RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Այս Հայրենիքը եւ այս Ժողովուրդը պետք է սիրել

Posted on August 13, 2001, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանի խոսքը
ՀՅԴ Ուսանողական-Երիտասարդական Միութիւնների 7-րդ Համահայկական Բանակումի Բացման

Սիրելի ընկերներ եւ ընկերուհիներ,
Բարի եք եկել ձեր ընկերների մոտ, ձեր իրական եւ միակ օրրանը՝ Հայաստան:

Երիտասարդությունը մեր ապագան է: Երիտասարդությունը նաեւ մեր ներկան է. այն առումով, որ դուք ի համեմատություն ձեզ նախորդող սերունդների՝ պետք է կարողանաք լինել շատ ավելի համարձակ, պետք է կարողանաք լինել շատ ավելի նախաձեռնող, պետք է կարողանաք լինել շատ ավելի նվիրված, պետք է կարողանաք լինել շատ ավելի սկզբունքային, որովհետեւ եթե ձեր նախորդող սերունդները կյանքի փորձի բերումով հաճախ ունենում են կաշկանդումներ, կյանքի փորձի բերումով հաճախ ունենում են քարացած հարաբերություններ, քարացած սովորություններ, սովորամոլություններ, շահախնդրություններ, այս ամբողջից զերծ պետք է լինեք դուք: (more…)

36 Comments

Հրանտ Մարգարյան: ՀՅԴ-ն նախագահի կույր հետեւորդը չէ

Posted on August 9, 2001, by , under Լուրեր.

«Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով Դաշնակցություն – Ռոբերտ Քոչարյան հարաբերություններին, ասաց. – «Ոչ կույր հետեւորդն ենք նախագահի, ոչ էլ կույր հակառակորդն ենք նախագահի»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի կարծիքով, այսօր երկրի նախագահի շրջապատում «կան ուժեր, որոնք հազիվ թե բան են ավելացնում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը»: Ըստ Հրանտ Մարգարյանի, բնական ակնկալիք է, որ «այս ժողովուրդը պետք է նախագահի մակարդակով տեսնի լուսավոր, հուսատու մի ընքացք»: (more…)

35 Comments

«Իշխանությունները չունեցան անհրաժեշտ խոհեմությունը»

Posted on June 20, 2001, by , under Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրոյցը «Օրրան»- ին

– Ինչպե՞ս կբնորոշեք անցած եռօրյան եւ ըստ Ձեզ` ի՞նչ զարգացումներ են սպասվում:

– Ընդունելով հանդերձ, որ քաղաքական պայքարը յուրաքանչյուր քաղաքական ուժի, քաղաքական խմբակի եւ անձի իրավունքն է, այդուհանդերձ Ազգային Ժողովի նախորդ եռօրյայում պատահածը` թե՛ ամբիոնը գրավելու եւ թե հայհոյախառն ծեծկռտուքի երեւույթները, անընդունելի են: Քաղաքական ուժերը իրենց կեցվածքով եւ պահվածքով պետք է նպաստեն ժողովրդի քաղաքականորեն կազմակերպման, այլապես` էժան պայքարի միջոցների նախընտրությունը կարող է նրանց մեկ ծայրահեղությունից մյուսը մղել, որի արդյունքում տուժելու ենք բոլորս` իբրեւ երկիր եւ ժողովուրդ: Իսկ ինչ մնում է իշխանություններին, ապա պետք է հստակացնել, թե ով` ով է: (more…)

30 Comments

Ղարաբաղի հարցով մեր ազգը կկարողանա պահել իր ներքին միությունը

Posted on June 8, 2001, by , under Հարցազրույցներ.

Մամուլի Ազգային Ակումբի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեան:

Մամուլի ասուլիսին ներկայ էին Հայաստանի հանրային հեռուստատեսութեան, Ա1+, Արմենիա, ԱՐ, Պրոմեթեվս եւ Հորիզոն (ԱՄՆ) հեռուստակայանների, Մեդիամաքս, Նոյյան Տապան եւ Արմենպրես լրատվական գործակալությունների, BBC եւ Ազատություն ռադիոկայանների, Առաւոտ, Հայկական Ժամանակ, Երկիր, Հայոց Աշխարհ, Գոլոս Արմենիի թերթերի լրագրողները: (more…)

36 Comments

Մեզ համար հեղափոխականությունը ինքնանպատակ արժեք չէ

Posted on February 2, 2001, by , under Ելույթներ.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը ՀՅԴ 110-ամեակի հանդիսութեան

