RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մենք գաղափարական մարդիկ ենք, կարիերիստներ չենք, մենք չենք եկել իշխանությունը նվաճելու..

Posted on April 12, 2012, by , under Ելույթներ, Լուրեր.

«Երկիր Մեդիա».- Ինչո՞ւ դրական փոփոխություն չկա, ինչո՞ւ մեր շուրջը դեռ համատարած աղքատություն է, անգործներ կան, աշխատանքի պակաս կա: Ինչո՞ւ մարդիկ աշխատանք փնտրելու համար լքում են իրենց հայրենիքը, իրենց ընտանիքները: Ինչո՞ւ, երբ մարդիկ անգամ աշխատում են, չեն կարողանում ընտանիք պահել. Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքում նման հարցադրումներ արեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու իր հնչեցրած հարցերին պատասխան տվեց` այս 20 տարիներին մեր իշխանությունները հաջողեցրել են ստեղծել դրամատերերի, հարուստների դասակարգ:

«Մենք դեմ չենք հարուստներին, բայց երբ այն դիզվում է աղքատների հաշվին, մեզ համար անընդունելի է: Մեզանում տարածաշրջանային մակարդակով հարուստներ են ձեւավորվում, բայց պետությունը ոտքի չի կանգնում, որովհետեւ միակ նպատակը հարուստին ավելի հարստացնելն է, գերհարուստ դարձնելը»,- հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը եւ այդ ամենի հետեւանք համարեց այն, որ մեր երկրում արդյունաբերության փոխարեն զարգանում է առեւտուրը:«Մենք գաղափարական մարդիկ ենք, կարիերիստներ չենք, մենք չենք եկել իշխանությունը նվաճելու, դա չենք դիտում փեշակ, մեր նպատակն է ազգային պետականության զարգացումը»,- հայտարարեց նա:

Ըստ Հրանտ Մարգարյանի` երբ երկրում կա աղքատություն, թշվառություն, այդ երկրում անխուսափելի է առճակատումը, իսկ իշխանություններն այս ամենի պատճառները վերացնելու փոխարեն փորձում են արտաքին ուժերի աչքին թոզ փչել։ Նրա խոսքով«եթե ժամանակին այս ժողովրդին կամք էր պարտադրում Մոսկվան, այսօր նաեւ Վաշինգտոնը, Փարիզը, Բրյուսելը. այսօր դեսպանատներն էլ են կամք պարտադրում»:

Leave a Comment