնք ամենահիմնականն են և ժողովուրդի հիմնական դժգոհությունների պատճառը: Պետք է տեսնենք ով ինչպես է պատկերացնում լուծել, մենք ունենք մեր լուծման տարբերակը, բայց դրա համար մենք պետք է քննենք, ոչ մի բան միանշանակ չէ : Սա նոր սկիզբ է»,- եզրափակեց նա:
4 Replies to "Վստահ եմ՝ կգա այն օրը, երբ Թուրքիան պարտավորված կընդունի ճշմարտությունը և կխոստովանի"
koin138login on August 30, 2026
Finally a site where the login process is actually straightforward and doesn’t lag. It makes getting into the action so much easier. Love the efficiency here. koin138login
ki888phcom on September 12, 2026
Best platform for local players in my opinion. Everything feels very tailored to what we want. Visit ki888phcom for a great time.



jet4d on August 19, 2026
[2949]jet4d: Login Resmi Link Alternatif Situs Slot Gacor Terpercaya,jet4d menyediakan link alternatif terbaru untuk akses mudah. Nikmati daftar casino deposit pulsa dan panduan cara main roulette online. Daftar sekarang juga! visit: jet4d