Սիրելի ժողովուրդ,

Ավանդույթ է՝ տասնամյակներով կայուն ավանդույթ. յուրաքանչյուր տարվա մեջ մի օր մեր կազմակերպությունը տարբեր երկրներում Դաշնակցության օրն է նշում: Բնականաբար՝ ոչ իբրև ինքնագովերգում, ինքնափառաբանում, այլ սթափ ու զգոն հայացքով անցյալը քննելու, առաջին հերթին չարածը տեսնելու, սխալները գիտակցելու, անելիքները ճշգրտելու, առաջ ընթանալու մե՛ր օրն է այդ:
Ահա մեր այդ օրն է, և դաշնակցական ամբողջ ընտանիքի անունից ես շնորհակալ եմ, որ մեզ հետ եք այսօր: Կարծում եմ՝ մեր հասարակությունը նաև այս օրվա միջոցով իր կուսակցություններից մեկին, իր Դաշնակցությանը ավելի լավ ճանաչելու առիթ կունենա: (more…)

18 Comments

«Եթէ երիտասարդութիւնը մէկ քայլ մեզանից առաջ չքայլի` մենք կորած ենք»

Posted on August 14, 2000, by , under Հարցազրույցներ.

ԸՆԿ. ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՌԱԶՄԻԿ» ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹԻՆ

Երեւան, 14 Օգոստոս, 2000 (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան).- Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի հարցազրոյցը՝ Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միութեան պաշտօնաթերթ «Ռազմիկ»ի հետ։
-Քանի մը խօսքով պատմեցէք վերջերս տեղի ունեցած Հ.Յ.Դ. 28-րդ Ընդհանուր Ժողովի յատկապէս այն որոշումներու մասին, որոնք կ՚առնչուին երիտասարդութեան հարցերուն: Ո՞րքանով այդ որոշումները այսօր կը գործադրուին:
(more…)

No Comments

Դրոյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ

Posted on May 28, 2000, by , under Ելույթներ, Լուրեր.

HrantM-01ԸՆԿ. ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԽՕՍՔԸ (Արտասանուած՝ Մայիսի 28ին, Ապարանի Յուշահամալիրում Դրոյի աճիւնը հողին յանձնելու հանդիսաւոր արարողութեան պահին)

Երեւան, 28 Մայիս 2000, (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան).- Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ ԴՐՕի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։

Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների ուրացումները յաղթահարած գաղափարական մարտիկի վերանորոգ ժառանգ։

ԴՐՕով մարմնաւորուած ազգային, քաղաքական ու գաղափարական արժէքների այս յաղթանակը մեր ժողովրդին աւետելու բախտաւորութիւնը վիճակուել է ինձ։ Յանուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի, Հ.Յ.Դ. կազմակերպական բոլոր շրջանների կառոյցների եւ շարքերի, բայց մանաւանդ յանուն Դաշնակցութեան տեսլականով շնչող համակիր մեր բազմութիւնների՝ շնորհաւորում եմ մեր ժողովրդին իր հաւաքական կամքով նուաճուած այս յաղթանակի առթիւ։

Հայ ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքում յաճախ է կորցրել ու վերականգնել իր պետականութիւնը, իսկ երբ պետականութեան անկման զուգընթաց հայրենի հողից հեռացաւ նրա մարտական ուժը, հայ ժողովուրդը բռնեց ուծացման ու սպառման ուղին.

9 երկար դարեր պէտք եղաւ, որպէսզի հայ ժողովուրդը, վերջնական բնաջնջումից ու ոչնչացումից ձերբազատուելու համար, իր արգանդից ծնունդ տար մի նոր մարտական ուժի։

Այդ սերնդի ներկայացուցիչն էր ԴՐՕն։

Հայ ժողովրդի մարտունակութեան արգասիքն էր մրրկածին ԴՐՕն՝ ընկեր ԴՐՕն, որ իր ամբողջ կեանքում, երբ պատանի էր ու պարզ զինուոր, երբ համարձակ ահաբեկիչ էր ու խիզախ վրիժառու, երբ պետական այր էր ու գլխաւորում էր նորանկախ պետականութեան բանակը, երբ քաղաքական գործիչ էր ու ղեկավար, վտարանդի էր ու հայկական գորշ ու վտանգուած քաղաքական հորիզօնին դէմ յանդիման պատասխանատու անձ, միշտ եղաւ քաջ ու համարձակ։ Դարձաւ վաւերական խորհրդանիշը խիզախութեան, յանդգնութեան, անվեհերութեան եւ հերոսականութեան։ Հայութեան սպառնացող թշնամիների դէմ մարմնաւորեց պատժող մեր բազուկը՝ անվրէպ հարուածելու իր ուժականութեամբ։

