Դաշնակցականները հող չե՞ն զիջի
Posted on February 21, 2004, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ա1+»-ին:
ՀՅԴ Ընդհանրուր ժողովին հաջորդած ասուլիսից հետո Հրանտ Մարգարյանը պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերի:
–Պարոն Մարգարյան, Դուք քննադատեցիք նախորդ իշխանությանը, սակայն 94 թվականին, երբ կասեցվեց ՀՅԴ գործունեությունը, ՀՀԿ-ն իշխանության մաս էր: Երբ Վահան Հովհաննիսյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Սերժ Սարգսյանը ԱԱ նախարար էր: Այսօր ինչպե՞ս եք համագործակցում այս ուժերի հետ:
-Գիտեք, ներազգային կյանքում մենք չենք մոտենում այդ ձեւով: Ուրիշների վերաբերմունքով մենք չենք ճշտում մեր վերաբերմունքը: Մեր վերաբերմունքն ու կեցվածքը ճշտվում է Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ կանգնած խնդիրները հաղթահարելու տրամադրությամբ: (more…)
1 Comment
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին
Posted on February 12, 2004, by admin, under Ելույթներ.
Մեծարգո հյուրեր,
Սիրելի ընկերներ,
Իբրեւ սկիզբ մի խոստովանություն: Երբ այս ելույթն է գրում, վերջում անդրադարձա ուշագրավ մի իրողության: Հատկապես անցնող տարիներին այնքան բազմաշերտ, բազմաբեւեռ է մեր կուսակցության գործունեությունը, այնքան շատ են Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները, որոնց հանդեպ պետք է դիրքորոշվենք, մի խոսքով` այնքան շատ են կոնկրետ գործերը, որ ծրագրային նպատակներին, գաղափարական արժեքներին վերադառնալու, դրանք վերահաստատելու անհրաժեշտություն չի առաջանում: Սա նշանակում է է մեկ բան. մեր կազմակերպությունը յստակ ժամանակի մեջ գործող, առողջ, միասնական օրգանիզմ է, ժամանակակից արժեքներով ու պահանջներով առաջնորդվող, մեր անցյալը, ներկան եւ ապագան ամբողջականության մեջ դիտարկող: Սա նաեւ նշանակում է, որ Հ.Յ.Դաշնակցության նպատակներն ու արժեքները կենսունակ են ու անժամանցելի:
Գոհունակությամբ եմ ընդգծում այս, հատկապես այսօր` Հ.Յ.Դաշնակցության 29-րդ Ընդհանուր Ժողովի շեմին, երբ քննարկելու ենք կուսակցութեան անցած չորս տարիների գործունեությունը: Պետք է վերլուծենք, թե ի՛նչ պայմանների մեջ աշխատեցինք, ի՛նչ արեցինք, ո՛ւր սխալվեցինք, կարող էինք արդեոք այլ կերպ վարվել: Վերջապես` ինչքանո՛վ հաշտ ու հարազատ մնացինք Հ.Յ.Դաշնակցության սկզբունքներին եւ էությանը: (more…)
39 Comments
Մենք ձեր քվեով պետք է գնանք Ազգային Ժողով
Posted on May 24, 2003, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը արտասանուած ՀՅ.Դաշնակցութեան նախընտրական ակտիւի հանդիպման ընթացքին:
Հայաստանում մենք սկսեցինք գործել իբրեւ կուսակցություն եւ մեր շուրջը համախմբեցինք մարդկանց ու գործեցինք այնտեղ, որտեղ ավելի շատ պաշտպանության կարիք կար: Դա Արցախն էր: Մենք պայքարեցինք նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը տարածելով եւ նոր քաղաքական ուղի բացելով: Մենք հալածվեցինք եւ զրկվեցինք ամեն ինչից, բայց երբեք չփոխեցինք մեր սկզբունքայնությունը, չկորցրեցինք մեր հավասարակշռությունը, մեր վեհությունը եւ հաղթեցինք:
Սակայն գործը կիսատ է: (more…)
12 Comments
Երկրում անհրաժեշտ են փոփոխութիւններ
Posted on May 3, 2003, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հարցազրոյցը «Առաւօտ» օրաթերթին
– Դուք, թերեւս, կուսակցական միակ առաջնորդն էք, որ չէք զբաղեցնում համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը: Ինչո՞ւ այս բոլոր տարիներին չդարձաք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ ինչո՞ւ չփորձեցիք մտնել խորհրդարան:
– Ես Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եմ 1998 Օգոստոսից: Հինգ տարին դեռ չի լրացել, թէպէտ վերջերս տեղեկացայ, որ կարող էի դատական կարգով հարցը լուծել, ժամանակին 1998ից տարիներ առաջ, քաղաքացիութիւն ստանալու դիմում էի ներկայացրել ներքին գործերի նախարարի միջոցով: Ինքս ճիգ չթափեցի կարգաւորելու իմ գործը: (more…)
34 Comments
Քոչարյանը կարիք ունի ժողովրդի համոզիչ քվեին
Posted on February 20, 2003, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայլուրից դուրս» ծրագրին:
– Այսօր արդեն պարզ է, որ նախագահական ընտրությունները կունենան երկրորդ փուլ: Ինչպե՞ս անցան ընտրությունները:
– Այս ընտրություններն աննախադեպ էին իրենց կազմակերպվածությամբ. լուրջ, հանգիստ եւ իսկապես ազատ, արդար ընտրություններ էին: Այս ընտրությունները իսկապես տարբերվում էին Հայաստանում կայացած մյուս բոլոր ընտրություններից, աննախադեպ էին ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: (more…)
38 Comments
Միասին լինենք, եւ հաղթանակը չի ուշանա
Posted on December 9, 2002, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը
ՀՅԴ 112-ամեակին նուիրուած հանդիսութեան ընթացքին Դեկտեմբեր, 2002, Սիդնի, Ավստրալիա
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՅԴաշնակցության 112ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք` մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար:
Դաշնակցությունը կազմակերպական ներկայություն է շուրջ 30 երկրներում: Կազմակերպական իր տարածվածությամբ նա միակն է, գեթ հայկական իրականության մեջ: (more…)
81 Comments
Ով մերժում է արեվմտյան հայաստանի պահանջատիրությունը, նա մերժելի է նաեւ մեր կողմից
Posted on May 31, 2002, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հարցազրոյցը «Օրրանին»
– Սեպտեմբերյան իրադարձություններից հետո փոփոխված աշխարհն ու տարածաշրջանը ցեղասպանության ժառանգության եւ հարեւանների հետ հարաբերոււթյունների հարցում Ձեզ ինչ-ինչ վերանայումներ պարտադր՞ել են:
-Թուրքիայի հետ մեր հարցը քաղաքական է` մենք հակաթուրք չենք: Մենք չենք ասում, որ հավիտյանս հավիտենից թուրքերի հետ պետք է թշնամի մնալ` մենք ունենք քաղաքական հարց եւ հատամուտ ենք այդ հարցի լուծմանը: Երբ կլուծվեն մեր հարցերը, հայ եւ թուրք ժողովուրդներն էլ կապրեն կողք-կողքի, փոխադարձ հարգանքի ու բարեկամության մթնոլորտում` սակայն դրան չի կարելի հասնել միակողմանի զիջումներով, սեփական իրավունքներից հրաժարումով: (more…)
118 Comments
Արժանի լինենք մեզ բաժին ընկած պատասխանատվությանը
Posted on May 27, 2002, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խոսքը
Հայաստան-Սփիւռք երկրորդ խորհրդաժողովի բացման նիստին
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստան- Սփիւռք երկրորդ խորհրդաժողովի բացման նիստին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի արտասանած խօսքը:
Սիրելի Ժողովուրդ,
Պատիվ ունեմ, Հայ Հեղափոխական Դաշնակցության միաձույլ ընտանիքի անունից, ողջունել համահայկական այս երկրորդ համախմբումը:
Մենք այստեղ ենք գործնական աշխատանքի ակնկալիքով: (more…)
35 Comments
Դաշնակցութեան յաղթանակը հայ ժողովրդի յաղթանակն է
Posted on November 20, 2001, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը
Արեւելեան Ամերիկայի ՀՅԴ Օրուայ ձեռնարկներին
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ 111-ամեակին նուիրուած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը, արտասանուած՝ Արեւելեան Ամերիկայում կազմակերպուած ՀՅԴ Օրուայ ձեռնարկներին:
Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի՛ ընկերներ,
ՀՅԴ 110-ամեակին նուիրուած իմ խօսքը ես աւարտեցի պարզ ձեւակերպումով՝ մենք շատ գործ ունենք: Այսօր եւս կրկնում եմ նոյնը՝ ի տես մեր անկախ պետականութեան, մեր ժողովրդի Հայրենի եւ Արտերկրի հատուածների առջեւ ծառացած խնդիրների, ի տես աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների, ի տես 21-րդ դարի մարտահրաւէրների: (more…)
50 Comments
Անցած ուղիդ լուսաւորող եւ ուսուցանող փարոս է
Posted on September 28, 2001, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի դամբանական խօսքը
Ընկ. Խաժակ Տէր-Գրիգորեանի Մահուան Առթիւ
Հրաժեշտի այս խօսքերը, ինչքան էլ ծանր ու անցանկալի, այդուամենայնիւ, ընկեր Խաժակ, կուզէի այն լինէր մեր նման, մեր հերթական զրոյցներից մէկը, բայց չկայացած զրոյց:
Ընկեր Խաժակ չեմ կարողանում այս երկու բառը համեմել այլ ածանցով, որեւէ այլ բանով պարզ, բայց միաժամանակ մի ամբողջ իմաստ, խորհուրդ, ապրումներ պարունակող երկու բառ՝ Ընկեր խաժակ : (more…)





