RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Հարցազրույցներ'

Հրանտ Մարգարյան.«Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում»

Posted on July 23, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Ա1+»- Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։

«Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։

Ինչու՞ Հայաստանը չպետք է ակտիվորեն միջամտի հալեպահայ 60 հազարանոց համայնքի ճակատագրին։ Նախ դա, ըստ պարոն Մարգարյանի, կարող է խուճապ առաջացնել համայնքի մեջ, երկրորդ, հակամարտող կողմերին կարող է լարել հայության դեմ եւ երրորդ, Հայաստանը սիրիահայերին առաջարկելու շատ բան չունի: (more…)

4,889 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկրի հարցը» ծրագրի հյուրն է

Posted on July 23, 2012, by , under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Երկիր Մեդիայի»՝ «Երկրի հարցը» ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը

http://youtu.be/xXHXcM3fi_8

41 Comments

Հրանտ Մարգարյան. Սիրիահայ գաղութը պետք է մնա կենսունակ

Posted on July 20, 2012, by , under Ելույթներ, Լուրեր, Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը kantsasar.com-ին

– Ինչ­պէ՞ս կ՛ըն­կա­լէք եւ կը գնա­հա­տէք մեր գա­ղու­թի ներ­քա­ղա­քա­կան իրա­դար­ձու­թիւն­նե­րը:

– Գի­տէք, հի­մա ամ­բողջ հա­յու­թիւնը Հա­յաս­տա­նէն սկս­եալ մին­չեւ տար­բեր շր­ջան­ներ մտա­հոգ են սիր­ի­ա­հա­յու­թեան ճա­կա­տագ­րով, Սիր­իա­յի կա­ցութ­եամբ եւ ընդ­հա­նուր պա­հանջք կայ, ցան­կու­թիւն կայ, տրա­մադ­րու­թիւն կայ օգ­տա­կար լի­նե­լու թեւ ու թի­կունք կանգ­նե­լու եւ յա­ճախ յս­տակ չի, թէ պա­հան­ջը ո՞ր ուղ­ղու­թեամբ է եւ ինչ­պէ՞ս կա­րե­լի է այդ զօ­րակ­ցու­թիւնը ու­նե­նալ: Իմ գա­լու նպա­տակն է հիմ­նա­կա­նում մօ­տից ակա­նա­տե­սի աչ­քով տես­նել դժ­ուա­րու­թիւն­նե­րը, լսել հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, կողմ­նո­րոշ­ուել եւ տես­նել ինչ­պէս կա­րե­լի է հայ­կա­կան կա­րո­ղա­կա­նու­թիւնը ուղ­ղոր­դել, որ­պէս­զի այս տագ­նա­պից, այս դժ­ուա­րու­թիւ­նից սիր­ի­ա­հա­յու­թիւնը կա­րո­ղա­նայ նուա­զա­գոյն վնա­սով դուրս գալ, կա­րո­ղա­նայ աւե­լի անվ­տանգ եւ աւե­լի կազ­մա­կերպ­ուած դուրս գալ: (more…)

43 Comments

Հրանտ Մարգարյան. Կեղծված ընտրությունների պատճառով պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել

Posted on May 15, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ, մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ինչի հետեւանքով երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:

– Եթե ժողովրդի կամքը չի դրսեւորվել, եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, ուրեմն կեղծվել են: Կեղծիքները զանազան են լինում, ուղղակի այս անգամվա կեղծիքը շատ ավելի պրոֆեսիոնալ ձեւով է ծրագրվել եւ կազմակերպվել: Բայց եթե ժողովրդի կամքը չի արձանագրվել, դա ի՞նչ է նշանակում… եթե քաղաքական ուժերի ճշգրիտ պատկերը, համամասնությունը չի ներկայանում Ազգային ժողով, այդ ընտրություններն ո՞ւմ են պետք: (more…)

32 Comments

Հրանտ Մարգարյան. Իշխանությունը խոչընդոտում է ազատ ընտրությունների անցկացմանը

Posted on April 20, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

«Ազատություն».-Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ այսօր Հայաստանում իշխող ուժը խոչընդոտում է ազատ, արդար ընտրությունների անցկացմանը:

«Եվ դա գալիս է դեռ խորհրդային կարգերից: Այնպես չէ, որ մենք նախքան այս քաղաքական ուժի` իշխանության վրա լինելը ունեինք արդար ընտրություններ: Մենք անկախության առաջին օրվանից մինչեւ այսօր միշտ ընտրությունների պրոբլեմ ենք ունեցել: Բոլոր ընտրությունների պարագայում էլ մենք ունեցել ենք խախտումներ: Դա նշանակում է, որ այն ուժը, որը իշխանություն ունի, այդ իշխանությունը պահելու համար դիմում է ամեն միջոցի: Այդ իշխանությունները նաեւ չունեն համապատասխան անհրաժեշտ ժողովրդականություն եւ իշխանությունը պահելու համար պարտավորվում են հենվել օլիգարխների վրա` իբրեւ ազդեցիկ մարդկանց, որ ունեն շրջանակ եւ տիրապետում են որոշ քվեների, հանցագործ աշխարհի վրա նույնպես, որը նույնպես ունի որոշ ազդեցություն: (more…)

42 Comments

Վտանգավոր է, երբ նախագահը կարծում է, որ երկրում կյանքը լավացել է

Posted on March 12, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

 

Yerkir.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ:

– Պարո’ն Մարգարյան,  ՀՀԿ 13-րդ համագումարում հանրապետության նախագահի ելույթում  լայն անդրադարձ կար երկրի սոցիալ-տնտեսական ոլորտին: Հնչեցված թվերի ու դիտարկումների վերաբերյալ կցանկանայինք իմանալ Ձեր տեսակետը: 

– Նախագահի ելույթի` հատկապես երկրի տնտեսությանը վերաբերող մասին կարելի է մոտենալ մի քանի տեսանկյունից, սակայն այս պահին ամենակարեւորը հետեւյալն է` նախագահը ինքը գոնե թող չտպավորվի իր հնչեցրած թվերից եւ չմտածի, որ մեր երկրի վիճակը լավ կամ ավելի լավ է: Գիտեք, վատ է, եթե դա քարոզչության նպատակով ելույթ էր, իսկ վտանգավոր է, եթե նախագահը կարծում է, որ երկրում կյանքը լավացել է: (more…)

42 Comments

Արդար ընտրություններում կհաղթեն բոլորը

Posted on March 12, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ռեգնում» գործակալությանը

Պարոն Մարգարյան, որոշե՞լ է արդյոք Հայ Յեղափոխական Դաշնակցութունը, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

-Մենք արդեն որոշում ունենք ընտրություններին առանձին մասնակցելու մասին: Չնայած այդ որոշմանը, մենք շարունակում են շփումները այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, սակայն առայժմ որևէ նախանշան չկա, որ կարողանանք խոսել հնարավոր ալյանսների, դաշինքների կամ նախընտրական այլ ձևաչափերի մասին: (more…)

190 Comments

Հրանտը հանդիպում է Սերժին

Posted on February 28, 2012, by , under Հարցազրույցներ.

«Հայկական Ժամանակ»– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շուտով սկսելու է կամավորների հավաքագրում` իշխանություններին արդար ընտրություններ պարտադրելու նպատակով:Հայաստանի քաղաքագետների միությունում հրավիրված քննարկման ժամանակ երեկ այս մասին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Քննարկումից հետո տեղի ունեցավ բրիֆինգ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

– Պարոն Մարգարյան, ո՞վ է գլխավորելու ՀՅԴ համամասնական ցուցակը:

– Մենք, ցավոք սրտի, ունենք շատ մարդիկ: Ցանկացած մարդ կարող է գլխավորել մեր ցուցակը:

– Դուք կգլխավորե՞ք:

– Չեմ կարծում: Չէ: (more…)

48 Comments

Հրանտ Մարգարյան.ՀՅԴ-ն կամավորներ կհավաքագրի արդար ընտրությունների անցկացման համար

Posted on February 27, 2012, by , under Արձագանք, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Hrant-Margaryan

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում:

Այս մասին Հայաստանի քաղաքագետների միությունում երկուշաբթի հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա համոզմամբ` հայ ժողովրդի մեջ կա այն 2 հազարը կամ 10 հազարը, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ «առաջիկա ընտրությունները իրական լինեն»:

«Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Մենք նախաձեռնել ենք արդար ընտրությունների կամավորական շարժում, եւ ուզում ենք այն մարդիկ, ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու, պատրաստ են զոհաբերությունների գնալ այս հայրենիքը պաշտպանելու համար, այդ նույն մարդիկ արդար ընտրություններ պարտադրելու, երաշխավորելու համար կամավոր գրանցվեն: Մենք շուտով սկսելու ենք կամավորների գրանցումը», – հայտարարեց Մարգարյանը: (more…)

300 Comments

Ընտրութիւնները, անկախ իրենց ելքից, պէտք է յանգեցնեն ազգային համերաշխութեան կառավարութեան ձեւաւորման

Posted on February 23, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ալիք» օրաթերթին

-Օգտւելով ընձեռւած առիթից՝ Հայաստանում մօտալուտ խորհրդարանական ընտրութիւնների ի նախագունէ ենթադրւող իրողութիւններից ելնելով՝ դիմեցինք պրն. Մարգարեանին, թէ արդեօք Հայաստանում կայացող խորհրդարանական ընտրութիւնները, անկախ իրենց ելքից, քաղաքական տեսանկիւնից կարելի՞ է մէկ քայլ առաջ ամրագրել նախորդ ընտրութիւններից եւ հասարակութեան քաղաքական միտքը որքանո՞վ է հասունացել արդար ընտրութիւնների անցկացման առումով ու ամենակարեւորը՝ որքանո՞վ է այն համընկնում ՀՅԴ մօտեցումներին:

– Այդ բարդ հարցը բազմաշերտ հարց է, բայց ես փորձեմ այսպէս պատասխանել` ցանկացած ընտրութիւն կարեւոր է այն առումով, որ պէտք է այդ ընտրութեամբ պարզւի, յստականայ, բացայայտւի,որ ամէն մի քաղաքական կուսակցութիւն ինչ յենարան ունի, ինչ ժողովրդականութիւն ունի հասարակութեան մէջ եւ ըստ այնմ ձեւաւորւի քաղաքական ղեկավարութիւն, սա ընտրութիւնների իրական իմաստն է: (more…)

41 Comments

« Older Entries   Recent Entries »