RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը

Posted on April 13, 2012, by , under Ելույթներ, Լուրեր.

«Երկիր»- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերով, Հայաստանի այսօրվա իշխանությունները մեր երկրում ավելի շատ խնդիրներ են առաջացրել, քան լուծել գոյություն ունեցող խնդիրները:

 «Այս իշխանությունը հարուստների իշխանություն է, դրա համար աղքատները բախտի քմահաճույքին են մատնված, դրա համար ոչ ոք չի մտածում, որ պետք է հոգ տանի, որ պետք է երիտասարդի համար աշխատատեղ ստեղծի, մեր հավաքական կյանքը կազմակերպի»,- այսօր երեկոյան Եղեգնաձոր քաղաքում կայացած ՀՅԴ հանրահավաքի իր ելույթում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

«Դաշնակցությունը, նրա խոսքերով, դեմ է երկրում գոյություն ունեցող գերբեւեռացված վիճակին. մի կողմում ապրելու հնարավորություն չունեցող մեծամասնությունն է, մյուս կողմում` հսկայական հարստություն դիզած մեծամասնությունը: Դաշնակցությունը զանազանվում է բոլորից հստակորեն, որովհետեւ սոցիալիստական կուսակցություն է եւ սոցիալիզմը բխում է մեր ազգային էությունից»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը` հավելելով, որ հայ ժողովուրդն ունի ազգային իղձեր, որոնց իրականացման ճանապարհին պետք է քայլի իր ղեկավարության հետ, նրան թիկունք լինի:

Իսկ դրա համար, ըստ Հրանտ Մարգարյանի, պետք է ժողովրդի մեջ լինի արդարություն, բարօր կյանք. «Եթե սա չկա, չի լինի միասնականություն, ուժեղ պետականուիթյուն»:

«Մենք դաշնակցական չենք դարձել, որ պատգանավոր դառնանք, որ նախագահ դառնանք, այլ որ ծառայենք այս հայրենիքին, բայց միաժամանակ գիտակցում ենք, որ պատգամավորական աթոռը, նախարարական աթոռը, նախագական աթոռը միջոց է ազգին ծառայելու համար»,- ասել է Հրանտ Մարգարյանը` վստահեցնելով, որ կարող են բոլոր միջոցներին էլ հասնել:

Դաշնակցական գործիչը հիշեցրել է, որ Դաշնակցությունը աշխարհի շատ երկրներում ներկայացված համահայկական կազմակերպություն է եւ իրեն պատասխանատու է համարում ժողովրդի կյանքի համար, ինչն էլ, ըստ նրա, դաշնակցությանն ընտրելու պատճառներից մեկն է:

Leave a Comment