Archive for 'Լուրեր'
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
Posted on May 4, 2011, by admin, under Լուրեր.
«ՌԵՓՈՐԹ».-Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա կաթողիկոսը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՌԱԿ ատենապետ Մայք Խառապյանին: Ազգային կուսակցությունների պատասխանատուների հետ Վեհափառ հայրապետը քննարկել է Հայաստան-Սփյուռք համագործակցության, Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր: (more…)
2,627 Comments
ՀՅԴ Բյուրոն ընդունեց Ռընե Ռուքեին
Posted on April 21, 2011, by admin, under Լուրեր.
«ԵՐԿԻՐ»,- Ողջունելով հյուրին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ Ռընե Ռուքեի հետ ՀՅԴ-ի հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եւ հիմնված են եղել փոխադարձ վստահության վրա:
Մեր ընկերը չի բավարարվել միայն Հայստանի Հանրապետություն այցելելով, եւ որպես Ֆրանսիայի Ազգային ժողովի երկարամյա պատգամավոր նա այցելեց նաեւ Արցախ եւ իր գործընկերների հետ բարձրաձայնեց եւ շարունակում է բարձրաձայնել ի նպաստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման,- ասաց նա: (more…)
914 Comments
ՀՅԴ-ն մտավախություն ունի, որ իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների
Posted on April 20, 2011, by admin, under Լուրեր.
«Ազատություն» ռադիոկայան
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում մտավախություն հնչեցրեց, թե իշխանությունը կարող է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
(more…)
41 Comments
Հրանտ Մարգարյան. Կոալիցիայի հայտարարությունը` տոտալիտարիզմի հաստատման փորձ
Posted on February 19, 2011, by admin, under Լուրեր.
«Երկիր».- Օրաթերթը տպագրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի կարծիքը իշխող կոալիցիայի ստորագրած նոր փաստաթղթի մասին: «Ասում են` երկիրը վատ վիճակի մեջ է, դրա համար ստորագրում ենք։ Ավլի ճիշտ կլիներ, եթե ժողովրդի վիճակը լավ լիներ, և տրամաբանական կլիներ, եթե որոշեին, որ այս լավ վիճակը շարունակելու համար իրենց համագործակցությունը շարունակեին։ Եթե վատ է, ես չեմ հասկանում՝ ինչն են ուզում շարունակել։ Արտաքին վտանգ միշտ էլ կա, և պետք է դրա դեմ համախմբված լինենք, բայց դա չի նշանակում, որ ներհայաստանյան կյանքում պետք է դառնանք անգույն և տափակ։
38 Comments
Հրանտ Մարգարյան. Հայաստանի իշխանությունները վտանգում են ազգային ուղեգիծը
Posted on December 18, 2010, by admin, under Լուրեր.
«ՆՅՈՒԶ». – Պետականությունը պետք է լինի ազգային եւ արդար, որպեսզի մնա հարազատ իր կոչմանը, առաքելությանը: Բայց մեր երկրում, օրվա իշխանությունների պատճառով, վտանգված է ազգային ուղեգիծը եւ չկա արդարություն: Այդ մասին Լիբանանում ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ Դաշնակցությունը մեծ ներդրում է ունեցել երկիրը իր ազգային ուղեգծի մեջ պահելու հարցում, սակայն դա բավարար չէ: «Անհրաժեշտ է ազգային ծրագիր, ռազմավարություն, հայեցակարգ եւ այդ ամենով առաջնորդվող, այդ ամենը հարգող ու գործադրման ունակ, անհրաժեշտ քաղաքական կամք, պայքարի վճռականություն, հետեւողական նկարագիր ունեցող քաղաքական ղեկավարություն: Այս ամենը պետք է Հայաստանի ու հայ Ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան երաշխավորելու համար»,- նշել է Մարգարյանը: (more…)
41 Comments
Հրանտ Մարգարյան. Հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների` հանուն անկախության ու ազատության
Posted on August 23, 2010, by admin, under Լուրեր.
«ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ». – Օգոստոսի 21-ին Լիբանանի Այնճար գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95 ամյակին և գյուղի հիմնադրման 70 ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տան Կիլիկիայի Արամ Ա Կաթողիկոսը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք:
Ողջույնի խոսքով հանդես գալով` Հրանտ Մարգարյանն (more…)
50 Comments
Հրանտ Մարգարյան. Արցախը հայության արժանապատվությունն է
Posted on August 23, 2010, by admin, under Լուրեր.
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ».- Օգոստոսի 21-ի երեկոյան Լիբանանի Այնճար հայկական գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակի և Այնճարի հիմնադրման 70 ամյակին նվիրված տոնակատարություն: Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլոք:
Ելույթ ունենալով «Ս.Զեյթլյանե սրահում տեղի ունեցած Մուսալեռցիների նոր պատմությունը կերտած այնճարցի նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը’ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ հուշակոթողը գալիս է ապացուցելու, որ հայությունն իր ճակատագրի ինքնորոշման, ազատության, արժանապատվության, հայրենիքի ու ժողովրդի անվտանգության համար պատրաստ է զոհաբերությունների: «Այս ճանապարհին ընկած նահատակների զոհաբերություններն ու պայքարն այսօր արդեն արդյունավորվել են, որովհետև տարբեր ճակատներում նվաճումներ ենք արձանագրել» (more…)
34 Comments
ՀՅԴ, ՍԴՀԿ ԵՎ ՌԱԿ ՀԱՄԱՏԵՂ
Posted on February 15, 2010, by admin, under Լուրեր.
«ԼՐԱԳԻՐ». -Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչության «Ստեփան Սապպահ Գյուլյան» կենտրոնի մեջ տեղի է ունեցել հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի միջև, որին հեռախոսային կապի միջոցով մասնակցել է նաև Ռամկավար Ազատական Կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Մայք Խարապյանը: Հանդիպմանը քննարկվել են Ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ համատեղ միջոցառումներ անցկացնելու ծրագրերը:
37 Comments
Հրանտ Մարգարյան: Սարգսյանի ուղերձր Գյուլին «քարոզչական ճնշում է»
Posted on February 9, 2010, by admin, under Լուրեր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».– Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում` «համբերությունը հատելու վերաբերյալ»:
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` որպեսզի Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելու ընթացքում այդ որոշումը վերապահում չդառնա: (more…)
33 Comments
Հրանտ Մարգարյան. Թուրքիան շարունակում է պատերազմել Հայաստանի դեմ
Posted on December 21, 2009, by admin, under Լուրեր.
«ԱՐՄԱՐ».– Դաշնակցությունը ավանդաբար տարին ամփոփում է ժողովրդի առջեւ հաշվետվությամբ: Այն անցկացվում է մայրաքաղաքում ու մարզերում: Այսօր կուսակցության 119-ամյակը եւ տարվա ամփոփումը կատարվում է «Մոսկվա» կինոթատրոնում: Զեկույցով հանդես եկած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ասել է. «Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչ ենք անում, ուր ենք գնում»:
«Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու դժվար տարիներ շատ ենք ապրել. երկրաշարժ, տնտեսական տագնապներ, պատերազմ, անկախություն: Եվ այդ տարիներից արդեն հարեւան Թուրքիան թշնամական վերաբերմունք է ունեցել մեր հանդեպ: Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, մեր դեմ պատերազմի է դուրս եկել: Նա ընտրել է պատերազմի այլ տարբերակ` շրջափակումը»: (more…)