RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Հրանտ Մարգարյան. Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է

Posted on April 22, 2009, by , under Լուրեր.

«ՀԵՏՔ».- Մեկ տարի առաջ մենք աշխարհով մեկ հայտարարում էինք, որ Հայաստանը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների առանց որեւէ նախապայմանի, իսկ Թուրքիան ներկայացնում էր նախապայմաններ: Մենք առավելությամբ էինք ներկայանում, իբրեւ բարյացակամ ժողովուրդ, իսկ Թուրքիան` կոպիտ, անհասկանալի»,- Դաշնակցության կազմակերպած հայ-թուրքական հարաբերության թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան:

Նա նշեց, որ Թուրքիան կարողացել է Ցեղասպանության հարցին մեծ հարված հասցնել, իր երկու նախապայմաններն էլ անուղղակի ընդունելի դարձնել, իսկ այդ մասին վկայում են ոչ թե հայկական կամ թուրքական աղբյուրները, այլ նույնիսկ, օրինակ` Օբաման:

«Մեկ տարի առաջ Թուրքիան Ղարաբաղի հարցով ընդհանրապես տեսակետ հայտնելու բարոյական իրավունքը չուներ, կողմ չէր համարվում: Այսօր, արդեն իսկ ներկայացվում է կողմ, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ ինչու պետք է Ղարաբաղի հարցը նաեւ լուծվի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Այսինքն Թուրքիան շահագրգիռ կողմ է դառնում: Այս պահին հայկական կողմը պետք է ընդունի, որ պարտված է»,-նշեց Հրանտ Մարգարյանը:
Մարգարյանը կարծում է, որ պարտվել ենք, քանի որ զիջել ենք սկզբունքներ. որը Հայաստանի իշխանությունները որդեգրել են 1990 թվականից ի վեր. «Այսինքն, եթե այդ դիրքի մեջ չզիջեինք, այդ սկզբունքից կառչած մնայինք, ամուր մնայինք, թրքական կողմը միշտ կներկայանար աշխարհին իբրեւ մեղավորե:
Իսկ սկզբունքների խախտումը, ըստ բանախոսի, պարզունակ մոտեցման հետեւանք են.«Ազգային հարցերը մեկ ընդհանրություն են, ազգային հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքը մեկ հիմնական էություն ունի: Այդ էությունը չի կարող հարցից հարց տարբերվել: Իսկ երբ մենք մտածում ենք, որ Ղարաբաղի հարցով կարելի է ոչ մի բան չզիջել, բայց մյուս ազգային հարցերում ինչ- որ բան զիջել, դա հենց այն ծուղակն է, որ մենք ընկնում ենք եւ զիջում ենք ամեն ինչ: Եվ ես կարծում եմ, հենց այս է, որ մենք պետք է հասկանանք` Ղարաբաղի հարցը, ցեղասպանության հարցը, Արեւմտահայաստանի ազատագրման հարցը, Ջավախքի հարցը, Հայաստանի անկախության հարցը մեկ ամբողջականություն են: Եվ ճիշտ ազգային մոտեցումով է, որ մենք պետք է կարողանանք այդ հարցերին լուծում գտնել: Ոչ մի հարց մյուս հարցերի զոհը չենք կարող դարձնելե:
Բանախոսը գտնում է, որ լուծումը հայկական կողմի սկզբունքայնության նոր դրսեւորումը կարող է լինել. «Առանց որեւէ նախապայմանի հարաբերություն, եւ մինչեւ հիմա եթե նույնիսկ եղել են որոշ համաձայնություններ ինչ-որ պատմագետների հանձնաժողով ստեղծել, ինչ-որ պատմությանը վերաբերող խնդիրները քննարկել, եթե եղել են ինչ-որ տրամադրություններ Ղարաբաղի, Թուրքիայի հողային ամբողջականությունը ճանաչել, սահմանները ճանաչելու, այդ բոլորից պետք է հրաժարվել»:
Հրանտ Մարգարյանը նշեց, որ իրենց այս մոտեցումը պետք է լսելի դարձնեն Հայաստանի իշխանությանը. «Ազգային հարցերը, ցեղասպանության խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը հայ ժողովրդի բաց ներվն է, ով կպավ այդ ներվին, անականկալ հակազդեցության կհանգի»,-եզրափակեց Մարգարյանը:

Շուշան Ստեփանյան
hetq.am

Leave a Comment