Ռազմիկի իր խրոխտ ոգով ու զինուորականի բնածին տաղանդով՝ ԴՐՕն իր անունը անջնջելիօրէն կապեց Հայաստանի անկախութիւնը կերտող հերոսամարտների հետ՝ իբրեւ ղեկավարը Բաշ Ապարանի յաղթական ճակատամարտի։ Մեր ժողովրդի կողմից հռչակուեց Զօրավար ԴՐՕ եւ իր մեծարժէք ներդրումը ունեցաւ Հայոց Բանակի հիմնադրման ու հայ բանակայինի ռազմունակ աւանդների հարստացման գործում։

ԴՐՕն մեծութիւն է նաեւ իբրեւ քաղաքական գործիչ, որ հայ ժողովրդի ֆիզիքական պաշտպանութիւնն ու Հայաստանի անկախութեան պահպանումը դարձրեց գերագոյն նպատակ, առաջնահերթ խնդիր։ Հայաստանի Հանրապետութեան կարճատեւ շրջանին, Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին, բայց յատկապէս Երկրորդ Աշխարհամարտի օրհասական պահերին, ԴՐՕն անվարան եւ անվեհեր յայտնուեց այնտեղ, ուր ոչ թէ յանուն կամ ընդդէմ ինչ որ այլի իր սեփական կեանքն ու հեղինակութիւնն էր արկածախնդրութեամբ վտանգի մատնում, այլ՝ հայ ժողովրդին ֆիզիքապէս փրկելու պարտականութիւնն էր կանչում նրան։

Եւ ընկեր ԴՐՕն հանգիստ չունեցաւ իր ամբողջ կեանքում։ Տեղափոխուեց եւ ապրեց այնտեղ, որտեղ պարտականութիւնն էր իրեն կանչում։ Գտնուեց այնտեղ, որտեղ դաշնակցական գործ կար եւ ապրեց այնպէս, ինչպէս պէտք է ապրէր հայ ժողովրդին զինուորագրուած ոեւէ դաշնակցական։ Ղեկավարութիւնը ըմբռնեց եւ կիրառեց որպէս յաւելեալ պարտականութիւնների ստանձնում՝ աշխատանքներին մօտիկից հետեւելու, խստապահանջութիւն ներշնչելու, եւ միաժամանակ, հայրական հոգածութիւն ցուցաբերելու առումով։ Իբրեւ այդպիսին՝ ԴՐՕն բարոյական անվիճելի հեղինակութիւն դարձաւ։

ԴՐՕն, որին վիճակուած էր հայկական նոր մարտունակութեան ջահը Դումաններից, Ռոստոմներից, ստանձնելու, այն նորանկախ հայերենիք եւ ապա՝ Սփիւռք բերելու, Սփիւռքեան պայմաններում պահելու-պահպանելու, գործ ու մթնոլորտ ստեղծելու, սերունդ դաստիարակելու եւ ապա՝ մեզ փոխանցելու։ Նոյն այդ ջահն էր, որ եկաւ միացաւ արցախեան ազատագրական պայքարով հրավառուած հարիւր հազարաւոր ջահերին, որոնք, մինչ այդ, բոցկլտում էին հայաստանաբնակ մեր ժողովրդի ոգիներում ու սրտերում։

Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու, ուր պէտք է հրավառի հողը թշնամու ոտքերի տակ։

ԴՐՕով պահուած-պահպանուած եւ այսօր մեզ փոխանցուած ջահը մեզ ուղղորդում է, մեզ պարտաւորեցնում է եւ պատգամում է.

– Մենք դեռ հայկական ուժ դառնալու, մեզ յարգել պարտադրելու, ազգերի մեծ ընտանիքում մեր ուրոյն տեղը ունենալու ճանապարհի վրայ ենք, չի աւարտուել մեր երթը։

– Իսկ հայրենիքի պաշտպանութեան, ղարաբաղեան ազատամարի բովում կոփուած, ձեւաւորուած այսօրուայ մեր մարտական ուժին, պետական-զինուորական դիրքերի հասած զինուորներին պատգամում է՝ լինել անմնացորդ նուիրեալը հայրենիքի ու հայ ժողովրդի, սակարկութեան նիւթ չդարձնել զինուորի կոչումն ու առաքելութիւնը, ձեռք բերած վարկով ու յեղինակութեամբ չձգտել առանձնաշնորհեալ կարգավիճակի, լինել բարոյական արժէքներին հաւատարիմ ու ցուցաբերել քաղաքական-գաղափարական արթնութիւն, անհրաժեշտութեան պահին ուղղորդելով մեր քաղաքական ղեկավարութիւնը դէպի Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտման գերագոյն նպատակին։

Ահա՛ հայրենիք է վերադառնում այս ամբողջ աւանդը։

Դրօյի վերադարձով Հայրենիքս աւելի ու աւելի բարոյականացաւ, առնականացաւ եւ աւելի ու աւելի հարազատ դարձաւ։

Բարի վերադարձ ընկեր ԴՐՕ։

21 Comments

Եւ այդ ջահը դեռ կը շարունակի իր երթը՝ հասնելու համար Սուրմալու

Posted on April 28, 2000, by , under Ելույթներ.

