RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը

Posted on September 19, 2014, by , under Ելույթներ, Տեսաերիզներ.

Hrant-G1-720x480ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հայասատան-Սփյուռք 5-րդ համաժողովին

ՀՀ և ԼՂՀ մեծարգո նախագահներ,
Վեհափառ տերեր,
Հարգելի ներկաներ,

Հայրենիք – Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարեւոր են դառնում: Կարեւոր՝ թե քաղաքական, թե ազգային առումներով:

Հայրենիք – Սփյուռք համաժողովները աստիճանաբար վերածվում են մեր խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի:
Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել եւ ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարեւորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում եւ Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները:
Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան եւ հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար:
Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակույս, կա, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրավունք մենք չունենք, այլապես կդանդաղեցնենք մեր ընթացքը եւ կարող ենք մնալ կես ճանապարհին:

Եթե մենք ճշգրտորեն տանք ՙչի կարելիի՚ սահմանումները, ճշտենք հստակ ցանկը եւ ինքներս մեզ պարտադրենք հետեւողական լինել, ապա հավատացեք, մենք կապահովենք մեր անշեղ ընթացքը:
Սկսենք ամենակարեւորից. չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրավունքների տիրույթում են:

– Մեր սերունդի մեծագույն ձեռքբերումը Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլեւս միայն մեր սերնդինը չէ, այն նաեւ հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել եւ ոչ մի բան:
– Չի կարելի որեւէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից թե երբ կլինի մեր օրվա օրակարգում հայրենիքի բռնագրավված մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի եւ անուղղակի զիջել մեր, մեզ հաջորդող սերունդների իրավունքը: Թող այն ոմանց համար նույնիսկ երազանք համարվի, սակայն չի կարելի հրաժարվել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակության մղիչ ուժն է: Եւ հենց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրավունքների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի:

– Չի կարելի զիջել հայերենը՝ տուրք տալով օտարամոլությանը եւ հարմարվելով ժամանակի թվացյալ ու կեզծ պահանջներին:

– Չի կարելի արտագաղթել Հայաստանից, հայապատկան հողերից: Չի կարելի նպաստել արտագաղթին: Չի կարելի չգիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն երկրի մի մասնիկն է այլեւ՝ երկրի հիմքը եւ ինչքան ամուր լինենք մենք, այնքան ամուր կլինի երկիրը:

– Որքան ուզում է մեծ լինի անհամաձայնությունը իշխանությունների վարած քաղաքականության հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահության չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափությունը, որքան ուզում է կորած լինի հավատը, միեւնույն է, չի կարելի խռովել հայրենիքից:

– Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձեւի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսեւորման: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրվակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիվ մեր իրավունքների եւ ինքնիշխանության լուծելու:

– Չի կարելի տուրք տալ ընդհանուր նպատակների շուրջ հետզհետե ձեւավորվող ներհասարակական, միջհամայնքային համախմբման միտումները ձախողելու փորձերին: Տուրք տալ Հայ եկեղեցու, ավանդական համայնքային կառույցների ազդեցությանն ու համախմբված գործունեության կազմալուծմանն ուղղված քայլերին:

– Երբ խնդրո առարկա է դառնում երկրի անվտանգությունը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լավագույն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ ավելի մասշտաբային ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզվեցինք հայկական բանակի բարձր պատրաստվածության եւ արիության մեջ, այլեւ ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զորակցությանը եւ քաղաքական ուժերի միասնականությանը:

– Չի կարելի պառակտել ազգը: Մենք մեկ ազգ ենք, թշնամին արդեն բաժան – բաժան է արել մեզ, եւ մենք իրավունք չունենք մեր հերթին արհեստական նորանոր բաժանումներ անել ինքներս մեր մեջ: Կա մեկ ազգ, որ ապրում է հայրենիքում եւ դաժան պատմության բերումով տարածված է աշխարհով մեկ:

«Չի կարելիների» այս շարքում չեմ կարող առանձնաբար չանդրադառնալ նաեւ ներքաղաքական հարաբերություններին՝ իշխանությանը եւ ընդդիմությանը:

– Չի կարելի խտրական վերաբերմունք ունենալ սեփական ժողովրդի նկատմամբ: Չի կարելի քաղաքացիներին բաժանել յուրայինների եւ օտարների:

– Չի կարելի ժողովրդին զրկել ազատ կամարտահայտվելու իրավունքից՝ ոչ փողի, ոչ նվերի, ոչ էլ, առավել եւս, ճնշումների միջոցով:

-Չի կարելի ժողովրդի խնդիրները դարձնել սեփական պայքարի թեմա, քանի դեռ չունես այդ խնդիրները լուծելու բանալին:

– Չի կարելի քննադատել քննադատելու համար, դրանով ոչ թե վատություն ես անում ինչ որ ուժի, այլ վատություն ես անում պետությանը:

-Իշխանություն լինես թե ընդիմություն չի կարելի իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու համար զիջել երկրի անկախության և անվտանգության երաշխիքները: Բոլորս հավասար չափով պատասխանատու ենք երկրի անվտանգության համար, անկախ այն բանից թե ներքաղաքական դաշտում ուր ենք գտնվում:

Ուր կա անօրինականություն ու կամայականություն, ընդվզումն անխուսափելի է:

Միասնականությունն ու կայունությունը հնարավոր են դառնում, երբ կա արդարություն: Այլապես ժողովուրդն անկախ իրենից վարակվում է դրսի անպատեհ օրինակներով: Մինչդեռ, համոզված եղեք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «մարտի 1-երից»:

«Չի կարելիների» այս շարանը կարեւոր է մասնավորապես, երբ դիմագրավում ենք ներկա լարված ու վտանգավոր տարածաշրջանային քաղաքական կացությունը: Ամենամեծ վտանգը երկրի Արեւելյան ու Արեւմտյան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ հանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը: Սա կարող է իրականություն դառնալ, եթե մենք նույն նպատակն ենք հետապնդում եւ նույն խաղի կանոններով առաջնորդվում:

2 Replies to "Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը"

gravatar

leonbet  on September 14, 2026

[144]Leonbet login PH | Madaling panalo sa slots at Gcash casino,Gamitin ang leonbet login ph para sa mabilis na access. I-download ang APK at subukan ang pinaka madaling slots panalo sa gcash casino online safe. Tara na! visit: leonbet

gravatar

sunwun  on October 10, 2026

[8790]Sunwun | Link tải app và cổng game bài đổi thưởng Momo,Truy cập sunwun để trải nghiệm cổng game slots nổ hũ hấp dẫn. Hướng dẫn tải app sunwun nhanh chóng và cách chơi baccarat trực tuyến dễ dàng. Tham gia ngay! visit: sunwun

Leave a Comment