Archive for 'Հարցազրույցներ'
Եթե մենք իսկապես ոչինչ ենք, վերջացած, հեղինակազրկված, ո՞ւմ է հետաքրքիր կոալիցիայում ենք, թե ոչ
Posted on January 28, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
Իշխանությունների հետ վարվող Հայ Յեղափոխական Դաշնակցության բանակցությունները նախնական են, որոնց ժամանակ զրույց է ընթացել համագործակցելու մասին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ նշելով, թե համագործակցության ֆորմատը դեռևս քննարկվելիք հարց է, բայց «անշուշտ, անհավանական չէ կոալիցիան»:
Հ. Մարգարյանը վստահեցրեց, որ համագործակցության կամ կոալիցիայի կազմման արդյունքում ՀՅԴ–ին տրվելիք պաշտոնների շուրջ քննարկումներ չեն տարվում՝ չհերքելով, որ դրանք արժեք ունեն ՀՅԴ համար:
Ինչ վերաբերում է լուրերին, թե իր հայտարարությունից հետո ՀՅԴ–ի շարքերը նոսրանում են, դժգոհում են ՀՅԴ կառույցները, քանի որ տեղյակ չեն եղել իշխանությունների հետ վարվող բանակցությունների մասին, Հրանտ Մարգարյանը հերքեց՝ ասելով, թե ՀՅԴ-ում նման երևույթներ չկան: (more…)
3 Comments
Հայ իրականության մեջ տեղի ունեցող ամեն ինչի համար Դաշնակցությունը պատասխանատու է
Posted on January 21, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Բարի երեկո: Հայաստանում թեեւ 2017 թվականն է խորհրդարանական, ընտրական, բայց 2016 – ն էլ խոստանում է բավական հետաքրքիր լինել. Նոր սահմանադրություն, ընտրական նոր օրենսգիրք, փոփոխություններ մի շարք օրենքներում եւ նոր օրենքներ: Քաղաքական ուժերի համար 2016 թվականը նաեւ դիրքորոշումների հստակեցման, ճշգրտման, միավորումների եւ սահմանազատումների ժամանակաշրջան է՝ 2017 թվականի ընտրությւոններին ընդառաջ:
Սա Երկրի հարցը ծրագիրն է: Ես այսօր զրուցելու եմ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: (more…)
9 Comments
Մենք չենք կարող պատասխանատվություն չկրել
Posted on January 19, 2016, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:
«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», – ասաց Հրանտ Մարգարյանը: (more…)
3 Comments
Եթե դատարանն ասի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք
Posted on December 12, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Հանրաքվեից հետո ավելի սրվել են մեղադրանքները Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հասցեին հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը վարում է իշխանահաճո քաղաքականություն: Հաճախ են ընդդիմադիր ճակատից, մասնավորապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից նման մեղադրանքներ հնչում:
«Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Դաշնակցության լռության պատճառը, և արդյոք առո՞ղջ է իրենց ընդդիմախոսների կողմից կուսակցության հասցեին հնչող քննադատությունը:
Պարոն Մարգարյանը նման հայտարարությունները՝ անկախ նրանից, թե որ ուժի հասցեին են հնչում, համարեց «անբարոյականություն» ու նկատեց. «Համենայնդեպս, մեր կազմակերպությունը կեղծիքների մասնակից չի եղել: Մենք այնպես ենք ընտրության մասնակցել, ինչպես իրենք, ի վերջո՝ իրենք էլ պարտավոր են հաշվի նստել փաստերի հետ: Եթե փաստերը կգնան դատարան, ու կասվի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք: Իսկ եթե դատարանը չի ասելու, որ հանրաքվեն կեղծված է, ոչ իրենք են հաշվի նստելու, ոչ էլ մենք: Ուրեմն պետք չէ վաղօրոք նման արտահայտություններ անել»: (more…)
6 Comments
Կոալիցիա մտնելու հարց քաղաքական օրակարգում չունենք
