Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
Posted on May 4, 2011, by admin, under Լուրեր.
«ՌԵՓՈՐԹ».-Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա կաթողիկոսը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՌԱԿ ատենապետ Մայք Խառապյանին: Ազգային կուսակցությունների պատասխանատուների հետ Վեհափառ հայրապետը քննարկել է Հայաստան-Սփյուռք համագործակցության, Հայոց ցեղասպանության 100-ամյակի եւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին առնչվող հարցեր: Վեհափառը եւ կուսակցական պատասխանատուները շեշտել են բոլոր դեպքերում հայ ժողովրդի միասնականությունը ամրապնդելու հրամայականը: Նաեւ ընդգծվել է Հայաստան-Սփյուռք համագործակցությանն ավելի մեծ տեղ եւ դեր տալու, ինչպես նաեւ Միջին Արեւելքի հայկական գաղթօջախների ապահովությունը եւ կենսունակությունը պահելու անհրաժեշտությունը: