RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Տեսաերիզներ'

Պետք է հարցերին ճիշտ ձեւով նայենք

Posted on July 16, 2014, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

 

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

Պարոն Մարգարյան առաջին հարցս Հայաստանի ներքին քաղաքականության հետ է կապված. Մի կողմից` Հայաստանում կառավարություն փոխվեց, մյուս կողմից քառյակը սկսեց համագործակցել , բայց էական որեւէ փոփոխություն երկրում կարծես թե չի զգացվում` սոցիալ-տնտեսական, քաղաքական առումով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում:

-Կառավության փոփոխությունը հույսի նշույլ ստեղծեց: Կառավարության փոփոխությունը մի ակտի մասին էր վկայում՝ վերեւներում անդրադառնում են, որ վիճակը շատ վատ է եւ փորձում են ինչ-որ չափով բարելավել այն: Վարչապետն ունի մեկ խնդիր` հաղթահարել այդ դժվարությունը, առնվազն մեղմացնել վիճակը: Հատկապես եթե նկատի ունենանք, որ յոթ սարերի հետեւում չէ օրինական իշխանափոխության ժամանակաշրջանը, վարչապետը, իր իսկ ապագայի համար պետք է հաջողություններ գրանցի: (more…)

18 Comments

Քեսաբի ազատագրումը յոթ սարերի հետեւում չի, նրանք կվերադառնան

Posted on April 8, 2014, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

ՀրանտMargaryanԱպրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարյանը նոր է վերադարձել Սիրիայից:

– Պարոն Մարգարյան որտեղ եղաք, ինչ տեսաք, ում հանդիպեցիք եւ ինչ տպավորություններով վերադարաձաք:

-Եղա Հալեպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բավական մեծ կազմակերպվածություն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպության անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականության հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապես սիրիահայության իրավիճակի օրակարգով: (more…)

38 Comments

Անարդարության դեմ պայքարը դարձնել կյանքի նպատակ

Posted on September 23, 2013, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Ապոլիտիկա» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=yKFM_Bq41QE

Երկիր Մեդիա
19/09/2013

35 Comments

Մենք հրաշալի տարբերում ենք, որտեղ է իշխանությունը, որտեղ` հայրենիքն ու պետականությունը

Posted on September 13, 2013, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

090830140650Եթե մինչեւ Սեպտեմբերի 3-ը բոլորի ուշադրության կենտրոնում ներքաղաքական եւ ավելի շատ քաղաքային խնդիրներն էին, քաղաքացիական խմբերի ակտիվ մասնակցությամբ, ապա սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց : Հիմա բոլոր քննարկումների առանցքում Հայաստանի` մաքսային միությանը միանալու որոշումն է: Ինչ ենք մենք ստանում սրանից, ինչ են մտածում քաղաքական ուժերը:

Երկրի հարցը ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

-Հանրային աղմուկը շատ մեծ է: Ինչ է տեղի ունեցել, ինչ արտառոց բան է պատահել: Արդյոք նոր փուլ եւ կամ բախտորոշ ժամանակ է սկսվում Հայաստանի համար:

-Ամենակարեւոր հարցը, որի վերաբերյալ քիչ անդրադարձ է եղել, այն է, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, չնայած որ այսօր զինադադարի հանգրվանն է: Պատերազմը միշտ է հնարավոր: Եթե մենք այս ակնոցով ենք նայում հարցին, ապա ուզում եմ մեջ բերել մի ասացվածք՝ ասում են գետանցումի ժամանակ ձիերը չեն փոխում: Պատերազմի ժամանակ երկրի արեւելումը չի փոխվում, օրիենտացիան չի փոխվում, դաշնակիցներին չեն լքում: Եթե այս իրողությունը մենք նկատի ունենանք եւ լուրջ վերաբերվենք նրան, որ մեր գլխավոր հարցը Արցախի հարցն է եւ այդ հարցով մենք կարողանանք մինչեւ վերջ հաղթանակ ապահովել մեր ժողովրդի համար, այն խոսակցությունները, որ մենք կարող ենք ձիերը փոխել եւ այլ ուղղությամբ գնալ՝ ամբողջությամբ ավելորդ կդառնան: (more…)

34 Comments

Հրանտ Մարգարյան. Մենք նախագահի հետ չենք բանակցել, խորհրդակցել ենք

Posted on December 10, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

 

Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների վերաբերյալ:

Այսօր ՀՅԴ Բյուրոյում, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագահի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի: (more…)

36 Comments

Նախագահի պաշտոնի ՀՅԴ թեկնածուն` երկու ամսից

Posted on September 5, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«A1plus»-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին:

«Երկու ամսից, հավանաբար, մենք կունենանք Գերագույն ժողով, որը կորոշի մեր մասնակցության ձեւը, մեր թեկնածուին: Կարծում եմ, որ երկու ամսից մենք այս հարցերի պատասխանը կունենանք: Անձամբ ես հակված եմ մասնակցելուն»,- «Ա1+»-ի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա նշել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում ամենաքաղաքականացված ընտրություններն են եւ հիմնականում դրանց ժամանակ է արտահայտվում ժողովրդի իրական տրամադրվածությունը: (more…)

28 Comments

Հրանտ Մարգարյան.«Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում»

Posted on July 23, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Ա1+»- Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։

«Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։

Ինչու՞ Հայաստանը չպետք է ակտիվորեն միջամտի հալեպահայ 60 հազարանոց համայնքի ճակատագրին։ Նախ դա, ըստ պարոն Մարգարյանի, կարող է խուճապ առաջացնել համայնքի մեջ, երկրորդ, հակամարտող կողմերին կարող է լարել հայության դեմ եւ երրորդ, Հայաստանը սիրիահայերին առաջարկելու շատ բան չունի: (more…)

4,889 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկրի հարցը» ծրագրի հյուրն է

Posted on July 23, 2012, by , under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Երկիր Մեդիայի»՝ «Երկրի հարցը» ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

http://youtu.be/xXHXcM3fi_8

41 Comments

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն հաշվետու է ողջ հայության առջեւ

Posted on May 3, 2012, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումն ընտրատարածքային մարմիններում կուսակցության հանձնաժողովի անդամների, վստահված անձանց եւ կուսակցության շտաբի ներկայացուցիչների հետ:

«Երկիր».- ՀՅԴ-ն միայն սոցիալ-տնտեսական հարցերին չէ, որ լուծում է բերում, այն ազգային կուսակցություն է եւ գիտի` ինչ է ուզում. հյատարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Մենք էժան քարոզչությամբ չենք զբաղվում, հակառակ դեպքում չէինք ասի, որ Ղարաբաղի հարցում չպետք է զիջենք: Մենք եթե էժան քարոզչությամբ զբաղվեինք, չէինք ասի, որ պետք է հայ-թուրքական արձանագրությունները գցել աղբարկղը, չէինք ասի, որ Ջավախքի հայությանը պետք է թեւ ու թիկունք լինենք: Մենք ասում ենք, որ Ղարաբաղը չպետք է զիջենք, որ Թուրքիային չպետք է զիջենք, որ մեր երկիրը պետք է զարգանա, հզորանա, որ կարողանանք չզիջել»,- ասաց նա: (more…)

39 Comments

Հրանտ Մարգարյան. Իշխանությունը խոչընդոտում է ազատ ընտրությունների անցկացմանը

Posted on April 20, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Ազատություն».-Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ այսօր Հայաստանում իշխող ուժը խոչընդոտում է ազատ, արդար ընտրությունների անցկացմանը:

«Եվ դա գալիս է դեռ խորհրդային կարգերից: Այնպես չէ, որ մենք նախքան այս քաղաքական ուժի` իշխանության վրա լինելը ունեինք արդար ընտրություններ: Մենք անկախության առաջին օրվանից մինչեւ այսօր միշտ ընտրությունների պրոբլեմ ենք ունեցել: Բոլոր ընտրությունների պարագայում էլ մենք ունեցել ենք խախտումներ: Դա նշանակում է, որ այն ուժը, որը իշխանություն ունի, այդ իշխանությունը պահելու համար դիմում է ամեն միջոցի: Այդ իշխանությունները նաեւ չունեն համապատասխան անհրաժեշտ ժողովրդականություն եւ իշխանությունը պահելու համար պարտավորվում են հենվել օլիգարխների վրա` իբրեւ ազդեցիկ մարդկանց, որ ունեն շրջանակ եւ տիրապետում են որոշ քվեների, հանցագործ աշխարհի վրա նույնպես, որը նույնպես ունի որոշ ազդեցություն: (more…)

42 Comments

« Older Entries   Recent Entries »