Archive for 'Հարցազրույցներ'
Կարողանալ չլինել ղեկավար, բայց ունենալ աշխատելու, ստեղծագործելու և ապրելու ազատություն
Posted on July 25, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Ազատություն» ռադիոկայանին (23ը հուլիսի 2015թ.) տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը:
-Պարոն Մարգարյան, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ ձեր կուսակցության ներկայացրած առաջարկներում, մեջբերեմ, պետք է բացառել Ազգային ժողովում արհեստական մեծամասնության ձևավորումը: Նախագծում, սակայն, որ ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, խոսվում է ԱԺ-ում կայուն մեծամասնության անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ առաջին փուլում այդ մեծամասնության չձևավորվելու դեպքում նախատեսվում է երկրորդ փուլ անցկացնել: Սա, արդյոք անհաղթահարելի խոչընդոտ չէ՞ ձեր ներկայացրածի և ձեր ծրագրերի իրականացման առումով:
-Ոչ, կայուն մեծամասնություն՝ չի նշանակում արհեստական մեծամասնություն: Պետք է ստեղծվի նոր կոալիցիա: Եթե առաջին փուլով կոալիցիա չի ստեղծվում խորհրդարանում, պետք է գործընթացը գնա երկրորդ փուլ: Այդ դեպքում կստեղծվի նախընտրական կոալիցիա: Ըստ էության կոալիցա ձևավորելու սկզբունքը նույնն է մնում, ստեղծվում է կոալիցիայի կազմության հնարավորություն: Երկրորդ փուլը, եթե նույնիսկ անպատեհություն ունի, ապա այդ անպատեհությունն ավելի շատ զգում է այն ուժը, որը ընտրությունների ժամանակ համեմատական մեծամասնություն է ստացել, այսինքն՝ 45 տոկոս է բերել, 40 տոկոս է բերել: Դա կարող է պատճառ դառնալ, որ երկրորդ փուլում մյուս բոլոր ուժերը կարողանան համախմբվել, և գործընթացը վերածել սև ու ճերմակի ընտրության: Այդ դեպքում արդեն հավանական է նաև, որ հաղթանակը լինի այսպես ասած՝ ընդդիմությանը:
Այնպես որ, կայուն կոալիցիա ասվածը ոչ մի դեպքում մտահոգիչ չէ, կայուն կոալիցիան երկրի համար նույնիսկ անհրաժեշտություն է, բայց այդ կայունությունը պետք է լինի իրական՝ բացառելով մեկ ուժի կողմից,՝ առանձնաբար, երկրի ղեկավաություն ստանձնելու հավականությունը: Իմ կարծիքով՝ բոնուս երբ տրվում է, դա արդեն արհեստական է, իսկ եթե գործընթացն անցնում է երկրորդ փուլ, ես արդեն ասացի, համեմատաբար մեծամասնություն բերած ուժը ավելի դժվար պայմանների մեջ է հայտնվում, քան մյուսները, որոնք 5, 10, 15 տոկոս են բերում: (more…)
35 Comments
Կողմնորոշիչը պետք է լինեն մասնագիտական եւ բարոյական որակները
Posted on June 1, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
2015 թվականի հունիսի 20-ին տեղի է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություն: Այս ընտրության շուրջ գոյություն ունի որոշակի լարվածություն, ինչը դուրս է եկել ԲՈւՀ-ի պատերից եւ ստացել է հասարակական հնչեղություն: Պոլիտեխնիկականի շուրջ եղած խոսակցությունները իրականում ավելի վաղ են սկսվել, ինչն էլ հավանաբար հիմք է ծառայել նման ուշադրության համար:
Առաջիկա ըտրություններում ղեկավարի թեկնածուներ են առաջադրված ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Սույն թվականի մայիսի 29-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, անդրադառնալով Ոստանիկ Մարուխյանի առաջադրմանը մասնավորապես ասել է. «Ինչքանով ես տեղյակ եմ, Դաշնակցության որեւէ մարմին Ոստանիկ Մարուխյանի պաշտպանության վերաբերյալ որոշում չի կայացրել, գիտեմ նաեւ, որ նման որոշում չի կայացրել որեւէ քաղաքական ուժ»:
Հարցի պարզաբանման համար դիմեցինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. (more…)
36 Comments
Գործել միասնականորեն
Posted on May 29, 2015, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Արցախի հանրային հեռուստատեսության «Մենք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
35 Comments
Կարեւոր է, որ կարողանանք ճնշման նոր ալիք բարձրացնել
Posted on May 9, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Արցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Մայիսյան Եռատոնի կապակցությամբ այսօր՝ մայիսի 9-ին, Արցախ է ժամանել ու Ստեփանակերտի Հուշահամալիրում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի իր տուրքն է մատուցել ՀՅԴ Բուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: (more…)
35 Comments
Հիմնական փոփոխություններով ապահովել դրական շարունակությունը
Posted on April 30, 2015, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Երկրի հարց»-ը հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը
