2018/12/05
Սիսիանում ընթանում է ՀՅԴ-ի քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա անդրադարձավ այն փաստին, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատեր խուսափել են զինվորական ծառայությունից:
«Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Հրանտ Մարգարյանը: Ամբողջը »
Տեղադրված է Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ բաժնում/բաժիններում | 464 Մեկնաբանություն »
2018/12/05
Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Հարգելի՛ ներկաներ, շատ սիրելի՛ երիտասարդներ
Ասում են՝ երիտասարդությունը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրա ամեն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել։ Ես նման բարդույթ չունեմ, տարիքս առած մարդ եմ։ Բայց ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետև մտածում եմ՝ եթե ապրած կյանքս իմաստ է ունեցել, արդյունք է ունեցել, իմ գործը կշարունակվի։ Դրանով ամեն ինչ կարևորվում և իր տեղն է գտնում։
Դաշնակցության մեջ աշխատող մեր սերունդը ևս ունի այդ խնդիրը։ Մեզ համար ապացուցված է, որ մեր գործը շարունակվում է, և մենք՝ հանձինս ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության, ուժեղ ենք, հզոր ենք, նույնիսկ անպարտելի ենք։ Այս կազմակերպության հաջողության բանալիներից մեկը հենց դա է, որ մենք մեր գործը սերնդեսերունդ ենք փոխանցում։ Մեր գործը շարունակականության մեջ է, որ կարևորվում է և իմաստ է ստանում։ Շատ-շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պես մի պահ հայտնվենք ջրի մակերևույթին և հաջորդ պահին գոյություն չունենանք։ Այդպիսին չէ Դաշնակցությունը, և սրա մեջ է Դաշնակցության ուժը։ Ամբողջը »
Տեղադրված է Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ բաժնում/բաժիններում | 36 Մեկնաբանություն »
2018/12/03
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե պետական դավաճանության կասկածների շուրջ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է իրենց կուսակցության անդամներին։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հայտարարությամբ Փաշինյանը ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում։
«Ես չեմ կարծում, որ Փաշինյանը մեր մասին էր խոսում, բայց զգում եմ, որ ինչ–որ հալածախտի դրսեւորումներ կան, այլ կարծիք հնչեցնելը համարվում է նույնիսկ դավաճանություն։ Սա սարսափելի իրավիճակ է, ես չէի ուզենա, որ մեր ներքին մթնոլորտն այդպես լիներ, բայց զգացվում է, որ այլ կարծիք հնչեցնելն արդեն հիվանդագին է ընդունվում, որը շատ զարմացնող է եւ մեզ համար անընդունելի է։ Երբեք մենք չենք նահանջի, երբեք մենք չենք վախենա, եթե նպատակը վախեցնելն է։ Կարծում եմ՝ ինքն էլ գիտի, որ մեզ դրանով չի կարող վախեցնել։ Եթե մարդ կա, որ հացագործ է, պետք է ԱԱԾ–ն դրանով զբաղվի, կարիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը բեմից ասի՝ ԱԱԾ դրանով զբաղվի»,– նշեց նա։ Ամբողջը »
Տեղադրված է Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ բաժնում/բաժիններում | 138 Մեկնաբանություն »
2018/12/01

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քարոզչության ընթացքում հանդիպումներ է ունեցել հայրենիքում հաստատաված սիրիահայերի ու իրանահայերի հետ:
Նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան իրանահայերի հետ հանդիպման ընթացքում Հրանտ Մարգարյանը վերլուծել է ավագանու ընտրություններից սկսած քարոզարշավների ընթացքում տեղի ունեցած իրադարաձություններն ու հայտնել, որոշ մտահոգություններ:
Ստորեւ ներկայացնում ենք Հրանտ Մարգարյանի ելույթի սղագրությունը:
«Օր օրի տեսանք, որ արհեստականորեն սրվում է վիճակը, և արհեստական փորձ է արվում ՝ բևեռներ ձևավորել: Իշխանությունը, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում բավարարվել իր մեծ հաղթանակով և արդեն ուզում է որոշել, թե ով պետք է լինի իր ընդդիմությունը: Եվ, սրելով իրավիճակը, սև ու սպիտակի, սպիտակ ու սևի, անցյալի ու ներկայի կտրվածքների մեջ փորձում է ձևավորել իր ընդդիմությունը: Եվ, բնական է, մտածում է, որ այդ ընդդիմությունը պետք է խոցելի ընդդիմություն լինի, այդ ընդդիմությունը պետք է ժողովրդի համակրանքը մեծ հաշվով չվայելի, այդ ընդդիմությունը պետք է անցյալի սխալների բեռը կրի: Սա պետք է իրեն, որպեսզի ստվերում թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին:
Ամբողջը »
Տեղադրված է Ելույթներ, Տեսաերիզներ բաժնում/բաժիններում | 3,540 Մեկնաբանություն »
2018/11/27
Ես ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ է։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է։ Ամբողջը »
Տեղադրված է Լուրեր, Հարցազրույցներ բաժնում/բաժիններում | 3,433 Մեկնաբանություն »
2018/11/27
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները.
«Բանավոր խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում: Այն բումերանգի տեսք ունի, կարող է բերանից ելնի, հետո վերադառնա, դիպչի խոսողին: Խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին սրբագրել իր խոսքը, որովհետեւ Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն: Եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձին, ապա թե ոչ նա վիրավորում է մի սերնդի, որն ամեն ինչ է տվել այս պատերազմում: Տվել է թե առողջությունը, թե ընկերներին: Հարյուրավոր ընկերների է զոհ տվել այդ ազատամարտին: Այդ ազատամարտը պաշտպանելու գործը սրբազան գործ է: Ամբողջը »
Տեղադրված է Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ բաժնում/բաժիններում | 559 Մեկնաբանություն »
2018/11/22

