Հրանդ Մարգարեան. «Ազգային Ժողովի Յառաջիկայ Ընտրութիւնները Ունին Համահայկական Նշանակութիւն»
Posted on January 28, 2017, by admin, under Ելույթներ, Լուրեր.
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-Ամեակի Հանդիսաւոր Նշում
Յակոբ Բագրատունի. «Մեր Քաղաքական Առաջադրանքն Է Վերականգնել Հայկական Երեսփոխանական Պլոքը»
«Պաշտօնապէս Կը Յայտարարենք Մեր Ինքնութեան Ամրագրման Նպաստող Ժողովրդային Ֆոնտերու Հաստատումը»
«Պիտի Չարտօնենք, Որ Հաւաքական Չարիքը Շարունակէ Հարուածել Մեր Երիտասարդութիւնը»
Հայ յեղափոխական դաշնակցութիւնը իր հաստատուն կառոյցով, գաղափարական խոր աւանդով եւ աշխարհահայեացքով իր 126-ամեակը բոլորեց: Ան մէկ դար եւ քառորդ, շնորհիւ իր գաղափարախօսութեան եւ ռազմավարութեան, զերթ կաղնի մը հաստաբուն դէմ դրաւ փչող հողմերուն եւ տէր ու պաշտպան կանգնեցաւ հայ ազգին եւ դատին: Ժամանակի պայմաններուն հետ քայլ պահած Դաշնակցութիւնը հաւատարիմ մնաց իր ուխտին, բոլոր կարելիութիւնները ի գործ դրաւ յանուն իր նպատակներու իրագործման ու հայ ազգի իրաւունքներու պաշտպանութեան: (more…)
9 Comments
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին
Posted on January 12, 2017, by admin, under Լուրեր.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: (more…)
35 Comments
Ունենք փոխկապակցված երեք ազգային առաջնահերթություն, որոնցից ոչ մեկը ձախողել չենք կարող
Posted on December 27, 2016, by admin, under Ելույթներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տարեմուտի խոսքը` ընկերներին
Ընկերներ, տարին վերջանում է, նոր տարի է սկսվում, առջևում էլ խորհրդարանական ընտրություններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչվում է ընտրություններին: Բայց իրականում՝ ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապվում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ և մեր ժողովրդի ապագայի հետ` անկախ ընտրությունների իրողությունից:
Այս առումով մենք ունենք երեք առաջնահերթություն, որոնք միայն կուսակցական առաջնահերթություններ չեն. դրանք մեր ազգի առաջնահերթություններն են: Երեք օրակարգ ունենք: Երեք օրակարգ, որոնք պայմանավորված են մեկը մյուսով, այսինքն՝ եթե մեկը հաջողի, կհաջողի նաև մյուսը, եթե ձախողենք մեկը, կձախողենք նաև մյուսը: Այնպես որ դրանք մեզ համար նույն չափ կարևոր և նույն չափով անհրաժեշտ են:
Առաջին օրակարգը. մենք վերջապես պետք է ստեղծենք մի Հայաստան, որն ունենա զարգանալու` բոլոր երկրների հետ համաչափ կարելիություն: Զարգացող Հայաստան պետք է ունենանք բոլոր առումներով՝ տնտեսական, մշակութային, քաղաքակրթական և մյուս առումներով: Զարգացող Հայաստանի պատկերացումը զանազան մարդկանց մոտ տարբեր է: Մեկն ասում է՝ Հայաստանը կզարգանա, եթե Ղարաբաղը տանք: Ղարաբաղն է նրանց համար պրոբլեմը. Ղարաբաղը տանք՝ Հայաստանը կզարգանա: Մյուսն էլ ասում է` ոչ, մարդուց է կախված, մարդիկ են վատը, այս մարդկանց փոխենք մեզանով՝ Հայաստանը կզարգանա: Մեկն էլ ասում է, որ մենք պետք է դուրս գանք ռուսական ճամբարից, գնանք Արևմուտք, որ Հայաստանը զարգանա: (more…)
36 Comments
Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ Հայ Դատի դրամահավաքին
Posted on December 16, 2016, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին: (more…)
44 Comments
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչը
Posted on November 8, 2016, by admin, under Լուրեր.
Կիրակի, 6 նոյեմբեր 2016-ի երեկոյեան, Անթիլիասի մայրավանքի իր գրասենեակին մէջ Արամ Ա. վեհափառ հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի: (more…)
28 Comments
Հրանտ Մարգարյան. «Հայաստանում պետք է որակական իշխանափոխություն սկսենք հենց Վանաձորից»
Posted on September 30, 2016, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Վանաձորի ավագանու սեպտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի վերջին օրը շուրջ երեք հազար վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի կենտրոնական մարզադահլիճում՝ իրենց զորակցությունը հայտնելու Դաշնակցության թեկնածուներին։ (more…)
34 Comments
Հրանտ Մարգարյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով
Posted on September 20, 2016, by admin, under Լուրեր.
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ: (more…)
35 Comments
Մենք հավատում ենք, որ գործ ունենք անելու` անկախ նրանից ընդդիմություն ենք, թե իշխանություն
Posted on September 17, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ժողովուրդ» օրաթերթին տված ամբողջական հարցազրույցը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխությանը, ասաց. «Վերջին շրջանում դրա անհրաժեշտությունը շատ կար, և կարծում եմ` վարչապետի փոփոխությունը տեղին էր»:
– Պարոն Մարգարյան, մեր երկրում որևէ անգամ ընդդիմությանը չի հաջողվել ընտրություններում հաղթել և այդպիսով երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ հանրության կողմից այնքան պահանջված փոփոխություններն ամեն անգամ իշխանությունները փորձել են անել` վարչապետներին փոխելով: Նախորդ վարչապետը իշխանության եկավ նաև «հրաշալի քառյակում» Ձեր ղեկաված ուժի անմիջական ջանքերի արդյունքում, սակայն ընդամենը երկուսուկես տարի անց պարզ դարձավ, որ նա էլ ի զորու չեղավ որևէ բան շտկելու: Ինչ եք կարծում` հնարավոր է երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնելվարչապետների փոփոխությամբ: (more…)
31 Comments
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
Posted on August 18, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Oգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Արմեն Ռուստամյանին, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: (more…)
29 Comments
Վահան Հովհաննիսյանն այսօր էլ համախմբում է բոլորին
Posted on August 16, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Այսօր երջանկահիշատակ Վահան Հովհաննեսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան: Ընկերները հիշում են՝ Վահանի ծնունդները, սովորաբար, աննկատ էին անցնում. նշում էր համեստ՝ իր տեսակի մեջ:
Նրա մտերմագույն ընկերը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ծննդյան օրն առանձնացնել չէր սիրում, ընդամենը մի անգամ էր տոնել՝ իրեն առանձնահատուկ հումորով:
«Հրավիրատոմսի վրա գրել էր՝ հրավիրում եմ ձեզ իմ առաջին 50-ամյակին»,- հիշում է Մարգարյանը: (more…)