Հաղորդավար – «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա բարձրակետը ապրիլի 24-ն էր, երբ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համախմբված էր ողջ հայությունը, երբ աշխարհը խոսում ու գրում էր մեր մասին, երբ բոլորը հիշատակում էին Հայոց ցեղասպանության տարելիցը: Չի կարելի, սակայն, ասել, որ ապրիլի 24-ով ամեն ինչ ավարտվեց: Այսօր էլ շարունակում են միջոցառումները և շարունակվելու են, շարունակվելու է պայքարը Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման համար:
Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ ապրիլի 24-ն այն օրն է, որից հետո հանրային-քաղաքական օրակարգ են վերադառնում մեր բոլոր խնդիրներն իրենց կարևորությամբ և հրատապությամբ:
Սա «Երկրի հարցը» ծրագիրն է: Ես այսօր զրուցելու եմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Բարի երեկո: (more…)
22 Comments
Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ
Posted on February 27, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
35 Comments
Հանուն երկրի անվտանգության պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ
Posted on January 30, 2015, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել է նոր Բյուրո:Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանը:
Այսօր Երկրի հարցը ծրագրի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
– Նախ թույլ տվեք շնորհավորել, միանում եմ բոլոր շնորհավորանքներին, որ այս օրերին հնչում են Հայաստանից եւ Սփյուռքից: Պարոն Մարգարյան պաշտոնական հաղորդագրությունները կարծես ամեն ինչ ասում են, բայց իրականում շատ քիչ բան են ասում: Նախ ուզում եմ անդրադառնաք մինչեւ ժողովը ստեղծված իրավիճակին: Այն տպավորությունն ունեմ, որ ձեր ժողովներից առաջ ինչ-որ խորհրդավորություն է տիրում, տարբեր խոսակցություններ, իրական եւ կամ ոչ իրական ասեկոսեներ, չգիտեն որտեղ են անելու ժողովը, ի՞նչ է կատարվում՝ արդյո՞ք կան պառակտություններ, արդյո՞ք դժգոհություններ կան դրսից, ներսից: Դուք, ժողովի մասնակիցներդ, ընդհանրապես կուսակցությունը, ինչպես եք վերաբերվում այս կարգի խոսակցություններին: (more…)
35 Comments
Նայիր շուրջդ, դու բոլորի մեջ ես…
Posted on January 3, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությանը
Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը…
Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները, որ կողք կողքի ենք անցկացրել:
Մտովի վերականգնեցի համատեղ անցած մեր ողջ ուղին՝ Դաշնակցության՝ Հայաստանում վերակազմակերպման նախնական քայլերից սկսած, երբ մենք հենվել ենք առաջինը քեզ վրա: Առաջին խմբերը , կոմիտեները ձեւավորվել են նաեւ քո մասնակցությամբ: Հետո սկիզբ առավ Ազգային Ազատագրական պայքարը՝ Ղարաբաղյան պատերազմը, ուր քո ներկայությունը ամենուրեք էր՝ սկսած արտասահմանից զենքի հայթայթման ու փոխադրման գործից, մինչեւ խմբերի մարզման-դաստիարակման ու Արցախում ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքները: (more…)
35 Comments
Լավագույն դիվանագիտությունը երկրի ամրապնդումն ու շենացումն է
Posted on October 10, 2014, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ ներկայացուցիչները այցելել են Արաքսի հովիտ, որտեղ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ:
Այցելության մանրամասների վերաբերյալ Yerkir. am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
-Պարոն Մարգարյան, նախ ի՞նչ պատվիրակություն է հոկտեմբերի 6-ին մեկնել Արաքսի հովիտ եւ ո՞րն է եղել այցելության նպատակը: (more…)
4,638 Comments
Մենք ուզում ենք երկրում հիմնական փոփոխություն մտցնել
Posted on September 24, 2014, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Հայաստանի Անկախության հռչակման 23 տարեդարձի օրը «Արմենիա» հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
-Բարի երեկո պարոն Մարգարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար: Պարոն Մարգարյան դուք եւս , ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, անկախության մասին խոսելիս, այն անվանում եք գերագույն արժեք, բայց նաեւ ձեր կուսակիցների, տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների կարծիքով, վերջին տարիներին առավել քան վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը , Մաքսային միությանը Հայաստանի անդամակացությունը: Դրան զուգահեռ, ոչ միայն ոչ իշխանական ուժերի , այլեւ ընդհանրապես քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության օրակարգից Եվրամիության հարցը դուրս է մղվել: Այդքան կարեւոր չէ, թե՞ այնուամենայնիվ այնքան էլ վտանգ չի ներկայացնում: (more…)


