Նախագահի պաշտոնի ՀՅԴ թեկնածուն` երկու ամսից
Posted on September 5, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«A1plus»-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին:
«Երկու ամսից, հավանաբար, մենք կունենանք Գերագույն ժողով, որը կորոշի մեր մասնակցության ձեւը, մեր թեկնածուին: Կարծում եմ, որ երկու ամսից մենք այս հարցերի պատասխանը կունենանք: Անձամբ ես հակված եմ մասնակցելուն»,- «Ա1+»-ի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում ամենաքաղաքականացված ընտրություններն են եւ հիմնականում դրանց ժամանակ է արտահայտվում ժողովրդի իրական տրամադրվածությունը:
ՀՅԴ-ն ամեն կերպ ցանկանում է օգնել սիրիահայերին, բայց, ցավոք, քիչ բանով է կարողանում. «Տրամադրություն ունենք ամեն ինչով օգտակար լինել: Մենք այնտեղ միասնական փոխօգնության շտաբ ենք ձեւավորել, որ համայնքը անտեր չմնա, կարիքավոր մարդիկ հենարան ունենան, փորձել ենք միջկուսակցական, միջեկեղեցական միասնական կառույց ձեւավորել առաջնորդարանին կից: Փորձում ենք հայկական հաստատությունները պահել, համայնքի ներկայացուցիչներին աջակցել, թեեւ տեղեկությունները շատ սահմանափակ են: Ծրագրում ենք ուղղակի օգնություն հասցնել Սիրիայի հայերին եւ ժողովրդին: Սիրիահայը թողնում է Սիրիան եւ գալիս է ուրիշ երկիր, եւ մենք նրան օգնելու պարտավորություն ունենք: Բայց ավելի շատ պարտավորություն ունենք այն սիրիահայերի նկատմամբ, որ այնտեղ ապրում են, դուրս չեն գալիս եւ հնարավորություն չունեն էլ դուրս գալու: Մենք դրանց մասին պետք է մտածենք»,- ասել է Հրանտ Մարգարյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն նախաձեռնել է ու շուտով օգնություն կհասցնի Աիրիայի հայությանը եւ սիրիայի ժողովրդին. «Չես կարող առանձնացնել: Չես կարող ասել` հայ է` օգնում ենք, հայ չէ` չենք օգնում»:
Խոսելով Գուրգեն Մարգարյանին հրեշավոր կերպով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու, այնտեղ նրան ներում շնորհելու ու հերոսացնելու թեմայի վերաբերյալ` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասել է.
«Հայաստանի արտգործնախարարությունը` իր դեսպանատներով, իր հյուպատոսություններով, համապատասխան ակտիվություն չի ցուցաբերում, մասնավորաբար` եթե դա համեմատում ենք Ադրբեջանի համապատասխան կառույցների աշխատանքի հետ: Ես չեմ ուզում մեղադրել դեսպաններին, հյուպատոսներին: Հավանաբար, այդտեղ էլ համապատասխան մեղքի բաժին գոյություն ունի, բայց ես կարծում եմ` գործը ընդհանրապես չի կազմակերպվում, առաջադրանքներ չեն տրվում: Մենք բավարար ներկայություն չունենք այլ երկրների մեջ` քաղաքական, դիվանագիտական առումներով, որ պետք է ունենանք, ինչ որ ունի Ադրբեջանը: Ճիշտ է, ադրբեջանական բյուջեն ավելի հնարավորություններ է ընձեռում իրենց, բայց դա ամեն ինչի եւ ոչնչի հարաբերակցությամբ չպետք է լինի: Մեր դեսպանատների թիրախը հաճախ համայնքներն են, ոչ թե պետությունը»:
Հայաստանը, ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի, աշխատանք ունի անելու նաեւ իրավական ոլորտում, կա անհրաժեշտություն դիմելու Եվրադատարան, քանի որ թեեւ բանտարկյալին տեղափոխելը ապօրինություն չէ, բայց հանցագործը չի կարող պատիժ չկրել:
«Եթե ես երկրի նախագահ լինեի, չէի ուզենա Սյունիքի մարզպետի պես մարզպետ ունենալ, որովհետեւ դա ինձ է ամոթ: Ամոթ է ինձ, որ իմ մարզպետը այդ մակարդակի մարդ լինի, որ մարդկանց տանի մարզպետարան` ապտակի: Դաշնակցականը չի տարել, դաշնակցականը չի ապտակել, այդքան խելացի է եղել, որ դա չանի»,- անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին եւ մասնավորապես Կապան քաղաքում տիրող նախընտրական իրավիճակին:
«Որ մեր քաղաքապետը դաշնակցական էր, ի՞նչ ապահովեց Դաշնակցության համար կամ ի՞նչ վնաս տվեց պետությանը, ի՞նչ վնաս տվեց իշխող կուսակցությանը: Ի՞նչն էր դրա առավելությունը եւ արժե՞ր, որ իշխանությունն իր հեղինակությունը խնդրո առարկա դարձներ ժողովրդի մոտ այդ տեսակ գործունեությամբ: Ես դրա իմաստը չեմ հասկանում»,- նշել է նա:
Հրանտ Մարգարյանի խոսքերով` թեեւ ուրախ կլիներ, որ ընդդիմության ներկայությունը մեծ լիներ ՏԻՄ ընտրություններում, սակայն, ցավոք, բավարար չէ: Անգամ ՀՅԴ-ի ներկայությունը կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչը բավարար չի համարում:



winbit on October 7, 2026
[2599]Winbit – অনলাইন ক্যাসিনো বাংলাদেশ,অনলাইনে ক্যাসিনো গেম খেলার জন্য Winbit একটি জনপ্রিয় গেমিং সাইট যা বাংলাদেশে উপলব্ধ। এখানে অ্যাকাউন্ট খুলে লগইন করুন, অ্যাপ ডাউনলোড করুন এবং ক্যাটাগরি অনুযায়ী গেম ব্রাউজ করে FAQ দেখে নিন। visit: winbit