Փնտրել կայքում
Արխիվ

Կարեւոր է, որ կարողանանք ճնշման նոր ալիք բարձրացնել

FotorCreatedԱրցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ այսօր՝ մայիսի 9-ին, Արցախ է ժամանել ու Ստեփանակերտի Հուշահամալիրում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի իր տուրքն է մատուցել ՀՅԴ Բուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Aparaj.am-ի հետ ունեցած զրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը նշեց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ու մեր հաղթանակը պետք է կարողանանք միջազգայնորեն ամրագրել: Կարևոր է, որ հայ ժողովուրդը միասնականորեն ամեն տեղ ոտքի ելնի, որպեսզի կարողանանք ճնշման նոր ալիք բարձրացնել: Սա մեր արդար պահանջն է եւ պետք է պարտադրենք միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Ադրբեջանին՝ ճանաչելու մեր հաղթանակը:

Այս հարցում ես հատուկ դեր չեմ վերապահում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ո՛չ Սփյուռքին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի. սա այն օրակարգն է, որտեղ մենք պետք է մի ձայնով խոսենք, միասնականությունն այս հարցում շատ կարևոր է: Անելիքը բոլորինս է»:

Aparaj.am

Տպել այս էջը Տպել այս էջը

Ձեր մեկնաբանությունը