ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ
Posted on September 20, 2013, by admin, under Լուրեր.
(ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։
Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում վերջին զարգացումները։
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը Ընկերվար Միջազգայնականի նախագահին հրաւիրեց Հայաստան. Փափանդրէուն ընդունեց հրաւէրը եւ շնորհակալութիւն յայտնեց Ընկերվար Միջազգայնականում ՀՅԴ-ի գործօն մասնակցութեան եւ ԱՊՀ, Կովկասի եւ Սեճ Ծովեան տարածաշրջանային յանձնախմբում ներդրումի համար։
Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։
ԱՊՀ երկրների կուսակցութիւններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է եղել (2003թ)։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը կազմակերպութեան փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանային յանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ նաեւ անդամ է կազմակերպութեան կազմակերպութեան ֆինանսների եւ վարչական յանձնախմբի։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY)։
ՀՅԴ Մամլո դիվան
www.arf.am