Խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում
Posted on November 27, 2018, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները.
«Բանավոր խոսքը վտանգավոր է, եթե սխալ ես օգտագործում: Այն բումերանգի տեսք ունի, կարող է բերանից ելնի, հետո վերադառնա, դիպչի խոսողին: Խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին սրբագրել իր խոսքը, որովհետեւ Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն: Եթե իր խոսքը կոնկրետ անձի է վերաբերում, թող խոսքն ուղղի կոնկրետ անձին, ապա թե ոչ նա վիրավորում է մի սերնդի, որն ամեն ինչ է տվել այս պատերազմում: Տվել է թե առողջությունը, թե ընկերներին: Հարյուրավոր ընկերների է զոհ տվել այդ ազատամարտին: Այդ ազատամարտը պաշտպանելու գործը սրբազան գործ է:
Վստահ եմ, Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել բոլորին վիրավորել: Թող խոսքը սրբագրի: Եթե չսրբագրի, վտանգավոր է, առաջին հերթին իր համար»: