Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն
2017/11/02Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործունեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:
Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը, ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:
«Ես ուզում եմ, որ մենք միմյանց նկատմամբ լինենք չափազանց հարգալից, չափազանց հավատարիմ, բայց անխնա: Անխնա, երբ հարցը վերաբերում է աշխատանքին, ազգային եւ կուսակցական շահին», ասել է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով` իշխանության հետ քաղաքական համախմբման դաշինք կազմելը Դաշնակցության համար ինքնանպատակ չի եղել: Երկրի ընկերային-տնտեսական , քաղաքական, կրթական եւ հասարակական կյանքում դրական փոփոխությունների, ընկերային արդարության հաստատման համար ՀՅ Դաշնակցությունը պետական կառավարման համակարգում է: Այս ժողովի նպատակն այն է, որ տեսնենք, թե ինչքանո՞վ մենք ինքնուրույն ներկայություն ունենք, ինչքանո՞վ մենք ներկա ենք իբրեւ Դաշնակցություն, ինչքանո՞վ մեր օրակարգերով ներկայություն ենք գործադիր իշխանության մեջ, եւ այն նպատակները, որ մենք դրել ենք գործադիրին մաս կազմելով, կհաջողե՞նք դրանք իրագործել, թէ՞ ոչ»: (more…)