Archive for 'Լուրեր'
Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը ստացվեց. հույս ունեմ այն կշարունակվի
Posted on April 23, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Ես այսօր հաջողեցի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ այն շարունակվի, թեպետ առայժմ կոնկրետ արդյունքներ չկան: Մենք անցած 5-6 օրվա ընթացքում այս տեսակի ծավալուն աշխատանքների մեջ ենք եղել զանազան կողմերի հետ, զանազան անձերի հետ, որպեսզի կարողանանք լուծում գտնել երկրի առջեւ կանգնած այս թնջուկին:
Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ Դաշնակցություն, համաձայն չենք ձերբակալությունների հետ, նաեւ դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ հանուն այս երկրի ու ժողովրդի: Պետք է մենք կարողանանք սթափվել, առիթ տանք, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը մենք գտնենք ու երկիրը ցնցումների չտանենք: (more…)
33 Comments
Այս շարժումից առավելագույն արդյունք պետք է ստանալ
Posted on April 19, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
(հարցազրույցի սղագրությունը)
-Այս օրերի զարգացումների եւ իրադարձությունների հանգուցալուծման մասին զրուցելու ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Պարոն Մարգարյան, արդեն որերորդ օրն է շարունակվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բողոքի ակցիաները: Ի՞նչ է կատարվում Երեւանի փողոցներում:
-Ժողովրդի մի մասը փողոց է դուրս եկել եւ դա վկայությունն է այն բանի, որ երկրում առկա են դժգոհություններ: Մենք գիտենք, որ դժգոհություններ կան: Դրանք վերացնելու առումով, մենք արդեն նախաձեռնություններ ունեինք, նույնիսկ դրա հետ կապված գնացել էինք համագործակցության Հանրապետական կուսակցության հետ եւ ստորագրել համապատասխան համաձայնագիր, միասին աշխատելու, այդ պատճառները վերացնելու համար: Սա առաջին փաստն է, որ արձանագրվում է: (more…)
73 Comments
Եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցականի կընտրեի
Posted on April 9, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Անձը բավական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ճիշտ է` Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշվել է, շատ քաղաքականացված էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է»,- ասաց նա:
Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինի իր աշխատանքում: (more…)
34 Comments
Հրանտ Մարգարյանը շեշտել է այն մեծ առաքելությունը, որ ունի դաշնակցական մամուլը
Posted on March 10, 2018, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Երեւանում մեկնարկել է ՀՅԴ մամուլի եւ հանրային կապերի պատասխանատուների համակուսակցական խորհրդաժողովը։ Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից ժամանած հիսունից ավելի խմբագիրները, լրագրողները, հանրային կապերի պատասխանատուները քննարկելու են հայկական ու կուսակցական մամուլի, համաշխարհային մակարդակով հայկական շահերի եւ խնդիրների լուսաբանման, ադրբեջանական ու թուրքական հակաքարոզչությանը դիմակայման եւ հայությանն առնչվող խնդիրների արծարծման հարցեր։ (more…)
54 Comments
Հրանդ Մարգարեան այցելեց Մօնթէվիտէօ
Posted on November 27, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.
Հանդիպումներ քաղաքական դէմքերու հետ
Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւններու ծիրեն ներս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանդ Մարգարեան այցելեց Ուրուկուայ և մայրաքաղաք Մօնթէվիտէօ: Կարգ մը հանդիպումներ ունեցաւ թէ պետական և թէ համայնքային մակարդակներու վրայ։ Իրեն կ՛ընկերակցէին ՀՅԴ Հարաւայի Ամերիկայի ԿԿի անդամներ, Էտուարտօ Կոստանեանը և Արփի Հոճաճանեանը։
Պետական մակարդակի վրայ ընկ Հ. Մարգարեանի առաջին հանդիպումը, հայասէր և Հայ Դատի պաշտպան ծերակուտական, Ուրուկուայ-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ, Ռուպէն Մարթինէս Ուէլմոյի գրասենեակն էր, ուր շատ ջերմ խօսակցութիւն ծաւալեցաւ Հայ Դատի և Արցախի շուրջ, քանի որ պետական այս անձնաւորութիւնը ոչ միայն քաջատեղեակ է այդ հարցերուն, այլև դերակատար և գործունեայ աշխատանքով հետևողական է, մեզի համար կենսական այդ հարցերու կապակցութեամբ, ինչ որ շատ տպաւորեց ընկ. Հրանդ Մարգարեանին։ (more…)
41 Comments
Մամլոյ հաղորդագրութիւն – Գումարուեցաւ Հ.Յ.Դ. Ամերիկեան ցամաքամասի և Աւստրալիոյ մարմիններու Ռայոնական ժողովը
Posted on November 14, 2017, by admin, under Լուրեր.
Հ.Յ.Դ. Բիւրոյի հրաւէրով, 11-12 նոյեմբեր 2017-ին, Պուէնոս Այրէսի մէջ տեղի ունեցաւ Ամերիկեան ցամաքամասի և Աւստրալիոյ Հ.Յ.Դ. մարմիններու Ռայոնական ժողովը, որուն մասնակցեցան եօթ երկիրներէ ներկայացուցիչներ:
Ժողովին ներկայ էր Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, Բիւրոյի անդամներ եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչը:
Երկու օր տեւած քննարկումներուն ընթացքին, Հ.Յ.Դ. Բիւրոն ներկայացուց իր գործունէութեան վերջին մէկ տարուայ տեղեկագիրը, որուն լոյսին տակ կատարուեցաւ համապարփակ քննարկում:
Ռայոնական ժողովը իրազեկ դարձաւ Հայաստանի ներքաղաքական կեանքի վերջին զարգացումներուն, կոալիցիոն կառավարութեան մէջ մեր մասնակցութեան արդիւնքներուն: Ժողովը քննարկեց Հայաստանի ընկերային արդարութեան ամրակայման, տնտեսական և անվտանգութեան մարզերէն ներս բարեփոխման նախաձեռնութիւններուն, եւ հարցումներու ու արժեւորումներու ընդմէջէն տուաւ գնահատականներ: Յատուկ ուշադրութեան առարկայ դարձան արցախեան հարցի կարգաւորման վերջին զարգացումները եւ Հ.Յ.Դ. կատարելիք աշխատանքները այդ ծիրէն ներս: (more…)
34 Comments
Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն
Posted on November 2, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործունեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:
Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը, ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:
«Ես ուզում եմ, որ մենք միմյանց նկատմամբ լինենք չափազանց հարգալից, չափազանց հավատարիմ, բայց անխնա: Անխնա, երբ հարցը վերաբերում է աշխատանքին, ազգային եւ կուսակցական շահին», ասել է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով` իշխանության հետ քաղաքական համախմբման դաշինք կազմելը Դաշնակցության համար ինքնանպատակ չի եղել: Երկրի ընկերային-տնտեսական , քաղաքական, կրթական եւ հասարակական կյանքում դրական փոփոխությունների, ընկերային արդարության հաստատման համար ՀՅ Դաշնակցությունը պետական կառավարման համակարգում է: Այս ժողովի նպատակն այն է, որ տեսնենք, թե ինչքանո՞վ մենք ինքնուրույն ներկայություն ունենք, ինչքանո՞վ մենք ներկա ենք իբրեւ Դաշնակցություն, ինչքանո՞վ մեր օրակարգերով ներկայություն ենք գործադիր իշխանության մեջ, եւ այն նպատակները, որ մենք դրել ենք գործադիրին մաս կազմելով, կհաջողե՞նք դրանք իրագործել, թէ՞ ոչ»: (more…)
33 Comments
Շուէտի մէջ ՀՅԴ աննախընթաց իրադարձութիւններ
Posted on October 24, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր.
21 եւ 22 հոկտեմբեր 2017-ը անկիւնադարձային թուական պիտի մնան ՀՅԴ Շուէտի ընտանիքի կազմակերպական կեանքին մէջ:
Արդարեւ, յաջորդական երկու օրերու վրայ տեղի ունեցան երկու աննախընթաց իրադարձութիւններ: Շաբաթ 21 հոկտեմբերի երեկոյեան, 35 երիտասարդ նորագիրներ միացան ՀՅԴ շարքերուն, տալով դաշնակցականի իրենց երդումը, կնքահայրութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ` ընկեր Հրանդ Մարգարեանի: Իսկ կիրակի 22 հոկտեմբերին կատարուեցաւ հանդիսաւոր բացում` Սոտերթելիոյ Սարդարապատ ակումբին, նախագահութեամբ ընկեր Հրանդ Մարգարեանի եւ ներկայութեամբ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Արտակ Ապիտոնեանի եւ պաշտօնական հիւրերու:
(more…)
48 Comments
Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը
Posted on September 22, 2017, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեկնաբանում է ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը եւ վերահաստատում՝ ՀՅԴ դիրքորոշումը:
Մանրամասները տեսանյութում. (more…)
34 Comments
Մեր ազգի անկախությունը երաշխիքն է մեր ազգի շարունակականության եւ զարգացման
Posted on September 22, 2017, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն:
Հրավիրվյալների թվում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Մանրամասները տեսանյութում. (more…)