RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել

Posted on May 28, 2016, by , under Լուրեր.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես շարունակում է մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցույց է տալիս նաև մեր վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,- ասաց նա: (more…)

35 Comments

Քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցեր

Posted on May 18, 2016, by , under Լուրեր, Տեսաերիզներ.

1463586297-8037Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: (more…)

13 Comments

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին

Posted on April 29, 2016, by , under Լուրեր.

Aram HԱպրիլի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ում վերջին զարգացումներն ու Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

187 Comments

Ով առաջին գծում գտնվելու հնարավորություն չունի, պետք է նյութական օժանդակությամբ մասնակիցը դառնա հայրենքի փրկությանը

Posted on April 7, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով նոր է վերադարձել ԼՂՀ-ից, Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակը և անդրադարձավ ՀՅԴ պատվիրակության ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը: Նա նշեց, որ Բակո Սահակյանի հետ զրուցել են սահմանին տիրող իրավիճակի, վերջին մեկ շաբաթում արձանագրված իրադարձությունների մասին:

«Պարզ է, որ Ադրբեջանն ամբողջ ուժերով համընդհանուր հարձակում է գործել, և հստակ է` նա չի կարողացել իր առջև դրված ծրագիրն իրականացնել, ձախողել է: Մենք ոչ մի տարածք չենք կորցրել: Այդ առումով` մերը հաղթանակ է: Սա պետք է արձանագրվի որպես հաղթանակ: Իհարկե, հաղթանակը չի նշանակում վերջակետ, մի հանգրվանի վերջ: Պատերազմը կարող է եւ շարունակվել, մենք դրան պետք է պատրաստ լինենք»,- ասաց Մարգարյանը: (more…)

36 Comments

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

Posted on April 6, 2016, by , under Լուրեր.

FotorCreatedԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը՝ կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 1-4-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցերը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ օրհասական պահին ողջ հայ ժողովուրդը ցուցաբերեց օրինակելի միասնականություն՝ կարեւորելով այս գործում նաեւ քաղաքական ուժերի դերակատարությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

3 Comments

Մենք հաճախ անկարելին կարելի ենք դարձրել

Posted on March 3, 2016, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Հրանտ-Մարգարյան-600x333Հանրային ռադիո. «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ.

Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշար: Մնայուն արժեքներ, հարափոփոխ ժամանակներում:Մեր պատմությունը նոր լույսի ներքո: Հաղորդումը վարում է հաղորդաշաչի հեղինակ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

Իրինա Բարսեղյան-Կրպեյան
Այս հաղորդաժամին. Անդրադարձ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը
Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնապես հաստատվելը Հայաստանում, Դաշնակցական առաջին կամավորական ջոկատների կազմավորումը, Լեռնային Ղարաբաղում, Գետաշենի ենթաշրջանում եւ Շահումյանի շրջանում ինքնապաշտպանության կազմակերպումը եւ այլ մանրամասներ՝ ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններից: Ինչպես նաեւ պատմության վերարժեւորումը եւ պատմական դասերի գնահատականը: Լսենք դեպքերի մասնակից, ականատես, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ, 90- ական թվականներին ՀՅԴ մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանին: (more…)

35 Comments

Հանրային Հեռուստաընկերություն – «Հանրային օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Posted on February 29, 2016, by , under Տեսաերիզներ.

3 Comments

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Posted on February 25, 2016, by , under Լուրեր.

FotorCreated-62-600x216Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հյուրընկալեցին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը դեսպանի խնդրանքով ներկայացրեց Դաշնակցության պատմությունը, գաղափարախոսությունը, կուսակցության սկզբունքները, կառուցվածքը, ՀՀ անկախացումից ի վեր Դաշնակցության գործունեության տարբեր փուլերը: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներին, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրին, ՀՅԴ-ի նպատակներին եւ դրդապատճառներին: (more…)

44 Comments

Հեղափոխությունների ժամանակաշրջանն այլեւս ավարտվել է, առճակատումն ընդունելի չէ

Posted on February 24, 2016, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

FotorCreated-52-600x248Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ

-ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այլեւս իրականություն է: Ինչո՞ւ` համագործակցություն, եւ ոչ` կոալիցիա:

-Նախ հիշեցնեմ, որ կոալիցիա երեւույթը Դաշնակցությունը ներդրեց մեր քաղաքական մշակույթի մեջ, մեծ աշխատանք տարվեց, որպեսզի կոալիցիոն կառավարություն ձեւավորվի: Իրականում, իմաստային առումով տարբերությունը շատ մեծ չէ: Այս համագործակցությունը կոնկրետ հարցեր լուծելու խնդիր ունի, մանավանդ, որ մեկ տարվա մասին է խոսքը: Մեկ տարի հետո արդեն խորհրդարանական ընտրություններ են, և եթե պետք է դարձյալ կոալիցիա ձևավորվի, ավելի իրական կլինի, որ դա մեկ տարի հետո լինի, երբ իրական պատկերը կստեղծվի կուսակցությունների` խորհրդարանում տեղեր զբաղեցնելու մասով, ինչից էլ կբխի հավանական անհրաժեշտությունը: (more…)

No Comments

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Posted on February 13, 2016, by , under Լուրեր.

1455357300-4937

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: (more…)

37 Comments

« Older Entries   Recent Entries »