RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ

Posted on September 20, 2013, by , under Լուրեր.

20130917-MArgaryan-Papandreou(ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։

Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում վերջին զարգացումները։ (more…)

1 Comment

Մենք հրաշալի տարբերում ենք, որտեղ է իշխանությունը, որտեղ` հայրենիքն ու պետականությունը

Posted on September 13, 2013, by , under Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

090830140650Եթե մինչեւ Սեպտեմբերի 3-ը բոլորի ուշադրության կենտրոնում ներքաղաքական եւ ավելի շատ քաղաքային խնդիրներն էին, քաղաքացիական խմբերի ակտիվ մասնակցությամբ, ապա սեպտեմբերի 3-ից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց : Հիմա բոլոր քննարկումների առանցքում Հայաստանի` մաքսային միությանը միանալու որոշումն է: Ինչ ենք մենք ստանում սրանից, ինչ են մտածում քաղաքական ուժերը:

Երկրի հարցը ծրագրի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

-Հանրային աղմուկը շատ մեծ է: Ինչ է տեղի ունեցել, ինչ արտառոց բան է պատահել: Արդյոք նոր փուլ եւ կամ բախտորոշ ժամանակ է սկսվում Հայաստանի համար:

-Ամենակարեւոր հարցը, որի վերաբերյալ քիչ անդրադարձ է եղել, այն է, որ մեր երկիրը պատերազմի մեջ է, չնայած որ այսօր զինադադարի հանգրվանն է: Պատերազմը միշտ է հնարավոր: Եթե մենք այս ակնոցով ենք նայում հարցին, ապա ուզում եմ մեջ բերել մի ասացվածք՝ ասում են գետանցումի ժամանակ ձիերը չեն փոխում: Պատերազմի ժամանակ երկրի արեւելումը չի փոխվում, օրիենտացիան չի փոխվում, դաշնակիցներին չեն լքում: Եթե այս իրողությունը մենք նկատի ունենանք եւ լուրջ վերաբերվենք նրան, որ մեր գլխավոր հարցը Արցախի հարցն է եւ այդ հարցով մենք կարողանանք մինչեւ վերջ հաղթանակ ապահովել մեր ժողովրդի համար, այն խոսակցությունները, որ մենք կարող ենք ձիերը փոխել եւ այլ ուղղությամբ գնալ՝ ամբողջությամբ ավելորդ կդառնան: (more…)

34 Comments

Հրանտ Մարգարյան․ Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը

Posted on July 10, 2013, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

ՀրանտՎարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն: (more…)

42 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Posted on June 17, 2013, by , under Լուրեր.

HrantMargaryan-bakoԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

28 Comments

Մենք իրավունք չունենք հոգնելու և մեզ պարտված համարելու

Posted on June 7, 2013, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

 

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը ֆրանսիայում հեռարձակվող «ԱՅԲ ՖՄ» ռադիոկայանին

-Այսօր առիթ է ընձեռվել մեզ մեկ անգամ ևս խոսելու Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների մասին: Ամեն առիթով ասում ենք՝ ճակատագրական է պահը: Բայց մյուս կողմից էլ մեզ համար պահը միշտ է ճակատագրական: Ի՞նչն է այսօր մեզ համար նորություն, ինչ հանգրվանում ենք գտնվում: Հայաստանում անցյալ և այս տարի տեղի ունեցան ընտրություններ, եղան ընդվզումներ, այս ամենին զուգահեռ ստիպված էինք նաև զբաղվել ցավոտ համազգային խնդիրներով, ինչպիսիք են սիրիահայության և Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խնդիրները և այլն: Այսօր մեր հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, և մենք կփորձենք մեր ունեցած կարճ ժամանակի մեջ գտնել մեզ բոլորիս հուզող որոշ հարցերի պատասխաններ: Արդեն խոսեցի ընտրությունների մասին՝ խորհրդարանական, նախագահական և քաղաքապետական: Դրանցից երկուսին Դուք մասնակցեցիք որպես Դաշնակցություն: (more…)

33 Comments

Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին

Posted on May 3, 2013, by , under Ելույթներ, Լուրեր.

 

 

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովների անդամների հետ:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը. «Մենք ձեզ այսօր հրավիրել ենք գուցե ավելորդ անգամ խնդրելու, որ ձեզ պահեք Դաշնակցականի պես: Ձեր պարտականությունները ճիշտ կատարեք: Այն, ինչ օրենքը պահանջում է, ընկերները ձեզ հանձնարարել են, կատարեք ամենայն պատասխանատվությամբ»: (more…)

49 Comments

Նախագահը չստացաւ ճիշտ ուղերձները եւ կատարեց կարեւոր մէկ սխալ` վարչապետին վերանշանակելով

Posted on April 23, 2013, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

Hrant-MargaryanՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, տպագրված Թեհրանի Ալիք օրաթերթում

Վերջին շրջանի հասարակա-քաղաքական իրավիճակը, նախագահական եւ աւագանու ընտրութիւնները, որոշ աշխուժացում ստեղծեցին Հայաստանում: Սրան յաւելենք նաեւ նախագահի վերջին օրերի վերանշանակումները, որոնք նոր միտումների ու գնահատականների տեղիք տւեցին թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսա-հասարակական ոլորտներում: Այս եւ այլ ազգային հրատապ հիմնահարցերի շուրջ հեռախօսազրոյց ունեցանք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ:

Հեռախօսազրոյց-հարցազրոյցում արծարծւած մեկնաբանութիւնները ներկայացնում ենք ընթերցողի ուշադրութեանը:

– Պրն. Մարգարեան, ի՞նչ տւեց յետընտրական հոլովոյթը Հայաստանին ու հայ հասարակայնութեանը: Մի խօսքով ո՞րտեղ ենք կանգնած այսօր: (more…)

30 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ

Posted on January 16, 2013, by , under Լուրեր.

Երկիր-Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

45 Comments

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կունենա

Posted on December 14, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Hayeli.am-ին

-Մամուլում լուր է տարածվել, որ ԲՀԿ եւ ՀՅԴ-ն համաձայնության չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարվել է պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից հետո ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկյանին եւ չեն առաջադրի թեկնածու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկութոյւնը:

-Նստում են տունը, երեւակայական բաներ են ասում: Վերջապես կա «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարություն, նա կարող է խոսել: Այդ մարդիկ ովքեր են, որ նրանց անունով են խոսում: Հետո վերջապես ինչու մենք պարտավոր էինք անպայման պաշտպանեինք իրենց թեկնածուին, չեմ հասկանում, ուղղակի: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք պաշտպանելու, ոչ մի անգամ չենք ասել, որ կպաշտպանենք: Երրորդ հերթին`այդ հարցով պետք է խոսեն ոչ թե էդ մարդիկ, այլ պետք է խոսեն պատասխանատուները, ես էլ պատասխան կտամ: Բայց ես սուտ բաներին, երեւակայական բաներին ժամանակ չունեմ պատասխանելու: (more…)

33 Comments

Հրանտ Մարգարյան. Պետք է ժողովրդին տրամադրել

Posted on December 12, 2012, by , under Լուրեր, Հարցազրույցներ.

 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ»-ին

-Պարոն Մարգարյան, դեկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ո՞վ էր նախաձեռնել եւ ի՞նչ ակնկալիքով:

-Նախաձեռնությունը մերն էր: Մենք ի սկզբանե ասել էինք, որ բոլորի հետ պիտի հանդիպեինք եւ հանդիպել էինք բոլորին, բացի հանրապետականից: Այդ մի հանդիպումն էլ արեցինք: Եվ էս առումով որեւէ արտառոց բան չենք արել: Հայտարարված գործն ենք արել:

-Դուք նշել եք, որ շարունակելու եք խորհրդակցությունները ՀՀԿ վերնախավի հետ: Քանի որ Սերժ Սարգսյանը չի ընդունել Դաշնակցության 7 հիմնադրույթներից երկուսը, ո՞րն է խորհրդակցությունները շարունակելու նպատակը: (more…)

44 Comments

« Older Entries   Recent Entries »