RedStrong Red (default) BlueCalm Blue GreenFresh Green

Chose your color scheme.

Archive for 'Տեսաերիզներ'

Հրանտ Մարգարյան.ՀՅԴ-ն կամավորներ կհավաքագրի արդար ընտրությունների անցկացման համար

Posted on February 27, 2012, by , under Արձագանք, Լուրեր, Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

Hrant-Margaryan

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ռադիոկայան– Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում:

Այս մասին Հայաստանի քաղաքագետների միությունում երկուշաբթի հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նրա համոզմամբ` հայ ժողովրդի մեջ կա այն 2 հազարը կամ 10 հազարը, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ «առաջիկա ընտրությունները իրական լինեն»:

«Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար ընտրություններ այս երկրում: Մենք նախաձեռնել ենք արդար ընտրությունների կամավորական շարժում, եւ ուզում ենք այն մարդիկ, ովքեր ժամանակին զենք են վերցրել կամ այսօր էլ կվերցնեն, սահման կերթան հայրենիքը պաշտպանելու, պատրաստ են զոհաբերությունների գնալ այս հայրենիքը պաշտպանելու համար, այդ նույն մարդիկ արդար ընտրություններ պարտադրելու, երաշխավորելու համար կամավոր գրանցվեն: Մենք շուտով սկսելու ենք կամավորների գրանցումը», – հայտարարեց Մարգարյանը: (more…)

300 Comments

Posted on February 27, 2012, by , under Տեսաերիզներ.

POLITLOGOS-27.02.2012թ.

 ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանդիպումը քաղաքագետների հետ՝

ՀՔՄ /Հայաստանի քաղաքագետների միություն/կենտրոնական գրասենյակի նիստերի դահլիճում: 

19 Comments

Հրանտ Մարգարյան. “ՀՅԴ-ից ժողովրդի ակնկալիքը շատ ավելին է, քան որեւէ այլ քաղաքական ուժից”

Posted on December 21, 2011, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

Հայ համայնքի խնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր են քննարկվել Լիբանանում օրերս տեղի ունեցած հանդիսությունում։ Այն նվիրված էր ՀՅԴ 121 ամյակին եւ կազմակերպել էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի քարոզչական հանձնախումբը։ (more…)

No Comments

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն չի կարող շրջանցել իր սկզբունքները՝ հանուն քվեներ հավաքելու

Posted on November 22, 2011, by , under Ելույթներ, Լուրեր, Տեսաերիզներ.

ՀՅԴ 121-ամյակին նվիրված միջոցառում Նոր Ջուղայում…

Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայ հանրությունը նշում է ՀՅԴ 121-ամյակը: Միջոցառումը է կայացել նաեւ Նոր Ջուղայի “Արարատ” միության սրահում։  Հանդիսությանը մասնակցել են կուսակցական, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Հայաստանի անկախ հանրապետության 20-ամյա ընթացքին` նշելով, որ այս տարիներին թեեւ կային ձեռքբերումներ, սակայն թերությունների պակաս չզգացինք: Հայաստանում կան բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացին կարողանա լավ ապրել, սակայն այդպես էլ մարդկանց կյանքը չի բարելավվում: Իշխանությունն էլ, Հրանտ Մարգարյանի կարծիքով, մեղադրում է բոլորին՝ բացի իրենից: (more…)

3 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ

Posted on October 21, 2011, by , under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

http://youtu.be/tF4_WA6uNRw

42 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Սիվիլնեթ» կայքէջին

Posted on September 25, 2011, by , under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

34 Comments

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների համահայկական համաժողովին

Posted on September 19, 2011, by , under Ելույթներ, Տեսաերիզներ.

 

 

 

 

 

 

 

 

Ելույթիս առիթը եւ ժամկետը ինձ պարտադրում են լինել, ասեմ, անզգուշության աստիճանի բաց եւ անկեղծ:

Սկսեմ նրանից, որ մի տեսակ հակասականություն եմ տեսնում մեր այսօրվա իրականության մեջ:

Մի կողմից մեր պետությունը կարեւորում է արտերկրի մեր հայրենակիցներին, նրանց կարողություններն ու հնարավորությունները, ցանկանում է նրանց համախմբված տեսնել հայկական պետականության շուրջ եւ զինակից ` արտաքին դժվարություններն հաղթահարելու գործում: Սա տեսանելի է եւ անշուշտ` գնահատելի: (more…)

32 Comments

Համակարգային իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է այս երկրի համար

Posted on July 8, 2011, by , under Հարցազրույցներ, Տեսաերիզներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

 

Այսօր մի շարք լրատվամիջոցների խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը զրուցել է այդ ԶԼՄ-ների լրագրողների հետ` անդրադառնալով ինչպես օրերս ավարտված ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներին:Հրանտ Մարգարյանը նախ տեղեկացրեց, որ Ընդհանուր ժողովը ՀՅԴ համաշխարհային կառույցի բարձրագույն ժողովն է, որ 4 տարին մեկ ճշտում է առաջիկա չորս տարիների համար կուսակցության քաղաքական ուղեգիծը, կազմակերպական հարցեր է քննարկվում: Ժողովն այս անգամ մեկ տարի շուտ է կազմակերպվել, որովհետեւ հաջորդ տարի անցկացվելու դեպքում զուգադիպելու էր խորհրդարանական ընտրությունների հետ:

Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին: (more…)

49 Comments

Դաշնակցությունը ապագայի կուսակցություն է

Posted on June 24, 2011, by , under Ելույթներ, Տեսաերիզներ.

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին

Հարգելի եւ սիրելի ներկաներ,

Հ.Յ.Դաշնակցության 31-րդ Ընդհանուր ժողովի բացման այս հանդիսավոր նիստին խոսքս առաջին հերթին ուղղելու եմ մեր ընկերներին` ժողովին մասնակից կամ ոչ:

Ամպագորգոռ, կեղծ ոգեւորիչ խոսք չեմ ասելու: Փորձելու եմ իրատեսության մղող խոսք ասել: Բայց եւ ի սկզբանե նշեմ` իմ հասկացած իրատեսությունը ոչ մի առնչություն չունի չոր գործնապաշտության, մեր արատավոր ներկային, համակերպվելու հետ:

Անցած երեք տարիները հայ ժողովրդի, մասնավորաբար հայաստանցիների համար եղել են ծանր, դժվար եւ տագնապալի տարիներ: Նույնը եղել է մեր կազմակերպության համար` ծանր, դժվար եւ տագնապալի` համապատասխան հետեւանքներով: Հետեւանքներ, որոնք դրսեւորվում են ամեն անգամ, երբ զարնվում ենք փորձաքարի, ունենում ենք ձախողումներ: Մեզ մոտ, ինչպես հիվանդության նշաներ, ինքնացուցադրվում են թերհավատություն, տատանում, վարանումներ, կասկածանք: Արդարեւ մեր կազմակերպությունը եւս կենդանի օրգանիզմ է եւ, ինչպես մյուս օրգանիզմները, հակում ունի հիվանդությունների: Եթե ժամանակին չբուժենք հիվանդությունը, այն դառնալու է քրոնիկական եւ ավարտվելու է անդամահատությամբ կամ մահով: (more…)

51 Comments

Հրանտ Մարգարյան. Դաշնակցությունը անհանգստացած չէ

Posted on June 1, 2011, by , under Տեսաերիզներ.

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հակադարձում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

37 Comments

« Older Entries   Recent Entries »