Archive for 'Լուրեր'
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Բիւրոյի ներկայացուցիչները
Posted on June 24, 2015, by admin, under Լուրեր.
Չորեքշաբթի, 24 Յունիս 2015-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչները, գլախաւորութեամբ Հրանդ Մարգարեանի։ (more…)
34 Comments
Կողմնորոշիչը պետք է լինեն մասնագիտական եւ բարոյական որակները
Posted on June 1, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Պարզաբանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
2015 թվականի հունիսի 20-ին տեղի է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություն: Այս ընտրության շուրջ գոյություն ունի որոշակի լարվածություն, ինչը դուրս է եկել ԲՈւՀ-ի պատերից եւ ստացել է հասարակական հնչեղություն: Պոլիտեխնիկականի շուրջ եղած խոսակցությունները իրականում ավելի վաղ են սկսվել, ինչն էլ հավանաբար հիմք է ծառայել նման ուշադրության համար:
Առաջիկա ըտրություններում ղեկավարի թեկնածուներ են առաջադրված ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Սույն թվականի մայիսի 29-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում, գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, անդրադառնալով Ոստանիկ Մարուխյանի առաջադրմանը մասնավորապես ասել է. «Ինչքանով ես տեղյակ եմ, Դաշնակցության որեւէ մարմին Ոստանիկ Մարուխյանի պաշտպանության վերաբերյալ որոշում չի կայացրել, գիտեմ նաեւ, որ նման որոշում չի կայացրել որեւէ քաղաքական ուժ»:
Հարցի պարզաբանման համար դիմեցինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. (more…)
36 Comments
Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանում նշել է 80 ամյակը
Posted on May 27, 2015, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում նշել է հիմնադրման 80 ամյակը՝ մասնակցությամբ մի շարք սիրված արտիստների:
Հոբելյանի եւ հայապահպանության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը պարգեւատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Հանդիսությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք եւս շնորհավորել են հոբելյանի առթիվ: (more…)
34 Comments
Կարեւոր է, որ կարողանանք ճնշման նոր ալիք բարձրացնել
Posted on May 9, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Արցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
Մայիսյան Եռատոնի կապակցությամբ այսօր՝ մայիսի 9-ին, Արցախ է ժամանել ու Ստեփանակերտի Հուշահամալիրում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի իր տուրքն է մատուցել ՀՅԴ Բուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: (more…)
35 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ապրիլի 24-ին Ստեփանակերտում էր` արցախցիների հետ ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը
Posted on April 27, 2015, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
Արցախի մայրաքաղաքում լայնածավալ միջոցառումներ էին կազմակերպվել, այդ պատճառով էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին չի մասնակցել Երեւանում անցկացված սգո արարողություններին:
Հատկանշական է, որ Արցախ էր մեկնել նաեւ հայկական խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն՝ արցախցիների հետ հիշատակելու Ցեղասպանության զոհերին: Անուղղակի նշան, որ ողջ հայությունն այդ օրը եւս Ստեփանակերտում է։
Եռագույնի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներն ու մյուս արցախցիները շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Պահանջը հստակ էր՝ Հայոց ցեղասպանության ճանաչում ու դատապարտում: (more…)
32 Comments
ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին
Posted on April 26, 2015, by admin, under Լուրեր.
Ապրիլի 25 -ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:
Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս կարեւորագույն օրերին հույն ժողովուրդը՝ հանձին խորհրադարանի նախագահի, մեր ժողովրդի կողքին է եւ մասնակցում է 100-ամյա տարելիցի միջոցառումներին: (more…)
41 Comments
Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ
Posted on February 27, 2015, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
35 Comments
Արցախը մեր գերխնդիրն է
Posted on February 27, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ:
Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ:
Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր խոսքում ասաց, որ Արցախում անելիքներ շատ ունեն եւ պատվախնդրությամբ պիտի իրականացնեն ուխտագնացությունը: Արցախում եղել ենք պատերազմի տարիներին, եղել ենք հազարներով, ազատագրել ենք մեր հայրենիքը, շատ զոհեր ենք ունեցել, և Ղարաբաղը սրբություն է մեզ համար: Արցախը մեր գերխնդիրն է. հայկական իրականության մեջ կան կարմիր գծեր, որոնք ոչ մեկը խախտելու իրավունք չունի, այդ գծերից է նաև Արցախը: (more…)
33 Comments
Մնում է […] համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը
Posted on January 30, 2015, by admin, under Ելույթներ, Լուրեր.
ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում
Մեծարգո նախագահներ Հայաստանի
ու Արցախի Հանրապետությունների,
Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր,
հարգելի գործընկերներ,
սիրելի հայրենակիցներ
Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը, հռչակագիրը կարող է խոսել համայն հայ ժողովրդի անունից եւ ձեւակերպել հստակ եւ համահայկական տարողության հիմնահարցեր:
Մեր գնահատումով՝ հռչակագրի ներկա, վերջնական բովանդակությամբ դա իրագործվել է: Հռչակագիրը տալիս է մեր հանձնաժողովի «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ամբողջական բացատրությունը, ինչն էլ հանդիսանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը: (more…)
97 Comments
Հ.Յ.Դ. Բիւրօ–Ռ.Ա.Կ. Կեդրոնական վարչութիւն հանդիպում Երեւանի մէջ
Posted on January 27, 2015, by admin, under Լուրեր.
(Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան, 27 Յունուար 2015).- Երեքշաբթի, Յունուար 27ին, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեան, ընկերակցութեամբ Կեդրոնական վարչութեան անդամ Լեւոն Պըլըքեանի, այցելեց Հ.Յ.Դ. Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ ընդունուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմէ, որուն կ՚ընկերակցէր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան։
Հանդիպումի ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս հայ իրականութեան եւ մասնաւորապէս՝ Արցախի եւ Միջին Արեւելքի վերջին զարգացումները, ինչպէս նաեւ՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առնչուած հարցեր։
Որոշուեցաւ շարունակել պարբերական հանդիպումները։
ՀՅԴ Մամլոյ Դիւան