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի` «Արարատ» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ արտաքին սպառնալիքների մասին ենք այսօր խոսելու: Մեր հյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
– Մի քանի օր է մնացել քարոզարշավին, ինչ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Դաշնակցությունում եւ ինչ մարտավարություն եք ընտրելու այս յուրօրինակ քարոզարշավի եւ ընտրությունների համար:
-Մենք քարոզարշավը տանելու ենք այնպես, որ մեզ է հատուկ: Մենք ակտիվացնելու ենք մեր շարքերը, մեր կառույցը, կազմակերպությունը, եւ որովհետեւ քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, փորձելու ենք օգտվել մեր կազմակերպական կարողականություններից: Կառույցը պետք է աշխատի , որպեսզի մենք հաջողություն ունենանք: կարծում եմ, այլապես կարող է հաղթել միայն ամբոխավարությունը, որովհետեւ տրամաբանական խոսքը այս տաս օրվա ընթացքում հնարավորություն չունի կայանալու, շրջանակ ստեղծելու, մթնոլորտ ստեղծելու եւ համոզելու: Ամբողջը »
Տեղադրված է Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ բաժնում/բաժիններում | 35 Մեկնաբանություն »
2018/11/20
Նոյեմբերի 20-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ժամանակի հետ փոփոխություն ապրել ենք, բայց դա մեր էության հետ չի առնչվել»,- հաղորդման ժամանակ ասել է Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ Դաշնակցությունը ստեղծվել է, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա անվտանգ ապրել ու զարգանալ: «Այդ առումով մեր սկզբունքը չի փոխվել, մեր էությունը չի փոխվել բայց, բնականաբար, ժամանակներն են փոխվել, մեր գործելաոճն ու մեթոդիկան են փոխվել: Մենք դեռ զինվորագրված ենք հենց այդ դատին»,- նշել է Մարգարյանը:
Անդրադառնալով տարվա սկզբին քաղաքական բուռն իրադարձություններին և այդ հարցում Դաշնակցության դիրքորոշմանն ու դերակատարությանը` Բյուրոյի ներկայացուցիչը պատմել է, որ ժողովրդական շարժման դեռ նախօրեին` սկզբնական հանգրվանում, երբ դեռ երկու տասնյակ ժողովուրդ էր հավաքվել, ինքը հեռուստաելույթի ընթացքում (Առաջին լրատվական) ողջունել է շարժումը: «Ես ասել եմ, որ ողջունելի է դա, և մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, արդյունավորվի, չլինի այնպես, որ այս շարժումը չհաջողի: Ես ուրախ եմ, որ հաջողել է»,- ասել է Մարգարյանը` ընդգծելով, որ ՀՅԴ-ի համար սրբության նման է եղել, որ ժողովուրդը ոտքի է կանգնել` իր իրավունքներին տեր կանգնելու, այն, ինչ վատն է, տգեղ է, վնասակար է, մերժելու և դրանով առաջ գնալու: Ամբողջը »
Տեղադրված է Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ բաժնում/բաժիններում | 3,370 Մեկնաբանություն »
2018/11/03
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայրենի պետության առջեւ ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության եւ արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվեց նաեւ ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն ուղղված ծրագրերի եւ ձեռնարկների մասին:
Մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում Հայոց Եկեղեցու դեմ տեղ գտնող հարձակումներին` տիար Հրանտ Մարգարյանն այս կապակցությամբ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Հայրապետին:
Վերջինս ընդգծեց, որ կուսակցությունը, գիտակից Հայ Եկեղեցու ազգապահպան եւ հոգեւոր առաքելության կարեւորությանը, շարունակելու է զորավիգ եւ նեցուկ լինել նրան: Ամբողջը »
Տեղադրված է Լուրեր բաժնում/բաժիններում | 110 Մեկնաբանություն »
2018/10/02

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Ամբողջը »
Տեղադրված է Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ բաժնում/բաժիններում | 3,682 Մեկնաբանություն »