Archive for 'Տեսաերիզներ'
Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել
Posted on January 19, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:
«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)
42 Comments
Դժվար է Վահանի մասին խոսել անցյալով. Հրանտ Մարգարյան
Posted on December 28, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է: Երևանի քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփված է մեծանուն գործչի աճյունը, ընկերները, հարազատները և մտերիմները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին:
Վահան Հովհաննիսյանին ճանաչող մարդիկ նրան նկարագրելիս միաբերան ասում են, որ նա օժտված էր բարձր մարդկային հատկանիշներով, հումորով, սուր ու ճկուն մտքով:
«Կան մարդիկ, որոնք կարող են ֆիզիկապես հեռու լինել, բայց միշտ իրենց խոսքով, մտքով, անգամ հումորով երբեք բացակա չստանալ»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ (more…)
95 Comments
Խոսելով Դաշնակցության ու դաշնակցականների մասին պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին
Posted on December 11, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 125- ամյակի հանդիսավոր միջոցառմանը (Երեւան – 11 դեկտեմբեր 2015)
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ-125 ամյակի հանդիսավոր միջոցառմանը (Երեւան – 11 դեկտեմբեր 2015)
Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին:
Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ:
Դաշնակցության ծնունդը կենսական անհրաժեշտություն էր: Միջնադարում հայոց թագավորությունների անկումով սկիզբ առած հայության հալածանքներն ու հայրենազրկումը 17-18-րդ դարերում կործանարար ընթացք էին ձեռք բերել՝ պետականության կորստի հետ միասին առարկայացնելով նաև Հայրենիքի կորստյան վտանգը։ Իսկ 19-րդ լուսավորյալ դարում տեղահանություններին, հալածանքներին ու կոտորածներին գումարվել էր նաև մի նոր սպառնալիք՝ կրոնական համայնքի վերածված հայության արագ ձուլման վտանգն իրեն ավելի հոգեհարազատ միջավայրերում։ Արդյունքում՝ մի պահ թվում էր թե Թուրքիայում այլևս հայը չի կարողանալու ապրել իբրև մարդ, իսկ ահա Ռուսաստանում ու եվրոպական երկրներում հայն, իբրև որոշակի ազգության ներկայացուցիչ՝ ենթակա է ձուլման ստույգ վտանգին։ (more…)
46 Comments
Այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար
Posted on December 6, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի: (more…)
140 Comments
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է
Posted on November 25, 2015, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել:
Հոկտեմբերի 24-ին Երեւանում ամփոփիչ միջոցառումն էր։ (more…)
36 Comments
Քոչարյանը սխալվում է և ինքն իրեն հակասում
Posted on October 24, 2015, by admin, under Ելույթներ, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Սահմանադրական փոփոխություններին կողմնակից ուժերից ՀՅԴ-ն, որը անցած 25 տարիներին խորհրդարանական համակարգի անցնելու հիմնական ջատագովներից մեկն էր, առաջիկա հանրաքվեում պատրաստվում է անհատական քարոզչություն իրականացնել՝ առանձին ՀՀԿ-ից և «այո»-ի դաշտի մնացած ուժերից: Դաշնակցականների պնդմամբ՝ իրենց «այո»-ն ուրիշ «այո» է, և իրենց հիմնավորումներն էլ ունեն առավել խորքային և գաղափարական բնույթ: Դաշնակցության մոտեցումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
– Պարոն Մարգարյան, ինչո՞վ է Դաշնակցության «այո»-ն ուրիշ, ինչո՞ւ չեք ցանկանում միավորվել «այո»-ի դաշտի մյուս ուժերի հետ: Արդյոք մտավախությո՞ւն ունեք, որ ՀՀԿ-ի հետ ժողովրդի առջև հանդես գալով՝ կարող եք որոշակիորեն վարկաբեկվել, հեղինակազրկվել: Առանց այդ էլ դուք միանշանակ չեք ընկալվում հանրության կողմից, քանի որ փաստորեն սատարում եք Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ սահմանադրական փոփոխություններին: (more…)
39 Comments
Սահմանադրական բարեփոխումների եւ այլ հարցերի շուրջ
Posted on September 21, 2015, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Արմենիա» հեռուստաալիքի Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
43 Comments
Կարողանալ չլինել ղեկավար, բայց ունենալ աշխատելու, ստեղծագործելու և ապրելու ազատություն
Posted on July 25, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին (23ը հուլիսի 2015թ.) տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:
-Պարոն Մարգարյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ ձեր կուսակցության ներկայացրած առաջարկներում, մեջբերեմ, պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը: Նախագծում, սակայն, որ ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ առաջին փուլում այդ մեծամասնության չձևավորվելու դեպքում նախատեսվում է երկրորդ փուլ անցկացնել: Սա, արդյոք անհաղթահարելի խոչընդոտ չէ՞ ձեր ներկայացրածի և ձեր ծրագրերի իրականացման առումով:
-Ոչ, կայուն մեծամասնություն՝ չի նշանակում արհեստական մեծամասնություն: Պետք է ստեղծվի նոր կոալիցիա: Եթե առաջին փուլով կոալիցիա չի ստեղծվում խորհրդարանում, պետք է գործընթացը գնա երկրորդ փուլ: Այդ դեպքում կստեղծվի նախընտրական կոալիցիա: Ըստ էության կոալիցա ձևավորելու սկզբունքը նույնն է մնում, ստեղծվում է կոալիցիայի կազմության հնարավորություն: Երկրորդ փուլը, եթե նույնիսկ անպատեհություն ունի, ապա այդ անպատեհությունն ավելի շատ զգում է այն ուժը, որը ընտրությունների ժամանակ համեմատական մեծամասնություն է ստացել, այսինքն՝ 45 տոկոս է բերել, 40 տոկոս է բերել: Դա կարող է պատճառ դառնալ, որ երկրորդ փուլում մյուս բոլոր ուժերը կարողանան համախմբվել, և գործընթացը վերածել սև ու ճերմակի ընտրության: Այդ դեպքում արդեն հավանական է նաև, որ հաղթանակը լինի այսպես ասած՝ ընդդիմությանը:
Այնպես որ, կայուն կոալիցիա ասվածը ոչ մի դեպքում մտահոգիչ չէ, կայուն կոալիցիան երկրի համար նույնիսկ անհրաժեշտություն է, բայց այդ կայունությունը պետք է լինի իրական՝ բացառելով մեկ ուժի կողմից,՝ առանձնաբար, երկրի ղեկավաություն ստանձնելու հավականությունը: Իմ կարծիքով՝ բոնուս երբ տրվում է, դա արդեն արհեստական է, իսկ եթե գործընթացն անցնում է երկրորդ փուլ, ես արդեն ասացի, համեմատաբար մեծամասնություն բերած ուժը ավելի դժվար պայմանների մեջ է հայտնվում, քան մյուսները, որոնք 5, 10, 15 տոկոս են բերում: (more…)
35 Comments
Գործել միասնականորեն
Posted on May 29, 2015, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Արցախի հանրային հեռուստատեսության «Մենք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
35 Comments
Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանում նշել է 80 ամյակը
Posted on May 27, 2015, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում նշել է հիմնադրման 80 ամյակը՝ մասնակցությամբ մի շարք սիրված արտիստների:
Հոբելյանի եւ հայապահպանության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը պարգեւատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Հանդիսությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք եւս շնորհավորել են հոբելյանի առթիվ: (more…)


