Ելքեր` արձանագրային ծուղակից
Posted on April 21, 2010, by admin, under Տեսաերիզներ.
35 Comments
Պետականությունը բացարձակ արժեք է: Սխալը սրբագրելու ժամանակը
Posted on April 11, 2010, by admin, under Ելույթներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լոնդոնում
2009թ ապրիլի 22-ից առաջ, երբ դեռ չէր ստորագրվել «ճանապարհային քարտեզ՚ կոչվող հայտարարությունը, ասել եմ, որ հայկական ցեղասպանության հարցը հայ ժողովրդի բաց նյարդն է, պետք չէ դիպչել այդ նյրադին, այլապես հակազդեցությունը լինելու է անխուսափելի: «Արձանագրությունների ստորագրումով դիպան այդ նյարդին, եւ ալեկոծվեց ողջ հայությունը: (more…)
29 Comments
Չենք անցնի այն կարմիր գիծը, որից կվնասվի մեր երկիրը
Posted on March 20, 2010, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այս պնդումը ստիպեց վերհիշել նրա մեկ այլ հայտարարություն, երբ 1999-ին պատրաստակամություն էր հայտնել բանակի դեմ դուրս գալ բենզինի շշերով:
– Հակադարձելով ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պնդմանը, թե երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չէր ծնվել` «Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում»`ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել էր. ՙԵթե պարոն Հովհաննիսյանը թուրքերի հետ հաջող բանակցություններ ասելով նկատի ունի երիտթուրքերի հետ մերձեցումը կամ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ հայությունը համամիտ է նրա հետ՚: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հիշեցմանը:
– Ես չեմ կամենում պատասխանել այդ մարդուն, զուտ պատմական առումով այս հարցի պատասխանն ուրիշ վեճ կդառնար, որին չեմ ուզում անդրադառնալ այս հարցազրույցի մեջ: Միայն ուզում եմ նորից ասել` մենք այն կուսակցությունն ենք, որ թուրքերի հետ կռվել ենք, համագործակցել ենք ու նույնիսկ դաշնակցել, թշնամացել: Ամեն հանգրվաններն անցել ենք: Այն, ինչ մենք անցել ենք անցած մեկ դարի ընթացքում` հայ ժողովրդի պատմությունից առանձին չէ: (more…)
68 Comments
Թուրքիայի համար օղակը գնալով նեղանում է
Posted on March 19, 2010, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «ԱՌԱՎՈՏ»-ին:
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանի սպառնալիքը` Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու մասին, հիշեցրել էր 1915թ. դեպքերի մասին` այնուամենայնիվ նա նշեց, թե այդ հայտարարությունը չեն ուզում կապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ:
– Այս բոլոր իրադարձությունների մեջ մի տեսակ կեղծիք կա: Կեղծն այն է, որ կա՛մ մենք մեզ լավ չենք ճանաչում, կա՛մ հակառակ կողմին լավ չենք ճանաչում, իսկ գուցե փորձում ենք մեզ խաբել կամ էլ հակառակ կողմին: Ազգային ամբողջ կյանքը ալեկոծվեց այս արձանագրությունների հետեւանքով: Եվ ունեցանք ՍԴ որոշում, որը չեմ ասի, թե արձանագրությունների վերաբերյալ միայն թրքական կողմին պատասխան էր: ՍԴ որոշումը նաեւ պատասխան, գնահատական էր ստորագրողներին, թե այն, ինչ դուք ստորագրել եք` չէ՛ր կարելի ստորագրել, այն թերի է, անընդունելի ու միայն այս ձեւով կարելի է համարել ընդունելի: (more…)
44 Comments
Դաշնակցությունը քննադատում է նոր հուշագիրը
Posted on February 21, 2010, by admin, under Տեսաերիզներ.
30 Comments
ՀՅԴ, ՍԴՀԿ ԵՎ ՌԱԿ ՀԱՄԱՏԵՂ
Posted on February 15, 2010, by admin, under Լուրեր.
«ԼՐԱԳԻՐ». -Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչության «Ստեփան Սապպահ Գյուլյան» կենտրոնի մեջ տեղի է ունեցել հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի միջև, որին հեռախոսային կապի միջոցով մասնակցել է նաև Ռամկավար Ազատական Կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Մայք Խարապյանը: Հանդիպմանը քննարկվել են Ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ համատեղ միջոցառումներ անցկացնելու ծրագրերը:
37 Comments
Հրանտ Մարգարյան: Սարգսյանի ուղերձր Գյուլին «քարոզչական ճնշում է»
Posted on February 9, 2010, by admin, under Լուրեր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ».– Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի համոզմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլա Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում` «համբերությունը հատելու վերաբերյալ»:
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նա ասաց, թե Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` որպեսզի Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելու ընթացքում այդ որոշումը վերապահում չդառնա: (more…)





