Հրանտ Մարգարյան. Հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների` հանուն անկախության ու ազատության
Posted on August 23, 2010, by admin, under Լուրեր.
«ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ». – Օգոստոսի 21-ին Լիբանանի Այնճար գյուղում տեղի է ունեցել Մուսա լեռան հերոսամարտի 95 ամյակին և գյուղի հիմնադրման 70 ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Մեծի տան Կիլիկիայի Արամ Ա Կաթողիկոսը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք:
Ողջույնի խոսքով հանդես գալով` Հրանտ Մարգարյանն ընդգծել է, որ հուշարձանն ապացույց է այն բանի, որ հանուն հայրենիքի ազատության, անկախության, արժանապատվության և անվտանգության հայ ժողովուրդը պատրաստ է զոհողությունների: «Այդ ճանապարհին հայրենիքի պաշտպանների տված զոհերը արմատներ տվեցին ու մենք սկսեցինք հաղթանակել: Զոհվածները հավերժ կմնան մեր սրտերում», – ասել է Հրանտ Մարգարյանը: