RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ԼՂՀ նախագահը ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը

Posted on February 24, 2000, by , under Լուրեր.

143341ԵՐԵՎԱՆ, 24 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Փետրվարի 23ին, Լ.Ղ.Հ. նախագահի հետ հանդիպելու համար Ստեփանակերտ այցելեց Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը։ Նույն օրը, կեսօրին, Լ.Ղ.Հ. նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունեց Հ.Յ.Դ. պատվիրակությանը,ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։

Պատվիրակության մասնակիցներն էին՝ Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամներ Ալբերտ Աճեմյանը, Վիգեն Ս. Հովսեփյանը եւ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանը։
Ընկ. Հրանտ Մարգարյանի կողմից Բյուրոյի նորընտիր կազմը ներկայացելուց հետո, պատվիրակությունը Լ.Ղ.Հ. նախագահի հետ քննարկեց մի շարք հարցեր, կապված ղարաբաղյան հարցի կարգավորման, հանրապետության ընկերային-տնտեսական վիճակի հետ։

Հ.Յ.Դ. պատվիրակությունը նախագահին փոխանցեց հատկապես կուսակցության մոտեցումները Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ՝ պատրաստակամություն հայտնեց շարունակելու Արցախին ուղղված աշխատանքները։ Կարեւորվեց հատկապես արցախահայության բարձր կորովի պահպանման խնդիրը։

Մեկուկես ժամ տեւած հանդիպումը ընթացավ ջերմ մթնոլորտում։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին նման հանդիպումները ավելի հաճախակի դարձնել։

Leave a Comment