(Արտասանուած Մայիսի 28-ին, Ապարանի Յուշահամալիրում Դրոյի աճիւնը հողին յանձնելու հանդիսաւոր արարողութեան պահին)

Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ Դրոյի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։

Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների ուրացումները յաղթահարած գաղափարական մարտիկի վերանորոգ ժառանգ։
(more…)

32 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը այցելեց Լիբանանի Հանրապետության նախագահ Զոր. Էմիլ Լահուտին

Posted on March 1, 2000, by , under Լուրեր.

143341 Երեւան. 1 Մարտի 2000 (Մամլո Դիվան) .- Երեկ Հ. Յ. Դ. Բյուրոյի ներկայացուցիչ՝ Հրանտ Մարգարյանը, Հ. Յ. Դ. Լիբանանի Կենտոնական Կոմիտեի ներկայացուցչի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ՝ Սեպուհ Հովնանյանի ընկերակցութամբ, այցելեց Լիբանանի Հանրապետության նախագահ զոր. Էմիլ Լահուտին, Պաապդայի նախագահական ապարանքում:

Հ. Յ. Դ. Բյուրոյի ներկայացուցիչը Հանրապետության նախագահին պաշտոնապես տեղյակ պահեց Հայաստանում գումարված Հ. Յ. Դ. 28րդ Ընդհանուր Ժողովի եւ նոր Բյուրոյի ընտրության մասին. հայտնեց, նաեւ որ Հ. Յ. Դ. Բյուրոն որոշել է Հայաստանից դուրս՝ իբրեւ առաջին պարտականություն այցելել Լիբանան, ընդգծելու համար լիբանանահայության յուրահատուկ տեղը հայության համար, ինչպես նաեւ՝ Հ. Յ. Դ. Լիբանանի կազմակերպության նշանակալի դերը կուսակցական կյանքում: Հրանտ Մարգարյանը հաստատեց, որ Հ. Յ. Դաշնակցությունը զորավիգ է Լիբանանի հողային ամբողջությանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցույց տրված ջերմ ընդունելության համար եւ հայտնեց, որ այս երեւոյթը շատ լավ է արձագանքվել Հայաստանում, ուր սպասվում է նախագահ Էմիլ Լահուտի փոխադարձ այցելությունը:

Հանրապետության նախագահը խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան. նա մեծապես գնահատեց Լիբանանի մէջ հայության դերը, ինչպես նաեւ՝ Հ. Յ. Դաշնակցությանը, որը լիբանանահայությանը հայտնի է որպէս Լիբանանի հզորացման եւ գերիշխանության կռվանի:

Նախագահ Էմիլ Լահուտը շնորհակալություն հայտնեց այցելության համար եւ իբրեւ գնահատանք հուշանվեր հանձնեց ընկ. Հրանտ Մարգարյանին:

102 Comments

ՀՅԴ Բյուրոյի պատվիրակության հանդիպումը Արամ Ա. Կաթողիկոսի հետ

Posted on February 28, 2000, by , under Լուրեր.

143341ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Ուրբաթ, Փետրվարի 25ին Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը բաղկացած՝ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանից, Երվանդ Փամպուքյանից եւ Հակոբ Ենիգոմշյանից, այցելեց Անթիլիաս եւ երկու ժամ տեւողությամբ հանդիպեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա.ի հետ:

Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանի քաղաքական եւ ընկերային ներկա իրավիճակը, Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացը եւ կողմերի տարբեր դիրքորոշումները, հայրենիք-սփյուռք հարաբերությունների ներդաշնակումն ու սերտացումը եւ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունների գործակցության վերաբերող հարցեր:

Շնորհավորելով նորընտիր Բյուրոյին, Վեհափառ հայրապետը հատուկ ընդգծել է համահայկական կառույցով ու կազմակերպությամբ օժտված Հ.Յ.Դաշնակցության վերապահված դերակատարությունը՝ հայրենի պետականության ամրապնդման եւ հայրենիք-սփյուռք հարաբերությունների սերտացման գործում: Երկուստեք անհրաժեշտ է նկատվել բոլոր բնագավառներում հայության ընդհանուր կարողականության օգտագործումը, որի համար առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ազգային հիմնական հարցերի շուրջ միասնականության ստեղծումը:

95 Comments

« Older Entries   Recent Entries »