Հրանտ Մարգարյանը` Շահեն Մեղրյանին հերոսի կոչում տալու մասին` «Լավ է ուշ, քան երբեք»
Posted on October 28, 2014, by admin, under Լուրեր, Տեսաերիզներ.
Արցախի զորամասերից մեկում օրերս բացվեց Շահեն Մեղրյանի հուշարձանը: Հուշարձանի հեղինակը նույն զորամասից մի քանի ամիս առաջ զորացրված Հարություն Համբարձումյանն է:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության եւ անձնական արիության համար Շահեն Մեղրյանին հետմահու շնորհեց «Արցախի հերոսի» կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան:
Իսկ արդյո՞ք ուշացած չէին բարձրագույն կոչումն ու մարտական պարգեւը. «Լավ է ուշ, քան երբեք»:
Ղարաբաղյան պայքարը երկար ժամանակաշրջան ընդգրկեց եւ շարունակվում է։ Կարծում եմ, որ դեռ լիովին չի գնահատվել տարբեր հանգրվաններում, տարբեր ուժերի եւ անհատների դերակատարության չափն ու աստիճանն այս պայքարում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
Շահեն Մեղրյանի որդու՝ Զինավոր Մեղրյանի կարծիքով, շահումյանցիները եւ ոչ միայն, Շահենին վաղուց շնորհել էին «Ազգային հերոսի» կոչում: Պաշտոնապես շնորհելն էլ՝ ժամանակին. ԼՂՀ-ի ազգային հերոսի շնորհման ճիշտ ժամանակը 2014թ-ի հոկտեմբերի 24-ն է:
Զրույց ունեցանք նաեւ Շահեն Մեղրյանի մարտական ընկերներից մեկի հետ, որին Թորքի Կամո են անվանում: Չէր կարողանում թաքցնել հուզմունքը, հպարտ էր, որ նրա զինվորն է եղել: