Archive for 'Ելույթներ'
Անպայման հաղթելու ենք
Posted on September 18, 2006, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը Հայաստան-Սփիւռք երրորդ խորհրդաժողովի բացման նիստին
Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ
Վեհափառ հայրապետներ,
Սիրելի ժողովուրդ,
Հայոց անկախ պետականության 15-ամյակն է եւ հայ ժողովրդի այս հերթական համախմբումը :
Շնորհավորելով ու ողջունելով ամենքին` նախ ուզում եմ հաստատել` մենք այլեւս գոյատեւման խնդիր չունենք: Մենք ունենք զարգացման խնդիր: Մենք չունենք ազգային ուժի ձեւավորման հարց, այլ` ազգային ուժի հզորացման: 15-ամյա Հայոց Անկախ Պետականությամբ մենք արդեն նոր մակարդակի վրա ենք: Գուցե` ավելի լարված, հաստատ` ավելի բարդ: Բայց` որակապես նոր մակարդակի: (more…)
34 Comments
Համախմբվենք Դաշնակցության շուրջ
Posted on December 23, 2005, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը` ՀՅ Դաշնակցության 115-ամյակի առիթով, Երեւանում
Հ.Յ.Դ. 115 ամյակի հանդիսավոր տոնակատարության առիթով ցանկանում եմ մեր խոսքը բաց նամակի տեսքով ուղղել մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության նախագահին եւ մեր ընկերներին:
Սիրելի՛ հայ ժողովուրդ,
Հ.Յ.Դաշնակցության բովանդակ ընտանիքի անունից խոսքը քեզ եմ ուղղում, քանզի Դաշնակցության գոյության պատճառը դու ես: Դաշնակցությունը ստեղծվել է, որ դու կարողանաս ազատ ու անվտանգ ապրել, որ դու բարգավաճես մարդկության մեծ ընտանիքում:
ՀՅԴ-ի օրը ուղղակի առիթ է` մեր արածի ու անելիքի մասին քեզ զեկուցելու, մեր դիրքորոշումները քեզ հետ կիսելու, անորոշությունները վերացնելու, քեզանից ուժ ստանալու եւ քեզանով վերանորոգվելու համար: (more…)
49 Comments
Դաշնակցությունը սոսկ կուսակցություն չէ, այն քաղաքական բանակ է
Posted on March 11, 2005, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը
Քրիստափորի շիրիմին շուրջ տեղի ունեցած երդման արարողութեան ընթացքին
Սիրելի նորագիրներ,
Այսօր, այստեղ, Մեծ յեղափոխականի շիրիմի մոտ, դուք պատրաստվում եք երդվել: Այսօրվանից դուք մաս եք կազմելու ՀՅ Դաշնակցությանը, նրա հիմնադիրներից մեկի եւ Դաշնակցության պատմության առաջին 15 տարիների կյանքի եւ էության ձեւավորման մեջ կարեւոր դերակատարություն ունեցած Քրիստափոր Միքայելյանի շիրիմի առջեւ: (more…)
51 Comments
Մենք ճիշտ ճանապարհին ենք, եւ հաղթանակը մերն է լինելու
Posted on February 26, 2005, by admin, under Ելույթներ.
Մենք ճիշտ ճանապարհին ենք, եւ հաղթանակը մերն է լինելու
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը Փարիզի հաւաքին
Վեհափառ Տեր,
Հարգելի հյուրեր, բարեկամներ, ընկերներ,
Չորս տարի առաջ, Ժընեւի մեջ, այսպիսի մեկ միջոցառումով նոր թափ ու կազմակերպվածություն հաղորդեցինք Եւրոպայում Հայ Դատի աշխատանքներին: Չորս տարի առաջ, այդ միջոցառման ավարտին, մենք հայտարարեցինք, թէ առաջին քայլն ենք անում մեծ ճանապարհի: Այժմ, չորս տարի անց, Հայ Դատի գծով մեր, հայկական մյուս ուժերի աշխատանքները Թուրքիան գնահատում է իբր Հայկական Ցունամի Եւրոպայում: Թուրքիայի այս գնահատականը որքան էլ չափազանցված, որքան էլ իր ներքին ուժերը համախմբելու նպատակ հետապնդի, այդուամենայնիվ, ինչ որ չափով ճշմարտության դրոշմ ունի: (more…)
41 Comments
Վաղվա օրը` արդարությանն ու ազատութեանն է
Posted on January 22, 2005, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը
Արտասանուած ՀՅ Դաշնակցութեան 114-ամեակի Հանդիսութեան
(22 Յունուար, 2005, Լոս Անճելես, ԱՄՆ)
Հայաստանի Հանրապետության մեծարգո պրն. հյուպատոս,
Սրբազան եւ հոգեւոր հայրեր,
Սիրելի հայրենակիցներ,
ընկերներ,
Թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ անցած Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ, ցանկալ, որ 2005 թվականը լինի երջանկության եւ հաջողությունների տարի:
Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդես գալու նման հարգարժան լսարանի առջեւ, ՀՅ Դաշնակցության օրվա կապակցությամբ: Ավանդույթի համաձայն, տասնամյակներ շարունակ այս հանդեսը վեր է ածվում կատարվածի եւ անելիքների մասին հաշվետվության եւ խորհրդակցության առիթի: Այն հնարավորություն է տալիս զգալու մեր կուսակցության 114-ամյա շունչն ու չափելու այսօրվա հեւքի համապատասխանությունը մեր սկզբունքներին, անցյալին եւ գաղափարախոսությանը: (more…)
52 Comments
Հայոց ուժն այսօր հայոց պետականութիւնն է:
Posted on May 30, 2004, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը
Հայաստանի անկախութեան տարեդարձին առիթով, արտասանուած Մայիս 30-ին Մոնթրէալի մէջ
«Այսօր մենք ունենք մէկ գերխնդիր. Դա հայոց պետականութեան, Արցախով վերամիաւորուած հայոց պետականութեան ամրապնդումն է»
Ամէն անգամ ոը մենք Մայիս 28-ի անկախութեան մասին ենք խօսում, ես ակամայ յիշում եմ մեր ազատագրական պայքարի ամենապայծառ դէմքերից մէկին` Գէորգ Չաւուշի մէկ արտայայտութիւնը, որ ասում էր. «թող մարեն աչերս, միայն թէ ծագէր Հայաստանի անկախութեան արեւը»: Այս արտայայտութիւնը Գէորգ Չաւուշինն է, որ իր կեանքն է տուել այդ ճանապարհին: Գէորգ Չաւուշը այս պարզ, անպաճոյճ խօսքերով արտայայտում էր մի ամբողջ սերնդի, սերունդների վճռականութիւնը անկախութիւն ձեռք բերելու հարցում: (more…)
32 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին
Posted on February 12, 2004, by admin, under Ելույթներ.
