Հրանտ Մարգարյան.ՀՅԴ-ն «կհաղթահարի ընտրական շեմը»
Posted on January 26, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
«Ազատություն» ռադիոկայան.- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ ԱԺ-ում կտապալվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մի քանի կուսակցությունների նախաձեռնությունը, սակայն նշում է, որ շարունակելու են պայքարել՝ իրենց նպատակին հասնելու համար:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը համոզված է, որ իրենց կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհաղթահարի 5 տոկոսի ընտրական շեմը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարգարյանը ասաց, որ կուսակցությունը այս պահին տրամադրված է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: (more…)
36 Comments
ՀՅԴ-ն կրկի՞ն կհամագործակցի Սերժ Սարգսյանի հետ
Posted on January 24, 2012, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հրապարակ» օրաթերթին
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ ՀՅԴ-ն կարող է նորից համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, քանի որ «քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:
Առաջիկայում խորհրդարանական ընդդիմության` ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջոցով խորհրդարան կներկայացվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ընդդիմադիր ուժերի առաջարկը, որին արդեն դեմ է արտահայտվել իշխող Հանրապետական կուսակցությունը, եւ որին կողմ են քաղաքական գրեթե մյուս բոլոր ուժերը: (more…)
107 Comments
Հանձնաժողովի որոշումը մեզ համար ձախողում չէ
Posted on January 19, 2012, by admin, under Լուրեր, Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանում է www.slaq.am-ի հարցերին
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը Հայաստանի համար ձախողում չի համարում:
Վերջինիս խոսքով` դա մեզ համար սպասելի էր, ուստի Հայաստանը մտահոգվելու պատճառ չունի: (more…)
33 Comments
Հրանտ Մարգարյան. “ՀՅԴ-ից ժողովրդի ակնկալիքը շատ ավելին է, քան որեւէ այլ քաղաքական ուժից”
Posted on December 21, 2011, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
Հայ համայնքի խնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր են քննարկվել Լիբանանում օրերս տեղի ունեցած հանդիսությունում։ Այն նվիրված էր ՀՅԴ 121 ամյակին եւ կազմակերպել էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի քարոզչական հանձնախումբը։ (more…)
No Comments
Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն չի կարող շրջանցել իր սկզբունքները՝ հանուն քվեներ հավաքելու
Posted on November 22, 2011, by admin, under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.
ՀՅԴ 121-ամյակին նվիրված միջոցառում Նոր Ջուղայում…
Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայ հանրությունը նշում է ՀՅԴ 121-ամյակը: Միջոցառումը է կայացել նաեւ Նոր Ջուղայի “Արարատ” միության սրահում։ Հանդիսությանը մասնակցել են կուսակցական, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի անկախ հանրապետության 20-ամյա ընթացքին` նշելով, որ այս տարիներին թեեւ կային ձեռքբերումներ, սակայն թերությունների պակաս չզգացինք: Հայաստանում կան բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացին կարողանա լավ ապրել, սակայն այդպես էլ մարդկանց կյանքը չի բարելավվում: Իշխանությունն էլ, Հրանտ Մարգարյանի կարծիքով, մեղադրում է բոլորին՝ բացի իրենից: (more…)
33 Comments
Վաղը կամ գուցե՝ վաղը չէ մյուս օրը
Posted on November 18, 2011, by admin, under Հարցազրույցներ.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերին
«Այդ տեսակի համար այս տեսակ արարքները «բնական» են»
«Ես կոնկրետ փաստերի մասին տեղեկացված չեմ, որ կարողանամ արժեքավոր տեսակետ հայտնել»,- անդրադառնալով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` ԱԺ-ում բյուջեի քննարկման ընթացքում iPad-ով խաղեր խաղալուն, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Առավոտի» հիշեցմանը, որ նախարարի այդ զբաղմունքը արձանագրել եւ հանրությանը ներկայացրել է «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունը, պարոն Մարգարյանն ասաց, որ ինքը երեկ հեռուստացույց չի դիտել. «Ամեն դեպքում, դա տեսակի հարց է: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ պետական գործիչների նմանօրինակ արարքներին, դա հետեւանք է այն բանի, որ նրանք հաճախ յուրահատուկ տեսակ են: Երբ մարդը չունի գաղափարական համոզմունքներ եւ հստակ արժեհամակարգ, այդ տեսակի համար այս տեսակ արարքները «բնական» են»:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գնահատմամբ՝ ներկա իշխանությունների խոսքն ու գործն անցած 3 տարիներին չեն համընկել: Իսկ ահա Դաշնակցությունը նման խնդիր չունի (more…)
45 Comments
ՀՅԴ Բյուրոն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Posted on November 3, 2011, by admin, under Լուրեր.
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդամներ Վահան Հովհաննիսյանը եւ Լևոն Մկրտչյանը այսօր ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի և քաղաքական հարցերի պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հետ: (more…)
35 Comments
Հրանտ Մարգարյան.Վարդան Օսկանյանը եթե ցանկություն հայտնի առաջադրվել, Դաշնակցությունը կմտածի
Posted on October 22, 2011, by admin, under Արձագանք, Լուրեր.
«ՊԱՆՈՐԱՄԱ».-Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում Դաշնակցության ներքին կյանքի մասին բազում խոսակցություններ են եղել. Հակադրություններ ներսի ու դրսի Դաշնակցության միջև, հակադրություններ այս կամ այն շրջանի միջև և այլն:
«Այդ թեման էլ կվերջանա և կսկսվի մեկ ուրիշը, բայց Դաշնակցությունը կենդանի կառույց է և այդ խոսակցությունները ոչ մի նշանակություն չունեն», -հոկտեմբերի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: (more…)
41 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ
Posted on October 21, 2011, by admin, under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.
http://youtu.be/tF4_WA6uNRw
42 Comments
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Փարիզում` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Posted on September 25, 2011, by admin, under Ելույթներ.
Մենք տոնում ենք մեր անկախության 20-ամյակը: Մեր դժվար ու չքնաղ անկախության 20-ամյակը:
Մենք ապրեցինք զրկանքներով ու հիասթափություններով, հաջողություններով ու ոգեւորություններով հարուստ քսան տարիներ:
Մենք տոնում ենք մեր անկախության 20-ամյակը: Որքա՞ն ցավոտ ու կնճռոտ խնդիրներ ունի քսանամյա Հայաստանի Հանրապետությունը: (more…)










