Archive for 'Լուրեր'
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ
Posted on January 16, 2013, by admin, under Լուրեր.
Երկիր-Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
45 Comments
Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կունենա
Posted on December 14, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Hayeli.am-ին
-Մամուլում լուր է տարածվել, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն համաձայնության չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարվել է պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից հետո ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկյանին եւ չեն առաջադրի թեկնածու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկութոյւնը:
-Նստում են տունը, երեւակայական բաներ են ասում: Վերջապես կա «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարություն, նա կարող է խոսել: Այդ մարդիկ ովքեր են, որ նրանց անունով են խոսում: Հետո վերջապես ինչու մենք պարտավոր էինք անպայման պաշտպանեինք իրենց թեկնածուին, չեմ հասկանում, ուղղակի: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք պաշտպանելու, ոչ մի անգամ չենք ասել, որ կպաշտպանենք: Երրորդ հերթին`այդ հարցով պետք է խոսեն ոչ թե էդ մարդիկ, այլ պետք է խոսեն պատասխանատուները, ես էլ պատասխան կտամ: Բայց ես սուտ բաներին, երեւակայական բաներին ժամանակ չունեմ պատասխանելու: (more…)
33 Comments
Հրանտ Մարգարյան. Պետք է ժողովրդին տրամադրել
Posted on December 12, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ»-ին-Պարոն Մարգարյան, դեկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ո՞վ էր նախաձեռնել եւ ի՞նչ ակնկալիքով:
-Նախաձեռնությունը մերն էր: Մենք ի սկզբանե ասել էինք, որ բոլորի հետ պիտի հանդիպեինք եւ հանդիպել էինք բոլորին, բացի հանրապետականից: Այդ մի հանդիպումն էլ արեցինք: Եվ էս առումով որեւէ արտառոց բան չենք արել: Հայտարարված գործն ենք արել:
-Դուք նշել եք, որ շարունակելու եք խորհրդակցությունները ՀՀԿ վերնախավի հետ: Քանի որ Սերժ Սարգսյանը չի ընդունել Դաշնակցության 7 հիմնադրույթներից երկուսը, ո՞րն է խորհրդակցությունները շարունակելու նպատակը: (more…)
44 Comments
Հրանտ Մարգարյան. Մենք նախագահի հետ չենք բանակցել, խորհրդակցել ենք
Posted on December 10, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների վերաբերյալ:Այսօր ՀՅԴ Բյուրոյում, լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագահի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա ընդգծեց, որ թեեւ մինչեւ հիմա որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ եւ ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի: (more…)
36 Comments
ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները
Posted on December 8, 2012, by admin, under Լուրեր.
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ:
ՀՅԴ մամլո դիվանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները:
«ԵՐԿԻՐ»
32 Comments
ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսը Ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին. Քննարկվել է սիրիահայության հարցը
Posted on November 1, 2012, by admin, under Լուրեր.
ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Հոկտեմբեր 31-ի գիշերը, Վեհարանի իր գրասենյակում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Խորհրդակցական հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, սիրիահայությանը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մի շարք հարցեր: Կարեւորություն է տրվել համահայկական հարցերին ու մարտահրավերներին համահայկական ուժերով եւ ներքին միասնականությամբ դիմագրավելու անհրաժեշտությանը:
33 Comments
ԼՂՀ-ն, իբրեւ ինքնուրույն երեւույթ, պետք է անընդհատ ինքնահաստատում կատարի
Posted on September 18, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բացառիկ հարցազրույցը aparaj.am-ին
-Վերջին օրերին Ռ. Սաֆարովին` Ադրբեջան արտահանձնելու եւ այնտեղ ազատ արձակելու եւ հերոսացնելու կապակցությամբ նշել եք, որ Հայաստանի Հանրապետությունը համապատասխան ակտիվություն չի ցուցաբերում` համեմատած Ադրբեջանի հետ: Դուք հատկապես ինչը նկատի ունեք եւ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն:
-Վերջին ժամանակաշրջանում` ավելի քան 10 տարի, մենք արտաքին ճակատի վրա, քարոզչական պայքարի մեջ տեղի ենք տալիս: Մենք քարոզչական համապատասխան աշխատանքները տկարացրել ենք Ղարաղաղի դատի արդարացիության առումով` միջազգային համապատասխան հանրային կարծիք ստեղծելու մեջ. այս գործի մեջ ադրբեջանցիները մեզնից առաջ են անցել: (more…)
40 Comments
Նախագահի պաշտոնի ՀՅԴ թեկնածուն` երկու ամսից
Posted on September 5, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«A1plus»-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը
ՀՅԴ-ն պատրաստվում է առաջիկայում կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին:
«Երկու ամսից, հավանաբար, մենք կունենանք Գերագույն ժողով, որը կորոշի մեր մասնակցության ձեւը, մեր թեկնածուին: Կարծում եմ, որ երկու ամսից մենք այս հարցերի պատասխանը կունենանք: Անձամբ ես հակված եմ մասնակցելուն»,- «Ա1+»-ի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նա նշել է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում ամենաքաղաքականացված ընտրություններն են եւ հիմնականում դրանց ժամանակ է արտահայտվում ժողովրդի իրական տրամադրվածությունը: (more…)
28 Comments
Հրանտ Մարգարյան. Սիրիայի հայ համայնքը չպետք է փորձի թիրախ դառնալ
Posted on August 30, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
«Ազատություն».-Սիրիայում, բարեբախտաբար, որեւէ հակահայկական շարժում, հակահայկական ակցիա դեռեւս չկա, ընդգծում է ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը։
ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չափազանցված է համարում տարածված այն լուրերը, որ սիրիահայերը զինվել են եւ սիրիական բանակի հետ պաշտպանում են հայկական թաղամասերն ու իրենց տները։
«Ես կարծում եմ, որ այդ լուրերը չափազանցված են, իրականությունն այն է, որ սահմանափակ հնարավորություններով փորձում են հայկական հաստատությունները, իրենց բնակված, բնակելի տները զերծ պահել, այսպես ասած… այս ընթացքի մեջ նաեւ կան բաշիբոզուկներ, կան թաղային խուլիգաններ, հանցագործ տարրեր` դրանցից ապահովել իրենց բնակարանները եւ իրենց շինությունները։ Բայց մասնակցել այս ամեն ինչին` այդպիսի բան գոյություն չունի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարգարյանը։ (more…)
32 Comments
Հրանտ Մարգարյան.«Ես կուզեմ, որ Սիրիայի հայությունը մնա Սիրիայում»
Posted on July 23, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
«Ա1+»- Հալեպում փողոցային մարտեր տեղի չեն ունենում, բայց լարվածություն կա։ Հալեպից վերադարձած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տպավորությունն է։ Այնուամենայնիվ, նա տեղեկություններ ունի, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհեր կան նաեւ հայերի մեջ։
«Մի 6 հոգի զոհվել են, ոչ իբրեւ հայ, մի երկուսը պատահական ռումբի պայթյունից, մի քանիսը բանակի ծառայության մեջ են եղել»,-նշեց պարոն Մարգարյանը։
Ինչու՞ Հայաստանը չպետք է ակտիվորեն միջամտի հալեպահայ 60 հազարանոց համայնքի ճակատագրին։ Նախ դա, ըստ պարոն Մարգարյանի, կարող է խուճապ առաջացնել համայնքի մեջ, երկրորդ, հակամարտող կողմերին կարող է լարել հայության դեմ եւ երրորդ, Հայաստանը սիրիահայերին առաջարկելու շատ բան չունի: (more…)