Մեծարգո հյուրեր,
Սիրելի ընկերներ,
Իբրեւ սկիզբ մի խոստովանություն: Երբ այս ելույթն է գրում, վերջում անդրադարձա ուշագրավ մի իրողության: Հատկապես անցնող տարիներին այնքան բազմաշերտ, բազմաբեւեռ է մեր կուսակցության գործունեությունը, այնքան շատ են Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները, որոնց հանդեպ պետք է դիրքորոշվենք, մի խոսքով` այնքան շատ են կոնկրետ գործերը, որ ծրագրային նպատակներին, գաղափարական արժեքներին վերադառնալու, դրանք վերահաստատելու անհրաժեշտություն չի առաջանում: Սա նշանակում է է մեկ բան. մեր կազմակերպությունը յստակ ժամանակի մեջ գործող, առողջ, միասնական օրգանիզմ է, ժամանակակից արժեքներով ու պահանջներով առաջնորդվող, մեր անցյալը, ներկան եւ ապագան ամբողջականության մեջ դիտարկող: Սա նաեւ նշանակում է, որ Հ.Յ.Դաշնակցության նպատակներն ու արժեքները կենսունակ են ու անժամանցելի:
Գոհունակությամբ եմ ընդգծում այս, հատկապես այսօր` Հ.Յ.Դաշնակցության 29-րդ Ընդհանուր Ժողովի շեմին, երբ քննարկելու ենք կուսակցութեան անցած չորս տարիների գործունեությունը: Պետք է վերլուծենք, թե ի՛նչ պայմանների մեջ աշխատեցինք, ի՛նչ արեցինք, ո՛ւր սխալվեցինք, կարող էինք արդեոք այլ կերպ վարվել: Վերջապես` ինչքանո՛վ հաշտ ու հարազատ մնացինք Հ.Յ.Դաշնակցության սկզբունքներին եւ էությանը: (more…)
39 Comments
Մենք ձեր քվեով պետք է գնանք Ազգային Ժողով
Posted on May 24, 2003, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խօսքը արտասանուած ՀՅ.Դաշնակցութեան նախընտրական ակտիւի հանդիպման ընթացքին:
Հայաստանում մենք սկսեցինք գործել իբրեւ կուսակցություն եւ մեր շուրջը համախմբեցինք մարդկանց ու գործեցինք այնտեղ, որտեղ ավելի շատ պաշտպանության կարիք կար: Դա Արցախն էր: Մենք պայքարեցինք նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը տարածելով եւ նոր քաղաքական ուղի բացելով: Մենք հալածվեցինք եւ զրկվեցինք ամեն ինչից, բայց երբեք չփոխեցինք մեր սկզբունքայնությունը, չկորցրեցինք մեր հավասարակշռությունը, մեր վեհությունը եւ հաղթեցինք:
Սակայն գործը կիսատ է: (more…)
12 Comments
Միասին լինենք, եւ հաղթանակը չի ուշանա
Posted on December 9, 2002, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը
ՀՅԴ 112-ամեակին նուիրուած հանդիսութեան ընթացքին Դեկտեմբեր, 2002, Սիդնի, Ավստրալիա
Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՅԴաշնակցության 112ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք` մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար:
Դաշնակցությունը կազմակերպական ներկայություն է շուրջ 30 երկրներում: Կազմակերպական իր տարածվածությամբ նա միակն է, գեթ հայկական իրականության մեջ: (more…)
81 Comments
Արժանի լինենք մեզ բաժին ընկած պատասխանատվությանը
Posted on May 27, 2002, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խոսքը
Հայաստան-Սփիւռք երկրորդ խորհրդաժողովի բացման նիստին
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստան- Սփիւռք երկրորդ խորհրդաժողովի բացման նիստին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի արտասանած խօսքը:
Սիրելի Ժողովուրդ,
Պատիվ ունեմ, Հայ Հեղափոխական Դաշնակցության միաձույլ ընտանիքի անունից, ողջունել համահայկական այս երկրորդ համախմբումը:
Մենք այստեղ ենք գործնական աշխատանքի ակնկալիքով: (more…)