Posted on December 12, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հավանականության մասին, հայտնեց, որ նման առաջարկ իրենք դեռ չեն ստացել, ոչ էլ այդ մասին քննարկում են ունեցել: «Նման օրակարգ մեզ մոտ գոյություն չունի»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին` եթե կոալիցիա կազմելու առաջարկ լինի, կհամաձայնե՞ն, Մարգարյանն ասաց. «Մենք, համենայն դեպս, պատասխանատվությունից փախչող չենք, բայց ամեն գնով կոալիցիա լինելու հակամետ էլ չենք: Պայմաններով կարող ենք ընդունել ինչ-որ համագործակցության ձև, բայց դա չի կարող ինքնանպատակ լինել: Մենք ունենք ծրագիր, մենք միշտ ասել ենք, որ ունենք յոթ կետ, օրակարգ, որի մասին միշտ խոսել ենք` բաց են մեր օրակարգերը, և բնական է, որ դրանք պետք է բավարարվեն, եթե համագործակցություն լինի»: (more…)
3 Comments
Այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար
Posted on December 6, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի: (more…)
3 Comments
Սահմանադրական այսպիսի փոփոխությունը միշտ եղել է Դաշնակցության պահանջը
Posted on November 3, 2015, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանին
http://www.voiceofvan.net/content/hartsazerouts-02112015-enghrant-markarian
28 Comments
Քոչարյանը սխալվում է և ինքն իրեն հակասում
Posted on October 24, 2015, by admin, under Ելույթներ, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Սահմանադրական փոփոխություններին կողմնակից ուժերից ՀՅԴ-ն, որը անցած 25 տարիներին խորհրդարանական համակարգի անցնելու հիմնական ջատագովներից մեկն էր, առաջիկա հանրաքվեում պատրաստվում է անհատական քարոզչություն իրականացնել՝ առանձին ՀՀԿ-ից և «այո»-ի դաշտի մնացած ուժերից: Դաշնակցականների պնդմամբ՝ իրենց «այո»-ն ուրիշ «այո» է, և իրենց հիմնավորումներն էլ ունեն առավել խորքային և գաղափարական բնույթ: Դաշնակցության մոտեցումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:
– Պարոն Մարգարյան, ինչո՞վ է Դաշնակցության «այո»-ն ուրիշ, ինչո՞ւ չեք ցանկանում միավորվել «այո»-ի դաշտի մյուս ուժերի հետ: Արդյոք մտավախությո՞ւն ունեք, որ ՀՀԿ-ի հետ ժողովրդի առջև հանդես գալով՝ կարող եք որոշակիորեն վարկաբեկվել, հեղինակազրկվել: Առանց այդ էլ դուք միանշանակ չեք ընկալվում հանրության կողմից, քանի որ փաստորեն սատարում եք Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ սահմանադրական փոփոխություններին: (more…)
39 Comments
Իշխանություն չենք ուզում հանուն իշխանության
Posted on September 29, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
tert.am – ի հարցազրույցը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
– Սահմանադրական բարեփոխումների հարցով քաղաքական դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի: Կան կարծիքներ, որ «ոչ»-ի ճամբարում հավաքված ուժերն ունեն նախագահի թեկնածու և դրա համար են դեմ արտահայտվում խորհրդարանական կառավարման համակարգին : Դուք չունեք նախագահի թեկնածու, ա՞յդ պատճառով եք կողմ այս փոփոխություններին:
– Բնական է, նորմալ, որ քաղաքական դաշտը բաժանվել է «ոչ»-ի և «այո»-ի, այլ կերպ լինել չէր կարող: Տգեղը, ոչ նորմալն այն է, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորքային, բովանդակային քննարկում չի ընթանում, չի հիմնավորվում՝ ինչու՝ ոչ: Միակ բանը, որ ասվում է՝ այս նախագահից չի կարելի լավ բան սպասել, ուրեմն իր կողմից առաջարկված փոփոխությունը չի կարող դրական լինել : Սա ճիշտ մոտեցում չէ, և ընդանրապես ճշմարտությունը չէ: Երկրորդ, քիչ թե շատ տրամաբանական խոսքն այն մասին է, որ Հայաստանը պատերազմական դրության մեջ է և իշխանությունը պետք է կենտրոնացված լինի: Բայց կա աշխարհի փորձ. այն երկրները, որոնք խորհրդարանական կառավարում են ունեցել, վատ չեն պատերազմել: (more…)
37 Comments
Սահմանադրական բարեփոխումների եւ այլ հարցերի շուրջ
Posted on September 21, 2015, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Արմենիա» հեռուստաալիքի Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը



