RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով

Posted on September 20, 2016, by , under Լուրեր.

fotorcreated-94Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 20-ին Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պարգևների արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Հովսեփի ՄԱՐԳԱՐՅԱՆը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Leave a Comment