RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Վրաստանի դեսպանի միջեւ

Posted on October 15, 2014, by , under Լուրեր.

Fotor01015191946-600x303Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի միջեւ:

Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետությունների փոխհարաբերություններին, երկու երկրների ընդհանուր շահերին եւ մտահոգություններին:

Միասնական տեսակետ արտահայտվեց այն մասին, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջագծում առավել չափով կարեւորվում է եղբայրական երկու ժողովուրդների սերտ համագործակցությունը:

Շեշտվեց, որ երկու երկրների միջեւ բնական ու անհրաժեշտ համագործակցությունը կարող է ապագայի առումով լայն հորիզոններ բացել հարեւան երկրների համար:

Կողմերը անդրադարձան նաեւ վրացահայության խնդիրներին, անհրաժետ նկատվեց քննարկել եւ միասնաբար լուծումներ գտնել առկա եւ ծագող հիմնահարցերին:

Կողմերը հաստատեցին նման շփումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը:

ՀՅԴ մամլո դիվան

15.10.2014թ.

Leave a Comment